Ուսումնական չորրորդ շրջան

Այսօր ցանկանում եմ պատմել մեր ճամբարային առաջին և երկրորդ շաբաթների մասին։ Այս ճամբարային շաբաթների ընթացքում մենք ստացանք նոր գիտելիքներ, անցկացրինք հետաքրքրիր օրեր, ստացանք աննկարագրելի էմոցիաներ։ Այս ճամբարին ես ընտրել էի Մելքոնյան Անահիտի ջոկատը։

Ճամբարի ընթացքում ունեցանք քիմիայի դասաժամեր, որտեղ ձեռք բերեցինք նոր գիտելիքներ և բացահայտեցինք հետաքրքիր երևույթներ, որոնք օգնում են մեզ ավելի լավ ճանաչել մեզ շրջապատող աշխարհն ու գիտության գեղեցկությունը։

Ունեցել ենք նաև դասաժամեր ընկեր Սարգիսի մոտ, որտեղ լուծել ենք մաթեմատիկական խնդիրներ, ծանոթացել նրա ստեղծած ինտելեկտուալ խաղերին և զարգացրել մեր տրամաբանությունն ու մտածողությունը։  

Իսկ ընկեր Էդիտայի հետ հայոց լեզվի դասաժամերի ընթացքում մենք լուծել ենք թեստեր և կատարել հետաքրքիր վարժություններ։  Ունեցել ենք նաև խեցեգործության գործունեություն։

Սպորտի ժամերին, որոնց ընթացքում նաև հեծանվավարության դասեր ենք ունեցել, ակտիվ և առողջ ապրելակերպ ենք ձևավորել։  

Մի շատ յուրահատուկ հանդիպում ունեցանք միստր Յուրայի հետ, որի հետ զրուցեցինք անգլերեն և պատմեցինք մեր ճամբարային գործունեության մասին։

 Ճամբարի կարևոր մասն էր մեր գեղեցիկ ճանապարհորդությունը դեպի Լանջաղբյուր, որտեղ վայելեցինք բնության գեղեցկությունն ու ձեռք բերեցինք նոր տպավորություններ։

Ունեցել ենք նաև խոհանոցային գործունեություն և պատրաստել ենք շատ համեղ ուտեստ։

Նաև անցկացրել ենք թափառումներ Բանգլադեշով։

Չմոռանամ նաև նշել, որ յուրաքանչյուր օր մենք սկսում էինք ընդհանուր պարապմունքով, ինչը մեզ լիցքավորում էր դրական էներգիայով։ Ընդհանուր պարապմունքի ընթացքում ևս մարզվել ենք՝ պահպանելով ակտիվությունն ու լավ տրամադրությունը։

Ճամբարը շատ լավ հնարավորություն է նոր ընկերներ ձեռքբերելու և ընկերների հետ ավելի մտերմանալու համար։

Գորիսի բարբառը նախագիծ

Մենք այցելել էինք Հյուսիսային դպրոց իրականացնելու <<Գորիսի բարբառը>> նախագիծը։ Մենք հինգերորդ դասարանցիների հետ քննարկեցինք Հայաստանի տարբեր տարածաշրջանների բարբառները և ընթերցեցինք Գորիսի բարբառով պատմվածքներ։ Այցելությունը անցավ շատ հետաքրքիր և կարծում եմ որոշ բան տվեց ոչ միայն երեխաներին այլ նաև մեզ։

Ճամբարային գեղեղիկ օր

Ես Նիկողոսյան Նարինեն եմ 8֊րդ դասարանի սովորող և ամառային ճամբարին ընտրել եմ Անահիտ Մելքոնյանի ջոկատը։ Ճամբարային առօրյան անցնում է շատ հետաքրքիր։  Արդեն ճամբարային երկրորդ շաբաթն է։ Ճամբարը իր գործունեության մեջ ներառում է նաև շրջապատի բացահայտում, քաղաքի տարբեր թաղամասերում զբոսանք։  Այսօր մենք ջոկատով իրականացրինք Հարավ Արևմտյան թաղամասի թափառումներ։ Այցելեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցի, զբոսնեցինք Վահան Զատիկյանի այգում, Քանդակների պուրակում և <<Հայաստան>> կինոթատրոնի այգում։ Դպրոցից քայլելով բացահայտեցինք դեռ չբացահայտված վայրեր, զբոսնեցինք, զրուցեցինք և անցկացրինք հիանալի ժամանակ։