Հարրի Փոթեր․ իմ սիրելի վեպը

Իմ սիրելի ամանորյա վեպերից է Հարրի Փոթերը։ Այդ գիրքը գրել է Ջոան Ռոուլինգը, որը մի տղայի մասին է ում ծնողները կախարդներ են եղել։ Համաձայնե՛ք, արդեն հետաքրքիր է։ Հարրի Փոթեր անունով մի պատանի, ապրում է իր զզվելի մորաքրոջ և իր ընտանիքի հետ։ Նա հագնում է իր մորաքրոջ տղայի հին հագուստը, խաղում է նրա հին խաղալիքներով, և այլն։ Բայց մի օր հանկարծ տղայի կյանքը փոխվում է երբ նա նամակ է ստանում <<Կախարդանքի դպրոց Հոգվորթս>>-ից։ Եվ նա տեխափողվում է մի ուրրիշ աշխարհը, որի մասին նա երբեք չի էլ մտածել։ Գնում է ամեն պարագաներ և ուղևորվում դեպի Հոգվորթս։ Հոգվորթսի գնացքի մեջ նա ձեռք է բերում հրաշալի երկու ընկերներ՝ Ռոն Վիզլիին և Հերմայոնի Գրեյնջերին։ Նրանք գնում են դպրոց և հայտնվում մի զարմանահրաշ աշխարհում։ Պատկերացնում եք ինչքա՜ն նոր բան նրանք տեսան, և ինչքա՜ն նոր բաների հետ ծանոթացան։ Դե կարծում եմ այսքանն էլ հետաքրքրեց կարդալու համար։ Իսկ հիմա պատմեմ թե ինչ եմ ես ստացել այդ վեպից։ Շատ հետաքրքիր և զարմանահրաշ պատմություն է։ Ես հասկացա, որ պետք է ընկերներիդ կողքին միշտ լինես, որ միայնակ ոչինչ հնարավոր չի։ Խորհուրդ եմ տալիս բոլորիդ։

Ի դեպ եթե ալարեք կարդալ գիրքը կարող եք դիտել նաև ֆիլմը։

Իմ այս տարվա կարդացած գրքերը

Այս մի քանի ամսվա ընդացքում ես ընթերցել եմ <<Մանյույա>> և <<Մաթիլդա>> գրքերը։ Երկուսն էլ շատ հետաքրքիր էին, շատ ծիծաղելի և շատ զվարթ։ <<Մանյունյա>> գիրքը գրել է Նարինե Աբգարյանը։ Այն պատմում է՝ Նարինե Աբգարյանի և իր մանկության ամենամտերիմ ընկերուհու՝ Մանյունյայի մասին։ Նրանց արկածների, խելագար արարքների և երջանիկ մանկության մասին։ Նրանք սովորում են նույն երաժշտական դպրոցում և հենց այնտեղ էլ ծանոթացել և ընկերացել են։ Այս գիրքը շատ արկածային, ծիծաղելի և բարի գիրք է։ Խորհուրդ եմ տալիս բոլորիդ ընթերցել Նարինե Աբգարյանի և Մանյունյայի արկածների մասին։

<<Մաթիլդա>> գրքի հեղինակը Ռոալդ Դալն է։ Հեշտ կարդացվող, զվարճալի և հետաքրքիր պատմություն է, որը պատմում է մի աղջկա՝ Մաթիլդայի մասին։ Մաթիլդան ունի ծնողներ և ավագ եղբայր։ Ծնողները միշտ երեխայի հետ շատ վատ են վարվում, աղջկան վիարավորում են և ստիպում են ամբողջ օրը հեռուստացույցի առջև նստել։ Պատկերացրե՛ք ինչ մեղք է Մաթիլդան։ Աղջիկը երեք տարեկանում արդեն գիտեր, տառերը՝ չնայած նրան, որ նրան ոչ ոք չէր սովորեցրել, նա այցելում է գրադարան և կարդում շատ հաստ գրքեր։ Հետո հինգ տարեկանում՝ երբ արդեն դպրոց է գնում, ուսուցչուհին աղջկա մոտ շատ մեծ տաղանդ է նկատում։ Իսկ հետո երեխան առարկաները տեղափոխելու ուժ է ձեռք բերում։ Իսկ մնացածը կառաջարկեմ ընթերցեք ինքներդ և իմանաք ավելին Մաթիլդայի մասին։

Ընթերցանությունը հիանալի երևույթ է, այդ պատճառով առաջարկում եմ բոլորին ընթերցել ինչքան հնարավոր է։ ։)

Մանյունյա

Ես այսօր կպատմեմ այն գրքի մասին որը ես հիմա կարդում եմ։ Ես կարդում եմ <<Մանյունյա>> գիրքը, որը գրել է Նարինե Աբգարյանը։ Այս գիրքը Նարինե Աբգարյանի և իր մանկության ամենամտերիմ ընկերուհու՝ Մանյունյայի մասին է։ Նրանց արկածների, խելագար արարքների և երջանիկ մանկության մասին է։ Նրանք սվորում են նույն երաժշտական դպրոցում և հենց այնտեղ էլ նրանք ծանոթացել և ընկերացել են։ Այս գիրքը շատ արկածային, ծիծաղելի և բարի գիրք է։ Խորհուրդ եմ տալիս բոլորիդ ընթերցել Նարինե Աբգարյանի և Մանյունյայի արկածների մասին։

Հարրի Փոթթերը և գաղտնի սենյակը

Աշնանային արձակուրդների ընթացքում ես կարդացել եմ Հարրի Փոթթորը և գաղտնի սենյակը գիրքը։ Այս գիրքը թարգմանված կա շատ լեզուներով, բայց ես կարդացել եմ միայն հայերեն։ Գիրքը Հարրի Փոթթերի և իր ընկերների հերթական արկածի մասին է։ Դեռ կարդացել եմ միայն գրքի կեսը բայց արդեն շատ է հետաքրքրել։ Գրքի հեղինակն է Ջոան Ռոուլինգը։ Ես դիտել եմ ֆիլմը և գիտեմ ինչ է լինելու, բայց ֆիլմի որոշ հատվածներ չի համապատասխանում գրքին, այդ պատճառով գիրքը կարդալը ավելի հետաքրքիր է դառնում կարդալ։ Գրքի հերոսների առաջին արկածն էր՝ ավտոմեքենայով դպրոց հասնելը։ Ռոն Վիզլին և Հարրի Փոթթերը քանի որ կախարդ են և սովորում են վհկության և կախարդության դպրոց Հոգվարթսում, գնում են դպրոց գնացքով։ Նրանց կառամատույցը որտեղից պետք է նստեն գնացք գաղտնի տեղ է։ Նրանք սովորական կայարանից անցնում են մի պատի միջով և գնում իրենց կառամատույց։ Այդ տարի երբ ուզում էին անցնել պատի միջով պատը պատը արքելափակվեց, նրանք ուշացել էին գնացքից և այդ պատճառով մուտքը արքելափակվել էր։ Ռոնի մայրն ու հայրը մնացել էին պատի մյուս կողմում և ոչինչով չէին կարող իրենց օգնել։ Այդ պատճառով Ռոնի գլխում մի միտք ծագեց։ Ռոնի հայրիկը ուներ թռչող և անտեսանելի դարձող մեքենա, և Ռոնը որոշեց, որ նրանք կարող են գնացքին հասնել այդ մեքենայով։ Նրանք գնացին տուն վերցրին մեքենան և օդ թռան։ Քանի որ մեքենան շատ հին էր անտեսանելի դառնալու կոճակը սկզբում չեր աշխատում, բայց տղաները դա չէին հասկացել։ Նրանք թռան շատ մարդկանց աչքի դիմաց, և քանի որ դպրոցից դուրս կախարդանք գործելը արքելվում էր, նրանց հնարավոր էր դպրոցից դուրս հանեին։ Նրանք գնացի հասան գնացքին, իսկ հետո արդեն հասան Հոգվարթս բայց․․․։ Հոգվարթի բակում կար մի ծառ, որին կոչում են թակող ուռենի։ Տղաները իջել էի այդ ծառի վրա։ Իսկ ծառը ամեն վայրկյան կարող է շարժվել, քցել ավտոմեքենան և վնասել տղաներին։ Բոլորին առաջարկում եմ կարդալ, շատ հետաքրքիր է։ Հիմա այսքանը իսկ մացածը հետո։

Wizarding World of Harry Potter Castle.jpg
Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը Զանգակ Գրատուն.

Հարրի Փոթթերը և Փիլիսոփայական քարը

Ամառային արձակուրդների ժամանակ ես կարթացել եմ <<Հարրի Փոթթերը և փիլիսոփայական քարը>>։ Գրքի հեղինակն է Ջոան Ռոուլինգը։ Ամբողջ պատմվածքի առաջին մասում  ներկայացվում է մի տղայի մասին ում անունը՝ Հարրի Փոթթեր է։ Նրա ծնողները կախարդ էին ովքեր սովորել են հրաշագործության դպրոց Հոգվորթսում։ Նրանց սպանել է կախարդների աշխահի ամենաչար կախարդը ում անունը՝ Վոլդեմորդ է։ Հարրին այդ ժամանակ եղել է մեկ տարեկան և ոչինչ չի հիշում իր ծնողների մասին։ Վոլդեմորը փորձել է սպանել Հարրիին, բայց չի կարողացել, կարողացել է միայն տղայի ճակատին թողնել մի սպի՝ կայծակի տեսքով։ Հարրին ուներ երկու ընկեր, Հերմայոնե Գրեյնջերն ու Ռոն Վիզլին։Նրանք ընկերանում են երբ Հարրին գնում է Հոգվորթս։ Հոգվորթսում կան տարբեր հոսքեր՝ Սլիդերին, Գրիֆինդոր, Հաֆլփաֆ և Րևենքլո։ Հարրիին ուղարկեցին Գրիֆինդորի հոսք։ Գրիֆինդոր ուղարկեցին նաև Հերմայոնեին և Ռոնին։ Նրանք ունեն մի թշնամի, ում անունը՝ Դրակո Մալֆոյ է։ Մալֆոյը Սլիդերինից է, ինչպես նաև բոլոր չար կախարդները նաև Վոլդեմորը։ Հարրին նաև ունի բու։Սպիտակ, գեղեցիկ բու է, նրա անունը՝Հեդվիգ է։ Հոգվորթս դպրոցում առաջին դասարանում սովորում են մի խաղ որը հայտնի է միայն կախարդների աշխարհում։ Այդ խաղի անունը՝ Քվիդիչ է։ Քվիդիչը խաղում են թռչող ավելներով, այդ խաղի մեջ կա որսկան անունով խաղացող։ Դպրոցի կանոններից է, որ առաջին դասարանցիները իրավունք չունեն մասնակցելու քվիդիչ խաղին որը ամեն տարի դպրոցում անցկացնում են, նաև առաջին դասարանցիները իրավունք չունեն ունենալ իրենց անձնական ավելը։ Հարրի Փոթթերը առաջին դասարանում շատ լավ էր կարողանում անել այն ինչ անում էր որսկանը խաղի ժամանակ։ Դասատուները այդ ամենը տեսնելով խաղտեցին դպրոցի կանոները և Հարրիին հավաքագրեցին Գրիֆինդորի քվիդիչի թիմում։ Ինձ շատ է դուր գալիս այս գիրքը։ Իմ բոլոր ընկերներին առաջարկում եմ կարդալ։

Ընթերցանությունն ինձ համար

Ես շատ եմ սիրում ընթերցել, և ընթերցանությունը ինձ համար շատ կարևոր է, քանի որ ընթերցանությունը նպաստում է բառապաշարի, մտքի հարստացմանը և շատ հետաքրքիր է։ Հատկապես ես շատ եմ սիրում կարդալ արկածային գրքեր։ Բայց ինձ համար կան գրքեր, որոնք հետաքրքիր չեն, օրինակ երբ ես կարդում էի <<Ալիսը հրաշքների աշխարհում>> գիրքը, ես այդ գիրքը կարդալուց շուտ հոգնում էի և այլևս չէի ցանկանում շարունակել, որովհետև ինձ համար այդ գիրքը անհետաքրքիր էր և ես չշարունակեցի կարդալ։ Իսկ Հարրի Փոթթերը, որը հիմա կարդում եմ, ինձ շատ հետաքրքրեց, և ես շարունակ ցանկանում եմ կարդալ այդ գիրքը։ Երբ սկսում եմ կարդալ այլևս չեմ կարողանում թողնել կարդալը։ Իմ կարդացած ամենահետաքրքիր գիրքը եղել է <<Երկարագուլպա Պեպին>>, որը այս պահին իմ ամենասիրելի գիրքն է։ Ընթերցանությունը բոլորի համար շատ կարևոր է, և ես բոլորին առաջարոկում եմ կարդալ։ Մեզ ամառային, աշնանային և գարնանային արձակուրդների ժամանակ մեր մայրենիի դասատուն նաև տալիս բազմաթիվ գրքեր, որպեսզի մենք կարդանք և գրենք մեր կարդացած գրքի մասին։ Երբ արձակուրդները ավարտվում են մենք դասարանում քննարկում ենք այդ թեմայի շուրջ և ստուգում բոլորի կարդացած գրքերի մասին, միմյանց առաջարկում ենք կարդալ այդ գիրքը։ Ընթերցանությունը շատ հետաքրքիր է և կարևոր՝ մարդու բառապաշարի համար։ Լավ կլիներ, որ բոլորը միշտ կարդային։

Ես նաև ունեմ Իմ Գրադարանը բաժին, որտեղ կան գրված իմ բոլոր գրքերի մասին

Գարնանային ընթերցումներ

Ես այսօր կպատմեմ թե ինչ եմ կարդացել գարնանային արձակուրդների ընթացքում։ Ես կարդացել եմ Վարդան Այգեկցու առակները։ Նրա առակները ինձ շատ հետաքրքրեցին։ Շատ գեղեցիկ, և ուսուցանող առակներ էին։ Ես բոլորին առաջարկում եմ կարդալ նրա առակները։

Ես կարդացի․․․

Ես այսօր կպատմեմ մի գրքի մասին, որի անունն է՝<<Չիպոլինոյի արկածները>>։ Այդ գիրքը գրել է Ջաննի Ռոդարին։ Ջաննի ռոդարին ծնվել է հյուսիսային Իտալիայում, Օրտա լճի ափին գտնվող Օմեն քաղաքում։ Նրա հայրը հացթուխ էր և մահացավ, երբ Ջաննին 10 տարեկան էր։ Ջաննիին և նրա երկու եղբայրներին մեծացրել է մայրը։ Ջաննին ճեմարան է հաճախել Սևեսո քաղաքում և 17 տարեկան հասակում ստացել է ուսուցչի որակավորում, որից հետո դասավանդել է Վարեսե մարզի գյուղական դպրոցներում։ Նա սիրում էր ջութակ նվագել և ընթերցել այնպիսի հեղինակների երգեր, ինչպիսին են Նիցշեն, Շոպենհաուհերը, Լենինը և Տրոցկին։

Գրքի հերոսը Չիպոլինոն էր։ Նա գրքում նկարագրված է սոխի կերպարով։ Նա մի փոքրիկ տղա է՝ արդար, բարի։ Ես այս գրքից սովորեցի մի կարևոր բան՝ արդարություն։ Այս գիրքը ինձ շատ դուր եկավ, այն հետաքրքիր էր բարի և արդար։ Ես բոլորին առաջառկում եմ կարդալ այս գիրքը և ինձ թվում է, որ բոլորին ինչպես և ինձ այս գիրքը շատ դուր կգա և բոլորը կսովորեն միայն լավ բաներ։

Приключения Чиполлино (Джанни Родари) ⚡️ Читать Сказку На Ryfma

Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում

Jelsomino in the Land of the Liars reviews

Ջաննի Ռոդարի

Ես կարդացել եմ Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում գիրքը։ Այդ գիրքը ինձ շատ է դուր եկել։ Ինձ համար այս վիպակը շատ հետեքրքիր է և նկարազարդ։ Այս վիպակը մի տղայի մասին է ում անունը Ջելսոմինո է։ Նա շատ բարձր ձայն ուներ, մի անգամ երբ նա երգում է ծառի վրայի տանձերը թափվում են գետնին: Նաև նա իր երգելով ջարդում է շենքի պատուհանները։ Ջելսոմինոն տեղափոխվում է մի տեղ, որտեղ ամեն-ինչ հակառակն է՝ խաբեբաների աշխարհ։ Այնտեղ նույնիսկ խանութում գումար չեն վերցնում, միայն վճարումները կատարում են թղթով։ Հացի խանութի ցուցափեխկի վրա գրված էր գրենական պիտույք։ Այդտեղ ով ճիշտն ասեց նա բանտարկվում է։ Այնտեղ շները մլավում են իսկ կատուները հաչում։ Ես բոլորին առաջարկում եմ կարդալ այս հեքիաթը։

Հոկտեմբերի 21

Երկարագուլպա Պիպին

Աստրիդ Լինդգրեն

Ես շատ եմ սիրում այս վիպակը։ Այս վիպակը պատմում է մի աղջկա մասին, որի անունը Պիպի է։ Նրա մայրը մահացել է իսկ հայրը նավապետ և Պիպին չգիտի թե որտեղ է գտնվում իր հայրը։ Նա ապրում է ամբողջովին միայնակ և ընկերանում է երկու երեխաների հետ։ Իր ընկերների անունն է Թոմի և Անիկա։ Նրանք ամբողջ օրը միասին խաղում են, միասին ունենում են շատ արկածներ։ Այս գիրքը շատ լավն է և ես բոլորին խորհուրդ եմ տալիս  կարդալ այս վիպակը։

Հոկտեմբերի 10