Իմ ձմեռային ուսումնական ճամբարը 2023

Ես այս ձմեռային ուսումնական ճամբարի ժամանակ ընտրել էի ընկեր Մերիի ջոկատը։ Այնտեղ մենք բաժանվել էինք թմերի և այդպես խաղում խաղեր։ Խաղացել ենք քվեսթներ, <<Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ>>, տարբր հետաքրքիր խաղեր և դրանից հավաքել ենք միավորներ։ Նաև գնացել ենք սահադաշտ և պլանետարիում։ Եկել են մեր ջոկատի մի քանի երեխաների ծնողները և մենք ունեցել ենք շատ հետաքրքիր հանդիշում այդ ծնողների հետ։ Մեր ջոկատը անցավ շատ հետաքրքիր և ես անպայման էլի կնտրեմ այս ջոկատը։

Առաջին ճամբարային շաբաթ

Այս շաբաթ մենք խաղացել ենք քվեսթներ, ունեցել ենք աշխարհագրության դաս, ունեցել ենք տեխնոլոգիայի ժամ և ունենալու ենք պարի դաս։ Մենք նաև խաղացել ենք մաֆիա, ալյաս և այլն։ Պատմել ենք Օշոյի առակներից, 3-րդ դասարանցիների համար ստեղծել ենք տրամաբանական խաղ։ Պետք է նաև խաղանք <<Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ>>։ Այսքանը այս շաբաթվա մասին։