Իմ ստեղծած քաղաքը

Եթե ես ստեղծեմ քաղաք, այդ քաղաքը կլինի խաղաղության քաղաքը։ Քանի որ ինքս սիրում եմ կարդալ, ես իմ ստեղծած քաղաքում կկառուցեմ շատ գրադարաններ, նաև բացօթյա գրադարաններ, որպեսզի մարդիկ հաճույքով և մաքուր օդին կարդան։ Հատուկ այդ գրադարանների համար ես կգրեմ մանկական հեքիաթներ, որպեսզի երեխաներին ևս սկսեն հետաքրքրել գրքերը և գրադարան այցելելը։ Կլինեն շատ խաղասրահներ, շատ այգիներ զբոսնելու համար, կինոթատրոններ, որովհետև ես կինոներ դիտել՝ այն էլ կինոթատրոններում շատ եմ սիորւմ։ Կստեղծեմ նաև շատ պատկերասրահներ, հուշահամալիրներ, հայ ազգային հերոսների թանգարաններ, որպեսզի ամեն օտարերկրյա քաղաքացի իմանա, թե մենք ինչ ազգային հերոսներ ենք ունեցել։ Ես այնպես կանեմ, որ իմ ստեղծած քաղաքը լինի երազանքների քաղաք։ Ես նաև կկառուցեմ շատ դպրոցներ, և ամենաշատը այնպիսի դպրոցներ՝ ինչպես այն կրթահամալիրն է, որտեղ ես եմ սովորում։ Քաղաքի բոլոր երեխաները շատ ուրախ կլինեն այդտեղ սովորել։ Բոլոր դպրոցները կլինեն անվճար, քանի որ կարող են լինել այնպիսի երեխաներ, ում ծնողները չունեն հնարավորություններ, և որպեսզի այդ երեխաները չնեղվեն։ Իմ քաղաքում կլինեն շատ գեղեցիկ և մեծ տներ, և այնպիսի մարդ չի լինի, որ դրսում է, ես կապահովեմ բոլորի բնակվելու տեղերը։ Սա իմ ստեղծած քաղաքն է և եթե ես ապագայում կարողանայի ստեղծել այդպիսի քաղաք, ես շատ երջանիկ կլինեի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *