Գորտը

Իմ կարծիքով այս պատմվածքը այս գորտերին նման մարդկանց խմբի մասին է։ Կան մարդիկ, որ այս գորտերի նման կարծում են թե ամենինչ ստեղծված է իրենց համար։ Ես հասկացա, որ պետք չէ մտածել թե ամենինչ քոնն է, թե չէ մի օր օձի նման մեկը կգա և քո վերջը կտա։ Գորտերը վերջում ասում են, որ օձերն էլ են իրենց համար, այսինքն նրանց համար ուրախալի է այն փաստը, որ նրանք չեն բազմանալու և մեռնելու են օձի բերանում։ Պետք չէ մտածել, որ աշխարհը միայն քո շուրջն է պտտվում։ Նաև երբ տենում ես, որ քո ընկերոջը վնասում են նրա խոսքերի համար, չպետք է շարունակես նրա նման խոսել։ Դա վտանգավոր է քո կյանքի համար։ Պետք է ընդհունել, որ ամենինչի մասին պետք չէ խոսել և ամենինչ քեզնով պետք չէ անել։ Պետք է անել այնպես, որ այդ ամենը քոնը լինի, բայց ոչ վտանգավոր ճանապարհով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *