Իմ ճանապարհորդությունը ամառվա ընթացքում

Այսօր ես կպատմեմ թե ինչպես եմ անցկացրել իմ ամառը։ Ամռանը ես երկու օր իմ հարազատների հետ եղել եմ Սևանում։ Երբ գիշերով նայում էի լճին այնքան գեղեցիկ էր, երբ լսում էի լճի ալիքների ձայանը այնպիսի հանգստություն էր գալիս վրաս։ Եղել ենք նաև Սևանա կղզում, որտեղ գտնվում է Սևանավանք եկեղեցին։ Այնտեղից շատ գեղեցիկ երևում էր Սևանա լիճը։ Ես ունեմ մի քանի լուսանկար Սևանում։

Սևանա լիճ

Նաև եղել եմ Գավառ քաղաքում։ Այնտեղ շատ լավ էր, խաղում էի քույրիկներիս, եղբայներիս հետ, նաև այս ընթացքում նշել ենք իմ փոքր եղբոր ծնունդը։ Այդ օրը շատ լավ անցավ։ Գավառում գնացել ենք Սուրբ Խաչ եկեղեցի, որը սարի գագաթին էր։ այնտեղ ամեն ինչ շատ գեղեցիկ էր։ Ծաղիկներ, դաշտեր և գեղեցիկ տեսարան։ Երբ Գավառում էինք գնացինք Այրի Վանք եկեղեցի, որը գտնվում է Սևանում։ Գնացել ենք Թթու ջուր։ Ճիշտ է ես չեմ սիրում այդտեղի ջուրը քանի որ ժանգի համ է գալիս, բայց ամեն անգամ սպասում եմ երբ եմ գնալու այդտեղ քանի որ այնտեղ շատ լավ բնություն է ծառեր, խոտեր։ Եղել ենք Սուրբ Հովհաննես մատուռում, որտեղ մասնակցել եմ մատաղի արարողությանը։ Այսքանն էլ Գավառի մասին։

Предварительный просмотр изображения
Предварительный просмотр изображения

Թթու ջուր

Պապիկիս այգին

Սուրբ Խաչ եկեղեցի

Տեսարան Սուրբ Խաչ եկեղեցուց

Սուրբ Խաչ եկեղեցի

Սուրբ Խաչ եկեղեցի

Այրի Վանք

Նաև եղել ենք Աղվերանում։ Այնտեղ նույնպես շատ լավ ժամանակ ենք անցկացրել։

Այսքանը իմ ամառային ճանփորդությունների մասին։ Այս ամառը իմ կյանքի ամենալավ ամառն էր։

Երվանդաշատ, Արտաշատ, Վաղարշապատ

Հարցեր

  1. Երվանդաշատը ուրիշ ի՞նչ անուն է ունեցել։
  2. Ո՞վ է հիմնադրել Երվանդաշատ մայրաքաղաքը։
  3. Արտաշատը Հայաստանի որերո՞րդ մայրաքաղաքն է եղել։
  4. Ու՞մ օրոք է հիմնադրվել Արտաշատ մայրաքաղաքը։
  5. Ո՞ր անունով է առավել հայտնի Վաղարշապատ քաղաքը։
  6. Մինջև Վաղարշապատ կոչվելը, ի՞նչ անուններով է կոչվելը Վաղարշապատը։

Վաղարշապատ

Վաղարշապատ (առավել հայտնի է Էջմիածին անվանումով), քաղաք Հայաստանի Արմավիրի մարզում։ Հայաստանի քաղաքներից մեծությամբ չորրորդն է։ Վաղարշապատում կա 5 եկեղեցի, որոնցից մեկը՝ Էջմիածնի Մայր Տաճարը, Հայաստանի գլխավոր եկեղեցին է և գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համալիրի մեջ, որը Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոնն է։

Վաղարշապատն ունի գլխավոր ճանապարհ դեպի մայրաքաղաք Երևան։ Միացված է Երևանին գյուղերով։ Վաղարշապատից դեպի Երևան մայրուղին 15-16 կմ է։

Համաձայն Մովսես Խորենացու«Հայոց պատմության», մինչև Վաղարշապատ կոչվելը քաղաքը անվանվել է Վարդգեսավան, իսկ դրանից առաջ Արտիմեդ։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Mother See of Holy Etchmiadzin.jpg

Արտաշատ

Արտաշատ, քաղաք Հայաստանի Արարատի մարզում։ Գտնվում է Արաքս գետի ափին, Արարատյան դաշտում՝ Երևանից 30 կմ հարավ-արևելք։ Լինելով Հայաստանի չորրորդ մայրաքաղաքը, Արտաշատը ներկայումս Արարատի մարզի մարզկենտրոնն է։ Արտաշատը գտնվում է Երևան-Նախիջևան-Բաքու և Նախիջևան-Թավրիզ երկաթուղու ու Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի վրա։ Կառուցվել է հայոց Արտաշես Ա արքայի կողմից մ.թ.ա. 176 թ.-ին և ծառայել է որպես Մեծ Հայքի մայրաքաղաք մ.թ.ա. 185 – մ.թ.120 թթ.։

Ներկայիս Արտաշատ քաղաքն ունի մոտ 29000 բնակչություն և գտնվում է 5 կմ հյուսիս-արևմուտք պատմական Արտաշատից։

Արտաշատ մայրաքաղաքը հիմնադրվել է Արտաշեսյան արքայության՝ Արտաշես Ա արքայի օրոք։ Կարթագենացի զորավար Հաննիբալը փախել էր իր երկրից և հանգրվանել Հայաստանում։ Հենց նրան էլ Արտաշես արքան վստահում է քաղաքի նախագծումն ու կառուցման աշխատանքների իրականացումը։ Քաղաքի կառուցման աշխատանքները սկսվում են մ.թ.ա. 197 թ.-ին (ըստ Մ. Խորենացու« Հայոց Պատմություն» աշխատության) և տևում 30 տարի։ Քաղաքը կառուցվում է Խոր Վիրապի (այժմ քրիստոնեական եկեղեցի այն ժամանակ բանտ ավազակների համար)։ Քաղաքը գտնվում էր Սևջուր և Արաքս գետերի խառնարանում։ Քանի որ քաղաքը նախագծել էր Հաննիբալը, քաղաքին տալիս են երկրորդ անուն՝ Հայկական Կարթագեն։

Coat of arms of Artashat.svg

Երվանդաշատ

Երվանդաշատ, Երվանդունիների թագավորության վերջին մայրաքաղաքը, հաջորդել է Արմավիրին ու կոչվել նաև Մարմետ։ Հիմնադրել է Երվանդ Դ Վերջին թագավորը մթա III դ վերջին Այրարատ նահանգի Երասխաձոր գավառում Երասխ գետի ձախ ափին՝ Ախուրյանի հետ միախառնման տեղում։ Մայրաքաղաքը տեղափոխելու գլխավոր պատճառներից է եղել, ըստ Մովսես Խորենացու, Արաքսի հունի փոփոխումն էր, ինչի հետևանքով քաղաքի բնակիչները զրկվել էին ջրից։

Երվանդաշատը 360–ական թթ կործանել են պարսից Շապուհ II արքայի զորքերը։ Պահպանվել են Երվանդաշատի ավերակները՝ այժմյան Արմավիր մարզկենտրոնից հարավ-արևմուտք՝ Բագարան և Երվանդաշատ գյուղերի միջակայքում։ Պահպանվել են պարիսպների հետքերը, փողոցների ու շենքերի փլատակները, ինչպես նաև խաչքարեր և վիմագիր արձանագրություններ։

Ճանապարհորդություն դեպի Խոր վիրապ, Արտաշատ և Դվին

Ապրիլի 16-ին, մեր արշավախմբով՝ ընկեր Իվետայի, ընկեր Մարինեյի և ընկեր Աննայի ուղեկցությամբ, շատ հետաքրքիր և ուսուցողական այցելություն ունեցանք դեպի Արարատի մարզ։ Ճանապարհորդության ամենադիտարժան վայրը<<Խոր Վիրապ>> վանական համալիրն էր։ Այնտեղ ես բացահայտեցի, թե ինչու է վանքը կոչվել <<Խոր վիրապ>>։ Ըստ Ագաթանգեղոսի պատմության, Վիրապը օձերով և թունավոր միջատներով լի մի փոս է եղել, որտեղ փակում էին բանտարկյալներին։ Քրիստոնյաների հալածանքների շրջանում, 14 տարի Վիրապում է բանտարկված եղել նաև Գրիգոր Լուսավորիչը։ Հետագայում այդ խուցերի վրա կառուցվել է եկեղեցի, որը մինչև այժմ կոչվում է <<Խոր վիրապ>>։ Վանքում կա երկու փոս։ Դրանք հենց այն փոսերն են, որտեղ բանտարկել է Գրիգոր Լուսավորչը։ Սկզբում ես վախենում էի իջնել այնտեղ, բայց հետո ուժ հավաքեցի և իջա։ Մենք այնտեղ երգեցինք շարականներ։ Այնուհետև մենք հաղթահարեցինք մի բարձունք, որտեղից շատ լավ երևում էր տարբեր պեղումների իրականացման վայրերը։ Հետո մենք գնացինք Դվին,որը Հայաստանի հին մայրաքաղաքներից մեկն է։ Քանի որ, մեր ջուրն արդեն սպառվել էր, ընդմիջման ժամանակ փորձեցինք ջուր հայթայթել։ Գնալով մոտակա բնակավայր մենք հանդիպեցինք տիկին Գոհարին և նա մեզ հյուրասիրեց իրենց բակի սառնորակ ջրով։

Այս արշավը ինձ շատ դուր եկավ, քանի որ ընկերներիս և ուսուցիչներիս հետ շատ լավ ժամանակ անցկացրեցի։ Շնորհակալ եմ բոլոր մասնակիցներից ինձ այդպիսի լավ օր պարգևելու համար։

Դվին

Դվին (արաբ. Դաբիլ, հուն. Դուվիոս), Հայաստանի  պատմական մայրաքաղաքներից մեկը։ Հիմնադրվել է 4-րդ դարի առաջին կեսին։ Գտնվում է Այրարատ նահանգի Հայոց Ոստան գավառում (գավառը քաղաքի անունով կոչվել է Ոստան Դվնո)։ Ըստ պատմահայր Մովսես Խորենացու՝ «դվին» բառը պարսկերեն ծագում ունի և նշանակում է բլուր։ Փավստոս Բուզանդի կարծիքով Դվինը բլուրի անվանումն է։

Միջնադարյան Հայաստանի Դվին մայրաքաղաքի ավերակները գտնվում են Վերին Դվին, Հնաբերդ, Վերին Արտաշատ, Նորաշեն, Այգեստան գյուղերի տարածքներում, Երևանից մոտ 30 կմ հարավ։ Ընդգրկված է Հնաբերդի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

330-338 թթ. Մեծ Հայքի թագավորն էր Տրդատ Մեծի որդի Խոսրով Կոտակ։ Նրա գահակալության առաջին տարիներին կատարված շինարարական գործերից մեկը Դվին քաղաքի հիմնադրումն է (IV դ. 30-ական թթ.)։ Ըստ պատմիչների՝ այդ ժամանակ Արաքս գետը փոխել էր իր հունը և հեռացել Արտաշատի մոտից, որի պատճառով խախտվել էր մայրաքաղաքի ռազմական պաշտպանությունը։ Նախկինում Արաքսը պտույտ էր տալիս մայրաքաղաքի շուրջը և երեք կողմից պաշտպանում այն, իսկ այժմ քաղաքը զրկվել էր այդ պաշտպանությունից։ Բացի այդ, Արաքսի ընթացքը փոխվելու հետևանքով ջրերը դուրս էին եկել հունից և ստեղծել ճահիճներ մայրաքաղաքի շուրջը։ Անգամ, ըստ Մովսես Խորենացու, օդը դարձել էր վատառողջ։ Այս ամենը հաշվի առնելով՝ արքունիքը որոշում է մայրաքաղաքը տեղափոխել առողջ կլիմայով բարձրադիր մի վայր։ Արարատյան դաշտի շոգը և կլիման առողջացնելու համար քաղաքի մոտակայքում կատարում է անտառատնկումներ, որոնք պահպանվել են մինչև այժմ «Խոսրովի անտառ» անունով։ Նոր մայրաքաղաքի համար հարմար տեղ է ընտրվում Արտաշատից ոչ հեռու գտնվող Դվին կոչվող բլուրը, որտեղ և հիմնվում է քաղաքը։ Նորաստեղծ մայրաքաղաքում կառուցվում են արքունական ապարանքներ և այլ գեղեցիկ շենքեր։ Դվինը շարունակում էր մեծանալ և 428 թվականին դառնում է Մարզպանական Հայաստանի կենտրոնը։ 450 թվականին բերդապահ պարսիկ Վնդոն հայերին ձուլելու նպատակով Դվինում հիմնել է զրադաշտական ատրուշան, իսկ եկեղեցին վերածել մեհյանի, սակայն Վարդան Մամիկոնյանը, զորքով մտնելով քաղաք, կրկին վերահաստատել է քրիստոնեությունը։ Այնուհետև, հայ նախարարները Հայաստանի նկատմամբ բյուզանդացիների ու պարսիկների կրոնա-դավանափոխական նկրտումները ձախողելու նպատակով Գյուտ Արահեզացի կաթողիկոսին հորդորել են կաթողիկոսական աթոռը Էջմիածնից տեղափոխել Դվին։ Այդ նպատակով քաղաքի կենտրոնում՝ եռանավ եկեղեցու մոտ, կառուցվել են վեհարան, պաշտոնատներ, բարձրագույն դպրոցներ և այլ շենքեր։

Խոր Վիրապ

Խոր Վիրապ, Խոր վիրապի վանք, ճարտարապետական հուշարձան, 17-րդ դարի վանք-ամրոց Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան Հայոց գավառում, Արաքս գետի ձախ կողմում Լուսառատ գյուղի մոտակայքում, պատմական Արտաշատ քաղաքի բլուրներից մեկի վրա (այժմ՝ Հայաստանի Արարատի մարզի Լուսառատ գյուղից մոտ 1 կմ հյուսիս-արևմուտք)։ Եղել է Հայոց հանրահայտ ուխտատեղիներից՝ կապված Գրիգոր Լուսավորչի անվան հետ։

Վիրապը օձերով, թունավոր միջատներով լի մի խոր փոս էր, ուր գցում էին դատապարտյալին։ Ըստ Ագաթանգեղոսի՝ Տրդատ 3-րդ Մեծը քրիստոնյաների հալածանքի շրջանում Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի արքունական բանտի գուբը, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Եւ այդ տարիների ընթացքում Տրդատ 3-րդ Մեծը մահացու հիվանդությունով վարակվում է ու քանի որ նա գիտեր որ Լուսավորիչը կարող էր բժշկել մարդկանց, հրամայում է արձակել նրան։ Լուսավորիչը Խոր վիրապից դուրս գալուց հետո ստանալով արքայի աջակցությունը, քրիստոնեությունը դարձնում է պետական կրոն։

Մոտ 642 թվականին Ներսես Գ կաթողիկոսը սրբազան վիրապի վրա կանգնեցրել է մի մատուռ, որը, ճարտարապետ Մ. Մնացականյանի կարծիքով, 10-րդ դարի արաբ պատմիչ Ալ-Մուկադդասիի նկարագրած՝ սպիտակ կրաքարից, ներսում 8 սյուներով, բոլորաձև կենտրոնակազմ կառույց է։ Մատուռը իր ծավալատարածական կոմպոզիցիայով և կառուցվածքային սկզբունքով որոշ նմանություն է ունեցել Զվարթնոցին։ Ավերված շինության տեղում 1662 թվականին կառուցվել է թաղածածկ մատուռ, որը կանգուն է մինչև օրս։ Մատուռի Ավագ խորանից աջ գտնվող մտոցը ուղղաձիգ աստիճանների (ներկայիս՝ մետաղյա) միջոցով տանում է ներքնահարկ, ուր 4, 4 մ տրամագծով, 6 մ խորությամբ, գմբեթանման գոգավոր ծածկով վիրապն է։ Կոմպլեքսից կիսավեր պահպանվել են նաև բուրգավոր պարիսպը, որի պատերի երկայնքով տեղադրված են սեղանատուն, խուցեր և այլ օժանդակ վանքային կառույցներ։ Պարսպից ներս, կենտրոնում, Ս. Աստվածածին գլխավոր եկեղեցին է, որին արևմուտքից կից է զանգակատունը։

Երևանի պատմության թանգարան

Մենք հայրենագիտության ժամին ընկեր Իվետայի, և ընկեր Աննահիտի հետ գնացել էինք Երևանի պատմության թանգարան։ Ինձ այնտեղ շատ դուր եկավ։ Հատկապես դուր եկավ մեծ բերդը։ Մենք տեսանք Ղանթարի շուկան, որը նշանակում է կշեռք։ Մենք նաև իմացանք, որ կարվելու համար բոլորը հերթ են կանգնել։ Ես շատ հավանեցի այդ թանգարանը և հաճույքով ևս մեկ անգամ կգնայի։