Իմ ճանապարհորդությունը ամառվա ընթացքում

Այսօր ես կպատմեմ թե ինչպես եմ անցկացրել իմ ամառը։ Ամռանը ես երկու օր իմ հարազատների հետ եղել եմ Սևանում։ Երբ գիշերով նայում էի լճին այնքան գեղեցիկ էր, երբ լսում էի լճի ալիքների ձայանը այնպիսի հանգստություն էր գալիս վրաս։ Եղել ենք նաև Սևանա կղզում, որտեղ գտնվում է Սևանավանք եկեղեցին։ Այնտեղից շատ գեղեցիկ երևում էր Սևանա լիճը։ Ես ունեմ մի քանի լուսանկար Սևանում։

Սևանա լիճ

Նաև եղել եմ Գավառ քաղաքում։ Այնտեղ շատ լավ էր, խաղում էի քույրիկներիս, եղբայներիս հետ, նաև այս ընթացքում նշել ենք իմ փոքր եղբոր ծնունդը։ Այդ օրը շատ լավ անցավ։ Գավառում գնացել ենք Սուրբ Խաչ եկեղեցի, որը սարի գագաթին էր։ այնտեղ ամեն ինչ շատ գեղեցիկ էր։ Ծաղիկներ, դաշտեր և գեղեցիկ տեսարան։ Երբ Գավառում էինք գնացինք Այրի Վանք եկեղեցի, որը գտնվում է Սևանում։ Գնացել ենք Թթու ջուր։ Ճիշտ է ես չեմ սիրում այդտեղի ջուրը քանի որ ժանգի համ է գալիս, բայց ամեն անգամ սպասում եմ երբ եմ գնալու այդտեղ քանի որ այնտեղ շատ լավ բնություն է ծառեր, խոտեր։ Եղել ենք Սուրբ Հովհաննես մատուռում, որտեղ մասնակցել եմ մատաղի արարողությանը։ Այսքանն էլ Գավառի մասին։

Предварительный просмотр изображения
Предварительный просмотр изображения

Թթու ջուր

Պապիկիս այգին

Սուրբ Խաչ եկեղեցի

Տեսարան Սուրբ Խաչ եկեղեցուց

Սուրբ Խաչ եկեղեցի

Սուրբ Խաչ եկեղեցի

Այրի Վանք

Նաև եղել ենք Աղվերանում։ Այնտեղ նույնպես շատ լավ ժամանակ ենք անցկացրել։

Այսքանը իմ ամառային ճանփորդությունների մասին։ Այս ամառը իմ կյանքի ամենալավ ամառն էր։

ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Շրջապատում որտե՞ղ են աճում բույսեր:

Բույսերը աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր:

  1. Ի՞նչ գիտեք բույսի մարմնի մասին: Ո՞րն է նրա ստորգետնյա, ո՞րը՝վերգետնյա հատվածը: Ի՞նչ կառուցվածք ունի բույսը: Բույսի ի՞նչ օրգաններ գիտեք:

Բույսի արմատը զարգանում է հողում և կազմում է բույսի մարմնի ստորգետնյա մասը։ Իսկ հողից դուրս մնացած մասերը՝ ցողունը, տերևները, հանդիսանում են բույսի մարմնի վերգետնյա մասերը։

  1. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ՝ բույսի աճի և զարգացման համար:

Լույս, ջուր, օդ, ջերմություն։

  1. Ինչպե՞ս է դրսևորվում բույսի կենսագործունեությունը:

Արմատը, ցողունը, տերևները, ծաղիկը, պտուղը, սերմերը բույսի օրգաններն են։

  1. Դիտարկհք շրջապատի որևէ բույս։ Նկարեք այդ բույսը: Ցույց տվեք նրա ստորգետնյա և վերգետնյա հատվածները, նշեք բույսի օրգանները: Ցորենի արմատի զանգվածը շատ ավելի մեծ է իր վերգետնյա մասից: Ինչո՞ւ: Թվարկեք այն բույսերը, որոնք ծաղկում են:
  1. Փորձեք նշել, թե ինչո՞վ են բույսերը կարևոր մարդու կյանքում:

Բույսերը մարդու կյանքում շատ կարևոր են քանի որ բույսերը մարդուն տալիս են թթվածին և մարդուց վերձնում ածխաթթու գազ։

Չարենցի տուն-թանգարան, Մանկական երկաթուղի

Այսօր մենք գնացել էինք Չարենցի տուն-թանգարան, իսկ հետո քայլեցինք դեպի Մմանկական երկաթուղի։ Թանգարանում իմացանք, որ Եղիշե Չարենցը ունեցել է երկու կին, որոնցից առաջինը՝ Արփենիկը, քսանյոթ տարեկանում մահացել է։ Քանի որ Չարենցը շատ է սիրել իր կնոջը նա խնդրել է մի քանդակագործի, որպեսզի նա գիպսից պատրաստի իր կնոջ ձեռքը և գլուխը։ Նրա երկրորդ կնոջ անունը եղել է Իզաբելլա։ Չարենցը ու Իզաբելլան ունեցել են երկու երեխա։ Մեծի անունը եղել է Արփենիկ՝ իր առաջին կնոջ պատվին, իսկ փոքրը Անահիտն է, ով հիմա ողջ է։ Մենք նաև իմացանք, որ նա շատ է սիրել լսել երգեր, հատկապես սիրել է լսել Կոմիտասի երգերը։ Մենք տեսանք բանաստեղծի տան հյուրասենյակը, հյուրասենյակի դաշնամուրը, որի վրա նաև նվագեց իմ դասարանցիներից մեկը և տեսանք նրա շատ գեղեցիկ պահարանը։ Հետո տեսանք նրա աշխատասենյակը, որտեղ նա ամենից շատն էր ժամանակ անցկացնում։ Տեսանք նաև նրա ննջասենյակը։ Այնտեղ նաև իմացանք, որ Չարենցի երեխաները երբ փոքր են եղել, զրկվել են ծնողներից։ Չարենցին երեսունյոթ տարեկանում ձերբակալել են, իսկ հետո ձերբակալել են նրա կնոջը՝ Իզաբելլային։ Մինչև հիմա էլ Չարենցի մարմինը գտնված չէ, և շատ վարկածներ կան նրա մահվան հետ, բայց թե այդ վարկածներից որն է ճիշտը, դա դեռ ոչ ոք չի բացահայտել։ Չարենցի տուն-թանգարան այցելելուց հետո մենք քայլարշավ կատարեցինք դեպի մանկական երկաթուղի։ Մենք մանկական երկաթուղի գնացինք մի երկար թունելով։ Մանկական երկաթուղում մենք հանգստացանք, ընդմիջեցինք, խաղացինք իրար հետ և մեր այսօրվա ճամփորդությունը մոտեցավ ավարտի։ Ինձ շատ դուր եկավ այս ճամփորդությունը, հատկապես Չարենցի տուն-թանգարանը։ Այսօր այսքանը, ցտեսություն։

ԿԵՆԴԱՆԻ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ԲՆՈՐՈՇ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԿԱՊԸ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՀԵՏ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Կենդանի օրգանիզմներին բնորոշ ի՞նչ ընդհանուր հատկություններ և հատկանիշներ կան:

 Բոլոր կենդանի օրգանիզմները կարող են աճել և զարգանալ:

  1. Ինչո՞ւմն է շրջակա միջավայրի հետ կենդանի օրգանիզմների կապը:

Բոլոր կենդանի օրգանիզմներր գտնվում են մշտական փոխ­ազդեցության մեջ նրա հետ: Այդ կապն իրագործվում է այնքանով, որ կեն­դանի օրգանիզմը շրջակա միջավայրից ստանում է էներգիա և տարբեր նյութեր:

  1. Ի՞նչ է էկոլոգիան:

Միմյանց և շրջակա միջավայրի հետ կենդանի օրգանիզմների կապն ուսուսնասիրում է էկոլոգիան (հունարեն օյկոս բառր նշանակում է տուն կամ կացարան):

  1. Կարո՞ղ եք առաջարկել բույսերի կամ կենդանիների վրա միջա­վայրի պայմանների ազդեցության օրինակներ:

Օրինակ կան կենդանիներ որոնք փոքրիկ սանիտարների դեր են խաղում բնության մեջ կամ օրինակ կենդանիների արտաթորանքնը որը իվերջո դառնում է բույսերի համար սննունդ։

ԿԼԻՄԱ, ԴՐԱ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԻՊԵՐԸ

Հարցեր և առաջադրանքներ  

  1. Ի՞նչ է կլիման:

Տվյալ վայրին բնորոշ միանման եղանակների բազմամյա կրկնու­թյունը կոչվում է կլիմա:

  1. Կլիման ձևավորող ի՞նչ գործոններ գիտեք:

Երկրագնդի վրա կլիմայական պայմանները շատ բազմազան են և պայմանավորված են մի շարք գործոններով: Դրանցից առավել կարևոր են աշխարհագրական լայնությունը, տե­ղանքի բարձրությունը, օվկիանոսների ազդեցությունը, գերիշխող քամիները, ծովային հոսանքները և այլն:

  1. Ձեր բնակավայրի կլիման ձևավորող ո՞ր գործոնն է գլխավորը։

Իմ բնակավայրի կլիման ձևավորվող գլխավոր գործոնը աշխարագրական լայնությունն է։

  1. Թվարկեք կլիմայի հիմնական տիպերը: Ո՞ր կլիմայի տիպն է բնո­րոշ ձեր բնակավայրին:

Կլիմայի հիմնական տիպն է աշխարհագրական լայնություն։ Իմ բնակավայրին բնորոշ է ցամաքա15ն կլիմայի տիպը։

  1. Ինչո՞վ է ծովային կլիման տարբերվում ցամաքայինից:

Ծովային կլիման ձևավորվում է ծովերի և օվկիանոսների առափնյա շրջաններում: Ցամաքային կլիման առաջանում է ցամաքների վրա:

  1. Ինչո՞վ է մուսսոնային կլիման տարբերվում միջերկրածովայինից:

Ցամաքային կլիման առաջանում է ցամաքների վրա: Միջերկրածովային կլիմա անվանումը հուշում է, որ կլիմայի այս տիպը բնորոշ է հենց Միջերկրական ծովի առափնյա շրջաններին: 

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՏԵՂՈՒՄՆԵՐ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչպե՞ս են առաջանում մթնոլորտային տեղումները:

Ամպերում ջրային գոլորշիներր սառելով, խտանում են, վերածվում ջրի կաթիլների, իսկ եթե օդի ջերմաստիճանը բացասական է՝ սառցաբյուրեղների: Դրանք, կուտակվելով, խոշորանում են և Երկրի ձգողական ուժի ազդեցությամբ թափվում են Երկրի մակերևույթի վրա՝ առաջացնելով մթնո­լորտային տեղումներ:

  1. Մթնոլորտային տեղումների ի՞նչ տեսակներ գիտեք: Թվարկեք հե­ղուկ և պինդ տեղումները:

Մթնոլորտային տեղումները լինում են հեղուկ (անձրև, ցող) և պինդ (ձյուն, կարկուտ, եղյամ): 

  1. Ինչպե՞ս են առաջանում անձրևը և ձյունը:

Անձրևն առաջանում է օդի միայն դրական ջերմաստիճանների դեպ­քում, երբ մթնոլորտում կա բավարար քանակությամբ ջրային գոլորշի:

Ձյունը, ի տարբերություն անձրևի, առաջանում է օդի 0 °0-ից ցածր ջերմաստիճանում: Այսինքն՝ ջուրը հեղուկ վիճակից անցնում է պինդ վի­ճակի, ուստի և կոչվում է մթնոլորտային պինդ տեղում:

  1. Ինչպե՞ս են առաջանում ցողը և եղյամը։

Ցողը գոյանում են հիմնակա­նում տարվա տաք սեզոնում, օդի դրական ջերմաստիճանի պայմաննե­րում, պարզկա գիշերային ժամերին:

Եղյամն առաջանում է տարվա ցուրտ եղանակին, պարզկա գիշերնե­րին, երբ օդի ջերմաստիճանը 0 °0-ից ցածր է:

  1. Մթնոլորտային ո՞ր տեղումներն են առավել շատ դիտվում ձեր բնա­կավայրում:

Իմ բնակավայրում ամենաշատը դիտվում է անձրև։

Եղանակային օրացույց

28.03- գիշեր -1°, առավոտ+4°, ցերեկ +10°, երեկո +3°

արևոտ, քամի

29.03- գիշեր -2°, առավոտ +5°, ցերեկ +13°, երեկո +5°

արևոտ, տաք

30.03- գիշեր- +3°, առավոտ- +8°, ցերեկ- +16°, երեկո- +10°

առավոտ- կիսաամպամած, ցերեկ-պարզ, արևոտ, երեկո-ամպամած

Ամիսը կազմված է 31 օրից։

Մթնոլորտի տաքացումը

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ օդն անմիջապես չի տաքասում Արեգակի ճառագայթներից:

Երկիր մոլորակի լույսի և ջերմության հիմ­նական աղբյուրն Արեգակն է: Արեգակից ստացվող ջերմության շնորհիվ՝ սկզբից տաքանում է երկրագնդի մակերևույթը, և ապա՝ այդ ջերմությունը հաղորդվում է մթնոլորտին:Արեգակի ճառագայթներն ազատ անցնում են օդի միջով, և այն գրեթե չեն տաքացնում։

  1. Ներքնոլորտում ըստ բարձրության ինչպե՞ս է փոխվում օդի ջեր­մաստիճանը:

Երկրի մակերևույթից ինչքան բարձրանում ենք դեպի վեր, այնքան օ­դի ջերմաստիճանը նվազում է: Հայտնի է, որ ներքնոլորտի ստորին շերտե­րում յուրաքանչյուր 1 կմ բարձրանալիս օդի ջերմաստիճանը նվազում է։

  1. Ինչո՞ւ երկրագնդի տարբեր լայնություններ տարբեր քանակությամբ ջերմություն են ստանում Արեգակից:

Երկ­րագնդի վրա Արեգակից ստացվող ջերմութ­յունը բաշխվում է խիստ անհավասարաչափ: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ աշխարհագրական տարբեր լայնություն­ներում Արեգակի ճառագայթները տարբեր անկ­յան տակ են ընկնում Երկրի մակերևույթի վրա։

  1. Երևանում օդի ջերմաստիճանը +250C է: Հաշվեք, թե նույն պահին օդի ջերմաստիճանը որքա՞ն կլինի Արագածի գագաթին, եթե վերջինս Երևանից բարձր է մոտ 3 կմ:

+25-3*5=+10

ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԵՐ. ԱՂԲՅՈՒՐՆԵՐ, ԱՐՏԵԶՅԱՆ ՋՐԵՐ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ են ստորերկրյա ջրերը: Ինչպե՞ս են դրանք առաջանում։

Երկրի ընդերքում գտնվող ջրերը կոչվում են ստո­րերկրյա ջրեր:  Ստորերկրյա ջրերը առաջանում են Երկրի մակերևույթից անձրևաջրերի և հալոցքային ջրերի ներծծման և կուտակման հետևանքով։

  1. Որո՞նք են ջրաթափանց ե ջրամերժ ապարները: Բերեք օրինակներ։

 Ջրաթափանց են այն ապարները, որոնց միջով ջուրը հեշտությամբ անցնում է, օրինակ ավազը, տուֆը և այլն, իսկ ջրաթափանց են այն ապարները, որոնց միջով ջուրը հեշտությամբ անցնում է, օրինակ կավ, մարմար և այլն։

  1. Ստորերկրյա ջրերը երկրակեղևում ըստ իրենց տեղադիրքի ի՞նչ տեսակների են լինում:

Ստորերկրյա ջրերը երկրակեղևում ըստ իրենց տեղադիրքի լինում են գրունտային և միջշերտային:

  1. Ի՞նչ են աղբյուրը, գեյզերը, հանքային ջուրը:

 Աղբյուրներն առավել շատ տարածված են հրաբխային շրջաններում: Բարձր լեռներում ներծծված տեղումները և հալոցքային ջրե­րը, անցնելով լավային ճեղքերով և հանդիպելով թույլ թեքություն ունեցող ջրամերժ ապարաշերտի, դուրս են գալիս Երկրի մակերևույթ՝ որպես քաղց­րահամ, սառնորակ ե մաքուր աղբյուրներ:Հանքային աղբյուրների ջրերն ունեն բուժիչ հատկություն: Մեր երկրում հայտնի են Ջերմուկի, Արզնու, Բջնիի հանքային աղբյուրներր: Աղբյուրները կարող են լինել տաք ե սառը: Հանքային տաք ջրերը կոչվում են ջերմուկներ:Երկրի ընդերքից պարբերաբար տաք ջուր և գոլորշի շատրվանող աղբ­յուրները կոչվում են գեյզերներ: Գեյզերներ շատ կան Կամչատկա թերակղզում:

  1. Ո՞ր ջրերն են կոչվում արտեզյան:

Արտեզյան ջրերը միջշերտային ջրերը երկու ջրամերժ շերտերի միջև կուտակված ջրերն են:

  1. Ի՞նչ նպատակներով են օգտագործվում ստորերկրյա ջրերը:

Ստորերկրյա ջրերը երկրակեղևում ըստ իրենց տեղադիրքի լինում են գրունտային և միջշերտային:

Գետեր

Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ է գետը:

Գետը բնական ջրային հոսք է։


2. Ի՞նչ մասերից է բաղկացած գետային համակարգը:

Գետային համակարգը բաղկացած է վտակներից։


3. Գետերի սնման ի՞նչ աղբյուրներ գիտեք: Բերեք օրինակներ:

 Գետերի սնման աղբյուրներ են՝ անձրևաջրերը, ձյան և սառցադաշտերի հալոցքային ջրերը, ստորերկրյա ջրերը:


4. Ի՞նչ տարբերություն կա հորդացման և վարարման միջե:

Գետի ջրի մակարդակի հանկարծակի, կարճատև բարձրացումր’ տեղատարափ անձրեներից կամ ինտենսիվ ձնհալքից, կոչվում է վարարում, իսկ գետի ջրի մակարդակի բարձրացումր կոչվում է հորդացում: