Մայրենի հաշվետվություն (երրորդ ուսումնական շրջան)

Մայրենի առարկան շատ հետաքրիր է անցնում։ Նամանավանդ երրորդ ուսումնական տարվա ընդացքում։ Մենք սկսել ենք ընթերցել գրքեր ամեն ուրբաթ օրերին։ Դա շատ ավելի հետաքրքիր է դարձնում մեր տարին։ Դա նաև մոտիվացնում է շատ գիրք կարդալուն։ Ես ուրախ եմ, որ մենք ունենք ուսուցչուհի, ով մեր դասերը շատ ավելի հետաքրքիր է դարձնում։ Նա ընկեր Մերին է։ Մենք այս տարի անցանք շատ հետաքրքիր պատմվածքներ և այլ։

https://narnik.edublogs.org/category/%d5%b4%d5%a1%d5%b5%d6%80%d5%a5%d5%b6%d5%ab-6/

Իմ առաջին տարին Միջին դպրոցում

Իմ առաջին տարին Միջին դպրոցում անցավ շատ հետաքրքիր և ուրախ։ Ուսուցիչները շատ ընկերական էին և բարի։ Առարկաները տրվում են շատ հետաքրքիր, ես մեծ հաճույքով եմ սովորում ցանկացած առարկա։ Ձմեռային ճամբարը անցավ շատ ուրախ և շատ հետաքրքիր։ Մեր ջոկատավարը՝ ընկեր Մերին, ճամբարը ավելի հետքրքիր դարձնելու համար ջոկատը արել էր իմ ամենասիրելի՝ Հարրի Փոթթեր ֆիլմի մոտիվներով, այդ պատճառով ինձ համար ձմեռային ճամբարը շատ հետաքրքիր անցավ։ Այս տարվա ընթացքում մասնակցեցինք պատմության մրցույթի։ Այս տարի նաև ավելացել էր պար առարկան, որը նույնպես շատ հետաքրքիր և կարևոր առարկա է։ Ինձ շատ դուր եկավ այս ուսումնական տարին, և ես հուսով եմ, որ այսպիսի տարիներ դեռ շատ կունենամ։

Մայրենի 05.17.2023

Փակագծում տրված գոյականները համապատասխանեցրու նախադասությանը:

Ոչ մի քայլ չի կարողանում անել առանց օգնության (օգնություն):

Մարզիկը հանդիսատեսների (համակրանք) համակրանքից բացի գավաթն էլ շահեց:

Ռադիոընդունիչ և թթվածնի բալոններ կային տակառի (տակառ) մեջ:

Բոլոր ծովերը կապվում են (օվկիանոսներ) օվկիանոսների հետ:

Ըստ (օրինակ) օրինակի՝ տասը նախադասություն գրեցի:

Պարզվում է, որ ձկներին դեպի (ցանց) ցանցն են հրապուրում զանազան ձայներով:

Գրել տասական բառ.

որոնց հնչյունները ու տառերը հավասար են
Տուն, բառ, իմաստ, սեր, չորս, տառ, հայր, մայր, դեղ, կյանք։
որոնց հնչյունները ավելի շատ են, քան տառերը
Արև, երազ, երգ, երգահան, Երևան, ոզնի, ոչխար, բարև, հարատև, անձրև։
գրությամբ և արտասանությամբ տարբերվում են
Ճանապարհ, աշխարհ, աշխարհամաս, բարդ, բարձր, բարձ, բերդ, բուրդ, բարձրահասակ, աղբ։
զույգեր, որոնք իրարից տարբերվում են մեկ հնչյունով
Բառ-տառ
կով-հով
մայր-հայր
տատ-պատ
մարդ-բարդ
թաթ-թութ
քար-քոր
նկար-տկար
խույս-բույս
լույս-հույս
խույս-կույս

Իմ այս տարվա կարդացած գրքերը

Այս մի քանի ամսվա ընդացքում ես ընթերցել եմ <<Մանյույա>> և <<Մաթիլդա>> գրքերը։ Երկուսն էլ շատ հետաքրքիր էին, շատ ծիծաղելի և շատ զվարթ։ <<Մանյունյա>> գիրքը գրել է Նարինե Աբգարյանը։ Այն պատմում է՝ Նարինե Աբգարյանի և իր մանկության ամենամտերիմ ընկերուհու՝ Մանյունյայի մասին։ Նրանց արկածների, խելագար արարքների և երջանիկ մանկության մասին։ Նրանք սովորում են նույն երաժշտական դպրոցում և հենց այնտեղ էլ ծանոթացել և ընկերացել են։ Այս գիրքը շատ արկածային, ծիծաղելի և բարի գիրք է։ Խորհուրդ եմ տալիս բոլորիդ ընթերցել Նարինե Աբգարյանի և Մանյունյայի արկածների մասին։

<<Մաթիլդա>> գրքի հեղինակը Ռոալդ Դալն է։ Հեշտ կարդացվող, զվարճալի և հետաքրքիր պատմություն է, որը պատմում է մի աղջկա՝ Մաթիլդայի մասին։ Մաթիլդան ունի ծնողներ և ավագ եղբայր։ Ծնողները միշտ երեխայի հետ շատ վատ են վարվում, աղջկան վիարավորում են և ստիպում են ամբողջ օրը հեռուստացույցի առջև նստել։ Պատկերացրե՛ք ինչ մեղք է Մաթիլդան։ Աղջիկը երեք տարեկանում արդեն գիտեր, տառերը՝ չնայած նրան, որ նրան ոչ ոք չէր սովորեցրել, նա այցելում է գրադարան և կարդում շատ հաստ գրքեր։ Հետո հինգ տարեկանում՝ երբ արդեն դպրոց է գնում, ուսուցչուհին աղջկա մոտ շատ մեծ տաղանդ է նկատում։ Իսկ հետո երեխան առարկաները տեղափոխելու ուժ է ձեռք բերում։ Իսկ մնացածը կառաջարկեմ ընթերցեք ինքներդ և իմանաք ավելին Մաթիլդայի մասին։

Ընթերցանությունը հիանալի երևույթ է, այդ պատճառով առաջարկում եմ բոլորին ընթերցել ինչքան հնարավոր է։ ։)

Մաթեմատիկա պարապմունք 107

1. Գրիր մեկ անհայտով հավասարման հինգ օրինակ։

x-30=60

x-8=0

x+44=50

x+66=70

x-7000=3000
2. Այնպիսի հավասարումներ կազմիր, որոնց արմատ լինի 7:

x-5=2

x+600=607
3. Լուծիր  հավասարումը.
ա) x – 832 =174-1106-832
բ) 1405 – x = 108-1405-1297=108
գ) x + 818 = 896=78+818=896
դ) x – 303 = 27=330-303=27
ե) 84 + x = 124-84+40=124
զ) 2003 + x = 4561-2003+2558=4561

4.Հավասարման արմա՞տն է արդյոք 3 թիվը.
ա) x – 3 = 0, այո
բ) x – 5 = 0, ոչ
գ) 7 – x = 0, ոչ
դ) 3 – x = 0, այո
ե) 2 ⋅ x = 6 այո
զ) x = 6 – x: այո

5. Ո՞ր հավասարումների արմատն է 1 թիվը.
ա) 2 ⋅ x = 5,
բ) x = 1,
գ) 6 ⋅ x + 8 = 14,
դ) 4 ⋅ x = 0,


6.Կազմե՛ք հավասարում և լուծե՛ք այն.
ա) x թվին գումարել են 4 և ստացել են 19- x+4=19=15+4=19
բ) x թվից հանել են 10 և ստացել են 7=x-10=7=17-10=7
գ) 35-ից հանել են x թիվը և ստացել են 5=35-x=5=35-30=5
դ) 11-ին գումարել են x թիվը և ստացել են 25=11+x=25=11+15=25

Մայրենի 05.11.2023

Տրված համանուններով կազմել նախադասություններ։
1. սեր (կաթի երեսի թանձր շերտ). սեր (զգացմունք)

Տղան կաթ ըմպելուց նկատեց, որ նրա վրա սեր կա։

Փարիզում՝ Էֆելյան աշտարակի տակ, տղան ասաց, որ սիրում է աղջկան․ դա իսկական սեր էր։
2. կետ (կետանիշ, գծի հատվածի սահման). կետ (ջրային կաթնասուն կենդանի)

Փոքրիկը կետ դրեց և սկսեց գրել արտագրություն։

Կետը ցատկոտում էր ջրի երեսին։
3. քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար). քանոն (երաժշտական
գործիք)

Ուսուցչուհին հանեց քանոնը և հարվածեց աշակերտի ձեռքին։

Ես նվագում եմ քանոն արդեն երկու տարի։
4. դող (մարմնի սարսուռ). դող (անվին անցկացվող ռետինե շրջանակ)

Տղան հանկարծ սկսեց վախենալ և մարմնին դող ընկավ։

Ընկերները դժվար տանջանքից հետո վերջապես անցկացրին անիվի դողը։
5. տոն (ձայնաստիճան). տոն (նշանավոր իրադարձության նվիրված
հանդիսավոր օր)

Ուսուցչուհին պահանջեց մեկ տոն բարձր նվագել։

<<Այսօր տոն է՜>> բացականչեցին երեխաները ու դուռս թռան տնից։

Փակագծերում տրված բայերը անհրաժեշտ  ձևերով գրել համապատասխան տեղերում։
1. Մայր մտնող արևի ճառագայթները ոսկևորել էին ամեն ինչ, և մի կախարդող
տեսարան ստեղծել, որով հիանում էին հյուրանոցի պատշգամբները ելած զբոսաշրջիկները։
(հիանալ, ոսկևորել, ստեղծել)
2. Արդեն բացվել են պարտեզի ծաղիկները, և հեռվից նայելիս թվում էր, թե մի նախշուն
գորգ ծածկել է պատշգամբի առջև փռված այդ հողակտորը։ (թվալ, ծածկել, բացել)
3. Ցանկապատի հետևում երևաց մի տուն. նրա բակում արևածաղիկներ աճել են,
որոնք, իրենց գեղեցիկ գլուխները բարձր պահած, կարծես ժպտում են անցորդներին։
(ժպտալ, երևալ, աճել)

Մայրենի 10.05.2033

  1. Կարդա՛ Վիլյամ Սարոյանի <<Խորհուրդներ ամերիկացի ճանապարհորդին>> պատմվածքը և պատրաստվի՛ր քննարկման:
  2. Ի՛նքդ խորհուրդներ տո՛ւր ճանապարհորդին:

Երբեմն մի շարժվիր ինչ որ մեկի խորհուրդով, կարող է հանկարծ պարզվի, որ հենց նա է խաբեբա։

  1. Բնութագրի՛ր Կարո քեռուն։

Իմ կարծիքով Կարո քեռին խաբում էր Մելիք քեռիին, բայց եթե այդպես չէ ապա նա օգնող և երևակայող էր։

  1. Այլ վերնագիր հորինի՛ր ստեղագործության համար։

<<Խորհուրդներին հակառակ>>

  1. Առանձնացրո՛ւ հերոսներին, բնութագրի՛ր:

Մելիք քեռին ազատ մարդ էր և չէր անում այն ինչ նրան պարտադրում էին։ Նա որոշում է անել սա և անում է։

Կարո քեռին ինչ որ չափով երևակայող էր։

  • Որոշիր բառերի հնչյունների և տառերի քանակը: Նկատի առ նաև արտասանվող, բայց չգրվող ը հնչյունը:
    • Օրորոց-6տառ, 6հնչ․, եղինջ-5տառ, 6հնչ, հևիհև-5տառ, 7հնչ, օթևան-5տառ, 6հնչ, երկյուղ-6տառ, 7հնչ, երբեմն-6տառ, 7հնչ, սերկևիլ-7տառ, 8հնչ, պարգև-5տառ, 6հնչ, խխունջ-5տառ, 6հնչ, պատշգամբ-8տառ, 9հնչ, ճակնդեղ-7տառ, 8հնչ:

Մայրենի 05.08.2023

  1. Գրեք այնպիսի հարց, որի պատասխանը կլինի՝ — Ես վաղուց մոռացել էի այդ մասին:

Ե՞րբ ես վերջին անգամ խոսել մտերիմ ընկերուհուդ հետ։

  1. Կազմիր այնպիսի նախադասություններ, որ բոլոր բառերը սկսվեն նույն տառով:

Ես երազում երազելով երգում էի։

Նավագնացը նավով նավարկեց նավահանգիստ։

  1. Ախոյան, աղմուկ, հարկատու, սուլոց, ելակետային, անեզր, բոլորովին, անհավանական, հաղարջենի, դեղձի բառերի մեջ ի՞նչ կենդանիներ ես տեսնում:

Խոյ, մուկ, կատու, ուլ, կետ, եզ, լոր, հավ, արջ, ձի։

Մայրենի 05.07.2023

Նախագծային աշխատանք

Ընտրել արևմտահայերեն տեքստերից մեկը և պատրաստել ձայնագրություն։

1.Ո՞ր դարձվածքի իմաստն է սխալ բացատրված.
բերանը ջուր առնել – չխոսել
կյանքի ընկեր- ազնիվ, լավ ընկեր
դանակը ոսկորին հասնել-    համբերությունը հատնել
հոգու հետ խաղալ – ձեռ առնել

2.Ընդգծիր պարզ բառերը.
արագիլ
, հրավեր, արձան, գոմեշ, գեղարդբարակ, ամրակ, բողոքզարմիկ,դադարգալար, հովար, հանդարտ, կաղամբ, հարուստ, կորուստ, պատում։

3. Ընդգծիր բարդ բառերը.
առաջնեկքննադատհախճապակիփոխըմբռնումախորժալուրտանտիկին,ձեռնարկ, հոգեթով, ամենուր, քառասուն, ձեռնասուն, շքամուտքինչքան, մշտապես, որտեղ, այսօր։

4.Ընդգծիր մեկից ավելի ածանց ունեցող բառերը.
անմնացորդհամաստեղություն, երկնային, փախստական, ընդունելի, պարունակ, թարգմանչությունհայրենիք, հարգանք, խորհրդական, ենթաշրջան, ձեռնարկություն, թերագնահատում, հակոտնյա, նախանձելի,բանտարկյալ։

5.Ընդգծիր բարդածանցավոր բառերը.
ձեռնտու, վարկառու, աչառու, զրպարտիչ, գործարանատեր, վիրակապարան,աչքաբաց, ավտոկայան, անհուսություն, տարրալուծում, լեզվաբանություն,հայազգիթռչնաբուծարան, ուրվապատկեր, բնակատեղի, հեռուստացույց։