Մայրենիի կետադրություն

Կետադրում ենք։

Կար-չկար  մի իմաստուն` մեծ,  խելքով, աշխարհի  չար ու բարուց  հասկացող:  Կյանքն  անցկացնելով մարդկանց  մեջ՝  իմաստունն  ուսումնասիրում էր  նրանց՝  ցավով  համոզվելով, որ  ավա՜ղ,  բանական  էակը հաճախ  զուրկ է  մեծահոգությունից. եսամոլ է, անձնապաշտ,  և  վշտանում էր դրա  համար:
Մի անգամ իմաստունը լսեց, որ  իբր մի հարուստ  մարդ  կա`  շռայլ  ու կարեկից:
<<Ուզում եմ  ինքս  համոզվել>> մտածեց նա՝  որոշելով  այցելել  հարուստին:
Հագնելով  ցնցոտիներ՝ նա  մեծատունի մոտ  գնաց:  Վերջինս,  տեսնելով  ցնցոտիների մեջ  մերկությունը, մի կերպ  ծածկած մարդուն  խոժոռադեմ  նայեց  և  հեռացավ՝  դուռը  շրխկացնելով  անկոչ  հյուրի  երեսին:

………….

Նա  սաստիկ  ձանձրանում էր. գյուղն  իր տեղը  չէր,  ու ինքն էլ  այլ  պլաններ էր  ուղեղում  փայփայել: Ամուսինը չէր  հետաքրքրվում  թատրոնով  կամ  ձիարշավով,  գրականությամբ  կամ  սուսերամարտով, մինչդեռ  ինքնաբավ  ժպտում էր  նայելով  իր  կնոջը:  Ի՞նչը  ստիպեց  ընդառաջ  գնալու  ամուսնու  անհեթեթ  առաջարկին․ Էմման չէր կարողանում  բացատրել:  

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *