Առաջին ուսումնական շրջանի ամփոփում Մաթեմատիկա առանց բանաձևի առարկայից

Իմ <<Մաթեմատիկա առանց բանաձևի>> բաժնի հղումը։

Սեպտեմբերից մինջև դեկտեմբեր մենք անցել ենք նոր առարկա` Մաթեմատիկա առանց բանաձևի։ Այդ դասաժամին մենք անում ենք բանավոր մաթեմատիկա, խաղում ենք մաթեմատիկական խաղեր, լուծում բանավոր խնդիրներ։ Նաև լուծում ենք այդ ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբի խնդիրներից։ Այս դասաժամը շատ հետաքրքիր է անցնում։

Ֆլեշմոբի խնդիրներ

1. 28 կիլոգրամ միրգը տեղավորեցին 2 արկղում 3:4 կշռային հարաբերությամբ: Քանի՞ կիլոգրամ միրգ եղավ յուրաքանչյուր արկղում:

12, 16

2. Տիգրանը աստղանիշերը փոխարինեց թվանշաններով այնպես, որ՝ 𝟖 ∗ 𝟗 < ∗ 𝟏𝟎 < ∗ 𝟎𝟎 ։ Գտեք Տիգրանի գրած թվերի գումարը:

17

5 ուղիղներ հատվում են նույն կետում (տես նկարը)։ Գտեք նարնջագույն անկյունների մեծությունների գումարը։

Подпись отсутствует

180o

Եթե եռանիշ թվի մի թվանշանը ջնջեն, ապա կստացվի 99։ Այդ պայմաններին բավարարող քանի՞  եռանիշ թիվ կա։

29

5. Գրատախտակին մի տողում գրված է 20 հատ 1 թվանշան։ Քանի՞ հատ «+» նշան պետք է դնել նրանց միջև, որ գումարը ստացվի 200։

9

6. Դասարանում սովորող 26 աշակերտի բաժանեցին 90 կոնֆետ: Աղջիկներից յուրաքանչյուրին տվեցին 4 կոնֆետ, իսկ յուրաքանչյուր տղայի` 3 կոնֆետ: Քանի՞ տղա և քանի՞ աղջիկ կար դասարանում:

7. Քանի՞ զրո կա 83-ից մինչև 127 բնական բոլոր թվերի արտադրյալի վերջում:

8. Մեքենան ճանապարհի ուղիղ կեսն անցնելուց հետո արագությունը մեծացրեց 25%-ով և տեղ հասավ նախատեսվածից 30 րոպե շուտ։ Մեքենան քանի՞ րոպե է գտնվել ճանապարհին։

 Լաուրան վանդակավոր թղթի վրա գծեց մի քանի պատկեր, հետո ծալեց թուղթը հաստ գծով (տես նկարը)։ Ձախ կողմի պատկերներից քանի՞սը ճիշտ կհամընկնեն աջ կողմի պատկերների հետ։

Подпись отсутствует

10. Երկնիշ թիվը բազմապատկել են իր թվանշանների գումարով և արդյունքում ստացել են 814: Գտեք այդ երկնիշ թվի թվանշանների գումարը:

Մաթեմատիկայի հոկտեմբեր ամսվա ֆլեշմոբի խնդիրներ


1. Աննան 1-9 թվերը տեղադրեց 3×3 աղյուսակում այնպես, որ յուրաքանչյուր տողով, սյունով, անկյունագծով թվերի գումարը եղավ նույնը: Ինչի՞ է հավասար առաջին և երրորդ տողերում գրված թվերի գումարը:

30

2. Հյութի համար վերցրեցին 6 մաս խնձոր, 5 մաս տանձ և 3 մաս ջուր: Տանձի և ջրի զանգվածը միասին 2կգ 400գ է: Որքա՞ն է խնձորի զանգվածը:

1800

4.  Մեծ ուղղանկյան պարագիծը 20սմ է: Այդ ուղղանկյան մաս կազմող փոքր ուղղանկյունների պարագծերը համապատասխանաբար 6սմ, 8սմ, 10սմ են: Գտեք մեծ ուղղանկյան մակերեսը:

Подпись отсутствует

9

Ժամացույցը մեկ ժամվա ընթացքում կես րոպե առաջ է ընկնում: Այժմ այն ցույց է տալիս 14:57: Ժամը քանի՞սը ցույց կտա ժամացույցը 8 ժամ հետո:

23:01

Որդու տարիքը 3 անգամ փոքր է հոր տարիքից: Երբ հայրը 37 տարեկան էր, որդին 3 տարեկան էր: Այժմ քանի՞տարեկան է հայրը:

51

Յոթ տետրը միասին 700 դրամով ավելի է երեք տետրի ընդհանուր գնից: Ի՞նչ  արժե մեկ տետրը:

175

 Մեծ խորանարդի կողը 5 անգամ մեծ է մեկ փոքր խորանարդի կողից: Քանի՞ փոքր խորանարդ կտեղավորվի մեծ խորանարդի մեջ:

125

Ամենաշատը քանի ծառ է հնարավոր տնկել 120մ և 70մ կողմերով  ուղղանկյունաձև հողամասում, եթե ծառերը գտնվում են իրարից 5մ հեռավորության վրա:

20