Երրորդ ուսումնական շրջան (բնագիտություն)

Բնագիտության երրորդ շրջաանի դասերը շատ հետաքրքիր են և՛ իմանալու, և՛ օգտագործելու համար։ Ես շատ եմ սիրում բնագիտության դասերը, և հետաքրքրությամբ եմ աշխատում։ Մենք երրորդ շրջանում ունեցել ենք շատ նախագծեր։ Օրինակ՝ <<Չրեր>> նախագիծ, <<Իմ դպրոցի կանաչ անկյունները>> նախագիծ։

Սա իմ բնագիտության բաժինն է՝

https://narnik.edublogs.org/category/%d5%a2%d5%b6%d5%a1%d5%a3%d5%ab%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-6/

Իմ սիրելի նյութը այս շրջանի ընդացքում <<Մարդու առողջություն>> նյութն է։ Ես դրանից շատ բաներ եմ սովորել և անպայման կօգտագործեմ անհրաժեշտության դեպքում

Վնասակար սովորությունները և դրանց հետևանքները

  1. Թվարկե՛ք հիվանդության մի քանի պատճառներ:

Մրսելուց, տեսողության խնդիրներ համակարգչի առջև շատ նստելուց, անօգտական սնունդից։

2. Ե՞րբ է օրգանիզմը համարվում հիվանդ:

Երբ մարդ սկսում է իրեն վատ զգալ, մրսածության դեպքում՝ երբ բարձր ջերմություն է ունենում, տեսողությունը փչանալու դեպքում՝ երբ աչքերը սկսում են ցավալ և սկսում են վատ տեսնել։

3. Ի՞նչ վնասակար սովորություններ գիտեք:

Եղունգ կրծել, ծխել։

4. Ինչպե՞ս կարելի է կանխել ձեզ հայտնի վնասակար սովորությունները:

Առողջ սնունդով, տաք պահելով մարմինը և այլն։

Բակտերիաների դերը բնության մեջ

  1. Որտե՞ղ կարելի է հանդիպել բակտերիաների:

Բակտերիաները  տարածված են գրեթե ամենուրեք՝ մյուս կենդանի օրգանիզմների հետ կազմելով կենսոլորտը:

  1. Ի՞նչ գիտեք բակտերիաների  մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք:

Բակտերիաներն ունեն կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները՝ աճ, զարգացում, նյութափոխանակություն, բազմացում և այլն:

  1. Ո՞վ է բացահայտել բակտերիաները, ի՞նչ սարքի օգնությամբ:

Մանրէներն այնքան փոքր են, որ անզեն աչքով տե­սանելի չեն: Դրանք տեսանելի են դառնում միայն խոշորացնող սարքերի օգնությամբ: Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը, այդպիսի մի պարզ սարք ստեղծելով, բացահայտեց մանրէները:

  1. Ինչի՞ հաշվին են բակտերիաները պաշտպանվում միջավայրի անբենպաստ գործոններից:

Բակտերիաները տարբեր ձևի են՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն: Այդ ձևն ապահովվում է որոշա­կի լավ արտահայտված արտաքին կառույցով, որր շրջապատում է բակ­տերիան: Նման կառույցը նաև պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից, օրինակ՝ սուր առարկաներից, բարձր ջերմաստիճանից կամ ճնշումից, քիմիական տարբեր նյութերից:

  1. Բակտերիաների սնման ի՞նչ եղանակներ գիտեք:

Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից: 

  1. Ինչու՞են բակտերիաներն անվանում մարդու և՛ բարեկամներ, և՛ թշնամիներ:

Բակտերիաների մի մասը մեծ օգուտ է տալիս բնությանը: Դրանք մասնակցում են երկրագնդում նյութերի հոսքերին և փոփոխություններին, նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը։ Սակայն բակտերիաների մյուս մասը փչացնում է տարբեր պիտանի առարկաներ, բույսերում, կենդանիներում և մարդու օր­գանիզմում առաջացնում տարբեր հիվանդություններ: 

  1. Ի՞նչ  դեր ունեն բակտերիաները  բնության մեջ :

Բակտերիաների մի մասը մեծ օգուտ է տալիս բնությանը: Դրանք մասնակցում են երկրագնդում նյութերի հոսքերին և փոփոխություններին, նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը։

Մարդու առողջությունը

1.Ո՞րն է օրգանիզմի առողջ վիճակը:

Մարդու առօրյայի և կենսագործունեության վրա ազդող գործոնների համալիր ուսումնասիրությամբ զբաղվում է հիգիենա գիտությունը:Երբ այս գործոնները հավասարակշռված են` վնասակարները չեզոքացված, իսկ օգտակարները՝ ամրապնդված, ապա մարդն առողջ է:

2.Թվարկե՛ք մարդու առողջ ապրելակերպի մի քանի կանոն:

Թթվածնով հարուստ և մաքուր օդ, օգտակար և լիարժեք սննունդ, անաղմուկ վայր։

3. Առողջության համար ի՞նչ նշանակության ունի քունը:

Երբ մարդը քնում է և՛ ֆիզիկապես, և մտավոր հանգիստ է ստանում, իսկ դա նպաստում է աողջությանը։

Իմ դպրոցի կանաչ անկյունները

Իմ դպրոցում շատ են կանաչ անկյունները։ Օրինակ՝ բակը, դպրոցի ներսը և այլ տեղեր։ Բակում կան շատ ծառեր, օրինակ՝ թթենի, յասամանի ծառ, ծիրանի ծառ և այլ շատ գեղեցիկ ծառեր և ծաղիկներ։ Ներսում սենյակային բույսերն են, որոնց ամենօր ջրում և խնամում են։ Այսքանը իմ դպրոցի կանաչ անկյունների մասին

Շրջակա միջավայրի գործոններ

  1. Ի՞նչ խմբերի են բաժանվում էկոլոգիական գործոնները:

Անկենդան գործոններ, կենսական գործոններ, մարդածին գործոններ։

  1. Ինչո՞վ է պայմանավորված Երկրի վրա կենդանի օրգանիզմների տարածումը:

Օրգանիզմների գոյությունը պայմանավորված է իրենց շրջակա միջավայրի պայմաններով։ Կենդանի օրգանիզմները կարող են ապրել այնտեղ, որտեղ կան կյանքի և կենսագործունեության համար բարենպաստ գործոններ։

  1. Տեսանյութ պատրաստիր շրջակա միջավայրի պահպանության մասին:

Կենդանի օրգանիզմների կենսամիջավայրերը

  1. Որո՞նք են կենդանի օրգանիզմների կենսամիջավայրը:

Բնակության համար պիտանի միջավայրեր են ծառայում ջուրը, օդը, ցամաքը, հողը, այլ կենդանի օրգանիզմները:

  1. Ո՞րն է կոչվում օրգանիզմի բնակության վայր:

Օրգանիզմային միջավայրը այն օրգանիզմն է, որը տեր է հանդիսանում մակաբույծ բույսի կամ կենդանու համար:

  1. Էկոլոգիական ի՞նչ գործոններ գիտեք:

անկենդան գործոններ կենսական գործոններ մարդածին գործոններ

  1. Ինչպե՞ս է խոնավությունը ազդում կենդանի օրգանիզմների վրա:

  1. Ի՞նչ նշանակություն ունի լույսը կենդանի օրգանիզմների համար:

Լույսի շնորհիվ բույսերը ծաղկում են, պտուղները ու սերմերը հասունանում են. չվող թռչունները երամներ են կազմում,· արջերի մոտ ճարպ է կուտակվում և այլն:

Անսեռ և սեռական բազմացում

1. Պատրաստել տեսանյութ անսեռ և սեռական բազմացման մասին:

2. Ի՞նչ է բազմացումը:

Բազմացումը կենդանի օրգանիզմներին բնորոշ հիմնական հատկություններից է:

3. Որո՞նք են անսեռ և սեռական բազմացումը:

Անսեռ բազմացման ժամանակ նոր օրգանիզմի առաջացմանը մասնակցում է միայն մեկ ծնողական ձև, որից առաջանում են երկու կամ ավելի նոր՝ իրար նման օրգանիզմներ:

Սեռական բազմացման ժամանակ առաջանում են մասնագիտացված սեռական բջիջներ՝ գամետներ:

4. Անսեռ բազմացման ի՞նչ եղանակներ գիտեք:

Անսեռ բազմացման հիմնական ձևերն են կիսումը, բողբոջումը, սպորագոյացումը վեգետատիվ բազմացումը և այլն։

5. Ի՞նչ է սպորը:

Սպորը վեգետատիվ բջիջ է, որը զարգանում է վեգետատիվ հատուկ օրգանում` սպորանգիումում: 

6. Ի՞նչ է փոշոտումը:

Փոշոտումը կենսական նշանակություն ունի բույսերի բոլոր տեսակների համար, առանց դրա նրանք չէին լինի:

Նյութերի և էներգիայի փոխանակություն

1. Ի՞նչ մասերից է կազմված նյութերի փոխանակությունը:

Օրգանիզմ մուտք գործած նյութերը վերամշակվում և վերափոխվում են։
2. Թվարկե՛ք այն նյութերը, որոնք բույսերը կլանում են շրջակա միջավայրից:

Բույսերը շրջակա միջավայրից ստանում են ջուր, ածխաթթու գազ, հանքային աղեր, թթվածին:
3. Ո՞ր կենդանիներն են սառնարյուն:

Սողունները, երկկենցաղները և ձկները

Արտազատությունը կենդանի օրգանիզմներում

1. Ինչպե՞ս են բույսերն իրականացնում խարամների հեռացումը:

Բույսերը ունեն տերևների վրա անցքեր, մազիկներ, որոնցով  իրականացնում են խարամների հեռացումը։
2. Որո՞նք են միջատների արտազատության օրգանները:

Միջատների արտազատությունը ապահովում են երկար խողովականման օրգանները` մալպիգյան անոթները:
3. Ո՞րն է կոչվում արգասիք:

Բոլոր կենդանի օրգանիզմներում սննդի քայքայման և բջջային շնչառության արդյունքում առաջանում են անպիտան մնացորդներ կամ արգասիքներ:
4. Որտե՞ղ են կուտակվում վնասակար նյութերը բույսերի և կենդանիների օրգանիզմներում: