Ուրախ ճամբարային օր

Այսօր մեր դպրոց էին եկել Արևմուտքն ու Հարավը։ Մենք մրցում էինք միմյանց հետ։ Մենք խաղում էինք լեզվական խաղ, որի ընթացքում բառային ընդմիջում արեցինք։ Առաջին փուլում տրված էին առակներ տարբեր գույների թղթերի վրա։ Մենք պետք է ընտրեինք մեր ուզած գույնը և հավաքեինք բոլոր այդ գույնի թղթերը։ Թղթերը խառնած էին և պետք է դասավորեինք այդ թղթերը այնպես, որ ստացվեր առակ։ Երկրորդ փուլում պետք է պատմեինք մեզ բաժին հասած առակը։ Երրորդ փուլում պետք է մեր առակով ներկայացում բեմադրեինք։ Այսօր շատ ուրախ անցավ։ Դե ինչ, այսքանը։😊😊😊

Պատարագի շարականների, ընթերցումների համերգային կատարում

Հունվարի 19, ժամը՝ 15:15, Մարմարյա սրահ

Ըստ Սուրբ Հովհան Ոսկեբերան հայրապետի՝ Սուրբ Պատարագի ժամանակ երկինքը բացվում է և հրեշտակներն իջնում են: «Երկինքը երկրի վրա». այսպես են քրիստոնյաներն ըմբռնում Սուրբ Պատարագի խորհուրդը: Պատարագով ողջ եկեղեցին դառնում է երկինք երկրի վրա և դրախտ՝  կենաց ծառի պտուղներով:


Պատարգի շարականների, ընթերցումների համերգային կատարում 
Մակար Եկմալյան, Կոմիտաս

Մայր դպրոց ( Բաբաջանյան 25), Մարմարյա սրահ
Համակարգումը՝ ԵրաժշտությանԼիսիցյան կենտրոններիԾեսերի բաց լաբորատորիայի
Պատասխանատուներ՝ կրթահամալիրի երաժշտության, մայրենիի դասավանդողներ, սովորողների երգեցիկ խմբեր.
Դպրաց դաս. Լիլիթ Առաքելյան
«Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբ. խմբավար՝ Մարինե Ոսկանյան,
«Սեբաստացիներ» պատանեկան երգչախումբ. ղեկավար՝ Լուիզա Քեշիշյան, «Սեբաստացիներ» մանկական երգչախումբ«Սեբաստացիներ» վոկալ համույթ. ղեկավար՝ Մարինե Մկրտչյան,
«Ակներ» ազգային երգի-պարի համույթ. ղեկավար՝ Աննա Երիցյան
Հանրակրթական երգչախմբեր. Հյուսիսային՝ Հասմիկ Մաթևոսյան, Հարավային՝ Մարիամ Մնացականյան, Արևելյան՝ Մարինե Ոսկանյան, Արևմտյան՝ Սեդա Թևանյան

Երգեհոնային նվագակցությունը՝ Լիլիթ Առաքելյանի
Պատարագի համառոտ բացատրությունը՝ Նունե Մովսիսյանի

Տերունական աղոթք
Հայ՛ր մեր, 
որ յերկինս ես, 
սուրբ եղիցի անուն  Քո, 
եկեսցէ արքայութիւն Քո, 
եղիցին կամք Քո 
որպէս յերկինս եւ յերկրի:
 Զհաց մեր հանապազորդ 
տո՛ւր մեզ այսօր. 
եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, 
որպէս եւ մեք թողումք
 մերոց պարտապանաց:
  Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, 
այլ փրկեա՛ զմեզ ի չարէն, 
զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն 
եւ փառք յաւիտեանս.  ամէն:

Խորհուրդ խորին

Խորհուրդ խորին, անհաս, անսկիզբն, որ զարդարեցեր զվերին պետութիւնդ,

ի յառագաստն անմատոյց լուսոյն, գերապանծ փառօք, զդասս հրեղինաց:

Անճառահրաշ զօրութեամբ ստեղծեր զԱդամ՝ պատկեր տիրական,

եւ նազելի փառօք զգեստաւորեցեր ի դրախտն Ադենի, տեղի բերկրանաց:

Չարչարանօք քո սուրբ Միածնիդ նորոգեցան արարածք ամենայն,

եւ վերստին մարդն անմահացաւ, զարդարեալ ի զգեստ անկողոպտելի:

Թագաւոր երկնաւոր, զԵկեղեցի քո անշարժ պահեա՛,

եւ զերկրպագուս անուանդ քում պահեա՛ ի խաղաղութեան:

Բարեխօսութեամբ.շարական խնկարկութեան

Բարեխօսութեամբ մօր քո եւ կուսի
Ընկալ զաղաչանս քոց պաշտօնէիցս,
Որ գերագոյն քան զերկինս պայծառացուցեր
Սուրբ զեկեղեցի արեամբ քո, Քրիստոս,
Եւ ըստ երկնայնոցն կարգեցեր ի սմա
Զդասս առաքելոց եւ մարգարէից, սուրբ վարդապետաց:

Այսօր ժողովեալ դասք քահանայից,
Սարկաւագաց, դպրաց եւ կղերիկոսաց,
Խունկ մատուցանեմք առաջի քո, Տէր,
Յօրինակ ըստ հնումն Զաքարիայ:
Ընկալ առ ի մէնջ զխնկանուէր մաղթանս,
Որպէս զպատարագն Աբելի, զՆոյի եւ զԱբրահամու:
Բարեխօսութեամբ վերին քո զօրացդ
Միշտ անշարժ պահեա զաթոռ Հայկազեանս

Միասնական ընթերցում

Հաւատով խոստովանիմ եւ երկիր պագանեմ քեզ, Հայր եւ Որդի եւ սուրբ Հոգի. անեղ եւ անմահ բնութիւն. արարիչ հրեշտակաց եւ մարդկան եւ ամենայն եղելոց. Եւ ողորմեա քո արարածոց Եւ ինձ՝ բազմամեղիս:

Սուրբ Աստուած
Սուրբ Աստուած, Սուրբ եւ Հզօր, Սուրբ եւ Անմահ,
որ ծնարր ի հայտնեցար, ողորմեա մեզ:

Յիշեա Տէր

Յիշեա Տէր եւ ողորմեա,  Տէր ողորմեա, քեզ Տեառնըդ  յանձն եղիցուք.
Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:


Մարմին տէրունական

Մարմին Տէրունական եւ արիւն փրկչական կայ առաջի.
երկնային զօրութիւնք յաներեւոյթս երգեն եւ ասեն անհանգիստ բարբառով.
Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տէր զօրութեանց:

Հազարաց հրեշտակապետք

Հազարք հազարաց հրեշտակապետք կան առաջի Քո, եւ բիւրք բիւրուց հրեշտակք պաշտեն զՔեզ, Տէր, եւ ի մարդկանէ հաճեցար ընդունիլ զօրհնութիւն ձայնիւ խորհրդականաւ՝ Սուրբ, Սուրբ, Սուրբ Տէր զօրութեանց։

Քրիստոս ի մէջ

Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ
Որ էնն Աստուած աստ բազմեցաւ
Խաղաղութեան ձայն հնչեցաւ
Սուրբ ողջույնի հրաման տւաւ
Եկեղեցիս մի յանձն եղև
Համբոյրս յօդ լրման տւաւ
Թշնամութիւնն հեռացավ
Սերն ընդհանուրս սփռեցաւ:
Արդ պաշտոնեայք բարձեալ ըզ ձայն
Տուք օրհնութիւն ի մի բերան
Միասնական աստվածութեան
Որում սրովբեքն են սրբաբան:

Սուրբ-Սուրբ

Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տէր զօրութեանց,
լի են երկինք եւ երկիր փառօք քո. օրհնութիւն ի բարձունս:
Օրհնեալ որ եկիր եւ գալոցդ ես անուամբ Տեառն. ովսաննա ի բարձունս:

Ամէն Հայր երկնաւոր.

Ամէն: Հայր երկնաւոր, որ, զՈրդիդ քո ետուր ի մահ վասն մեր պարտապան պարտեաց մերոց:
Հեղմամբ արեան նորա աղաչեմք զքեզ, ողորմեա քո բանաւոր հօտի:

Յամենայնի.

Յամենայնի օրհնեալ ես, Տէր.
օրհնեմք զքեզ, գովեմք զքեզ,
գոհանամք զքէն, աղաչեմք զքեզ,
Տէր Աստուած մեր:

ԱռաջիՔո,Տէր

Առաջի քո Տէր, Որդի Աստուծոյ, որ պատարագեալ Հօր ի հաշտութիւն հաց կենաց բաշխիս ի մեզ. հեղմամբ արեան քո սուրբ, աղաչոմք ըզքեզ, ողորմեա արեամբ քով փրկեալ հօտի:

Քահանայ. Որպէս զի եղիցի սա ամենեցուն մեզ մերձեցելոցս յանդատապարտութիւն, ի քաւութիւն եւ ի թողութիւն մեղաց:

Հոգի Աստուծոյ.

Հոգի Աստուծոյ,
որ զփառակցի քո զխորհուրդ
իջեալ ի յերկնից կատարես ի ձեռս մեր:
Հեղմամբ արեան սորա, աղաչեմք զքեզ,
հանգո զհոգիս մեր ննջեցելոցն։

Ամէն եւ ընդ հոգւոյդ քում.

Եւ եւս խաղաղութեան զՏեր աղաչեսցուք։

Տեր ողորմեա։

Ամենայն սրբովք, զորս յիշատակեցաք,եւս առաւելապես զՏեր աղաչեսցուք։

Տեր ողորմեա։

Վասն մատուցեալ սուրբ եւ աստուածային անմահ պատարագիս,որ ի վերայ սրբոյ սեղանոյս,զՏեր աղաչեսցուք։

Տեր ողորմեա։

Որպեսզի Տեր Աստուած մեր, որ ընկալաւ զա ի սուրբ, յերկնային եւ յիմանալի Իւր մատուցարանն,զփոխանակն առաքեսցէ առ մեզ զշնորհս եւ զպարգեւս Հոգւույն Սրբոյ, զՏեր աղաչեսցուք ։

Տեր ողորմեա։

Ընկալ, կեցո եւ ողորմեա եւ պահեա զմեզ Տեր քոյին շնորհիւդ։

Կեցո, Տէր եւ ողոմեա։

Զամենայն սրբուհի զԱստուածածինն` կույսն Մարիամ, հանդերձ ամենայն սրբովք յիշելով `զՏէր աղաչեսցուք։

Յիշեա, Տէր եւ ողորմեա. Տէր ,ողորմեա. Քեզ Տեառնդ յանձն եղիցուք. Տէր, ողորմեա,Տեր, ողորմեա, Տէր, ողորմեա։

Հայ՛ր մեր

Հայ՛ր մեր, 
որ յերկինս ես, 
սուրբ եղիցի անուն  Քո, 
եկեսցէ արքայութիւն Քո, 
եղիցին կամք Քո 
որպէս յերկինս եւ յերկրի:
 Զհաց մեր հանապազորդ 
տո՛ւր մեզ այսօր. 
եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, 
որպէս եւ մեք թողումք
 մերոց պարտապանաց:
  Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, 
այլ փրկեա՛ զմեզ ի չարէն, 
զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն 
եւ փառք յաւիտեանս.  ամէն:

Ամեն հայր Սուրբ .

Ամէն. Հայր Սուրբ, Որդիդ Սուրբ, Հոգիդ Սուրբ.

Օրհնութիւն Հաւր եւ Որդւոյ եւ Սրբոյ Հոգւոյն այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն

Տէր ողորմեա

Տէր ողորմեա՛, Տէր, ողորմեա՛,

Տէր ողորմեա՛, Տէր, ողորմեա՛,

Ամենասուրբ Երրորդութիւն,

Տուր աշխարհիս խաղաղութիւն:
Եւ հիւանդաց բժշկութիւն,
ննջեցելոց արքայութիւն:

Տէր ողորմեա՛, Տէր, ողորմեա՛,

Տէր ողորմեա՛, Տէր, ողորմեա՛,

Օրհնեալ է Աստուած

Օրհհնեալ է Աստուած:
Քրիստոս պատարագեալ բաշխի ի միջի մերում. Ալէլուիա:
Զմարմին իւր տայ մեզ կերակուր. Եւ սուրբ զարիւն իւր ցօղէ ի մեզ. Ալէլուիա:
Ճաշակեցէ՛ք եւ տեսէ՛ք զի քաղցր է Տէր. Ալէլուիա:

Միասնական ընթերցում

Օրհնեցէք զՏէր յերկինս. Ալէլուիա։
Օրհնեցէք զնա ի բարձունս. Ալէլուիա։
Օրհնեցէք զնա ամենայն հրեշտակք նորա. Ալէլուիա։
Օրհնեցէք զնա ամենայն զօրութիւնք նորա. Ալէլուիա։

Լցաք

Լըցաք ի բարութեանց Քոց,Տէր,ճաշակելով զմարմին Քո եւ զԱրիւն.փառոք ի բարձունս Կերակրողիդ զմեզ,որ եւ հանապազ կերակրես զմեզ,առաքեա ի մեզ զհոգեւոր Քո զօրհնութիւն։Փառք ի բարձունս Կերակրողիդ զմեզ։

Գոհանամք ըզ Քէն.

Գոհանամք զՔէն Տէր,որ կերակրեցեր զմեզ յանմահական սեղանոյ Քոյ։ Բաշխելով զՄարմին եւ զԱրիւնդ ի փրկութիւն աշխարհի եւ կեանք եւ կեանք անձանց մերոց։

Ամէն եղիցի.

Օրհնեցից զՏէր.  Մենակատար՝ Ազատ Հովհաննիսյան

Օրհնեցից զՏէր յամենայն ժամ,յամենայն ժամ օրհնութիւն նորա ի բերան իմ։

Հայրապէտական մաղթերգ.

Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ։