«Պատանի պատմագետ» նախագիծ

Պատմության դասին մենք չորս դասարաններով խաղացինք խաղ-մրցույթ, որը կազմակերպել էր մեր պատմության ուսուցիչ՝ ընկեր Լևոնը։ Այդ խաղ-մրցույթի քսան հարցերը մեր ամբողջ ուսումնական տարվա անցած թեմաներն էին։ Բոլոր թմերում յոթ հոգի էին և բոլորն էլ շատ լավ պատրաստվել էին մրցույթին։ Ինձ համար դա շատ ստացված և հետաքրքիր խաղ էր։

Предварительный просмотр изображения
Предварительный просмотр изображения

«Պատանի պատմագետ» նախագիծ

1. Որո՞նք էին Վանի թագավորության թշնամի պետություններն ու ցեղերն։

Ասորեստան, Կիմերներ

2. Ի՞նչ է Բեհիսթունյան արձանագրությունը, և ինչպե՞ս է Հայաստանը նրանում հիշատակվում։

Դարեհ I-ը պատերազմ սկսեց և դրա մասին պատմում է եռալեզու ժայռի վրա փորագրած Բեհիսթունյան արձանագրությունը, իսկ Հայաստանը նրանում հիշատակվում է՝ պարսկերենում՝ Արմինա, էլամերենում՝ Հարմինուեա և բաբելոներենում՝ Ուրարտու։

3․Ի՞նչ գիտե՞ք Գավգամելայի ճակատամարտի մասին։

Գավգամելայի ճակատամարտը տեղի է ունեցել Ք․ա․ 331 թվականին․ Ալեկսանդր Մակեդոնացու և Դարեհ III Աքեմենյան զորքերի միջև։ Ճակատամարտը ավարտվեց հույների ջախջախիչ հաղթանակով։

4․ Ներկայացրե՛ք Սալամինի ծովամարտը։

Սալամինի ծովամարտը հույների և պարսիկների նավատորմերի միջև հույն-պարսկական պատերազմների ժամանակ՝ Ք․ա․ 480 թվականին, Աթենքից ոչ հեռու, Սալամին կղզու մոտ՝ Էգեյան ծովի Սարոնիկոս ծովածոցում։

Հույները իրենց փոքր նավերով պարսից մեծ նավը տարան ափ, որից հետո պարսից նավը խրվեց և հույները վառեցին իրենց նավը։ Դա նշանակում է, որ Սալամինի ծովամարտում հույները հիանալի հաղթանակ են տարել։

5․ Արտաշես 1-ինը ո՞ր երկրներից ետ վերադարձրեց հայկական հողերը։

Մարաստանից, Պոնտոսից, Վրաց թագավորությունից, Սելևկյաննրից։

6․ Ի՞նչ գիտեք Արտաշես 1-ինի հողային բարեփոխման մասին։

Արտաշեսի օրոք խիստ սրվել էին հողի մասնավոր սեփականատերերի և գյուղական համայնականների միջև հակասությունները:  Ագարակատերերն անարգել զավթում էին համայնական հողերն ու գյուղացիներին զրկում իրենց գոյությունը պահպանելու միակ միջոցից: Բնականաբար, հողազուրկ գյուղացին այլևս չէր կարող հարկ վճարել պետությանը, դեռ ավելին` շահագրգռված չէր և չէր կարող զինվորագրվել բանակին: Համայնական հողերի անզուսպ յուրացումը տեղիք էր տալիս զինված ընդհարումների: Պետությունը չէր կարող անտարբեր դիտողի դերում լինել: Մոտ Ք.ա. 180 թ. Արտաշեսը հրապարակում է հրամանագիր հողային բարեփոխման վերաբերյալ, որի համաձայն` մասնավոր հողային տնտեսությունների (ագարակներ) սահմանները հստակորեն սահմանազատվում են համայնքին պատկանող հողերից:

7․ Ի՞նչ գիտեք Տիգրան Մեծի և Միհրդատ Եվպատորի միջև կնքված հայ-պոնտական դաշինքի մասին։

Դաշինքը կնքվել է հայոց թագավոր Տիգրան Մեծի և Պոնտոսի թագավոր Միրհդատ Եվպատորի միջև Ք․ա 94 թվականին։

8․ Պոմպեոսը ինչպե՞ս կարողացավ առանց դիմադրության հանդիպելու հաղթել Տիգրան Մեծին։

Պոմպեոսը հաղթեց Տիգրան Մեծի դաշնակից, Պոնտոսի թագավոր Միրհդատ Եվպատորին․ դրանով Տիգրան Մեծը զրկվեց իր միակ դաշնակցից։

Պոմպեոսը խոստացավ Պարթևստանին վերադարձնել Տիգրան Մեծի նվաճած բոլոր տարածքները և <<Արքայից արքա>> տիտղոսը։ Պարթևստանը Պոմպեոսի հետ միասին, շրջափակման մեջ վերցրեցին Մեծ Հայքը։

Պոմպեոսը խոստացել էր Տիգրան Կրտսերին Հայոց գահը, և Տիգրան Կրտսերն էլ աստամբել էր հոր՝ Տիգրան Մեծի դեմ։

Այսպիսով Պոմպեոսը կարողացավ հեշտությամբ, առանց կռվի հաղթեց Տիգրան Մեծին։

9․Ովքե՞ր էին պատրիկները և ովքե՞ր էին պլեբեյները։

Պատրիկները Հռոմի բնիկ բնակչությունն էր, ում հայրերը հռոմեացի էին։

Պլեբեյները ժամանակի ընթացքում Հռոմում վերաբնակված բազմաթիվ մարդիկ էին։ Նրանք չունեին Հռոմի քաղաքացում իրավիճակը։ Նրանք իրավունք չունեին մասնակցել Ծերակույտին և չէին կարող ամուսնանալ պատրիկների հետ։

10․Ի՞նչ կառուցվածք ուներ Հին Հռոմի բանակը։

Հռոմեկական բանակի կորիզը Լեգիոնն էր, որը կազմված էր 6000 զինվորներից։

11․ Ի՞նչ նմանություններ կան Տիբերիոսի հողային օրինագծի և Արտաշես 1-ինի հողային բարեփոխման միջև։

Նրանք երկուսն էլ ձկտում էին երկիրը անկախացնելու և զարգացնելու։

12․ Հռոմը և Կարթագենը ինչո՞ւ էին միմյանց դեմ պայքարում, և ո՞վ հաղթեց այդ պայքարում։

Հռոմն ու Կարթագենը պայքարում էին Միջերկրական ծովի արևմտյան շրջանների համար։ Այդ պայքարում հաղթող ճանաչվեց Հռոմը։

13․ Ի՞նչ գիտեք Մարկոս Կրասոսի և Արտավազդ 2-րդի հանդիպման մասին։

Մարկոս Կրասոսին ուղարկում են Պարսկաստանը գրավելու համար և քանի որ Հռոմը Հայաստանի բարեկամ պետությունն էր Կրասոսը հայոց թագավոր Արտավազդ II-ից օգնական զորք պահանջեց։ Արտավազդ 2-րդը Հայաստանի շահերից բխող պայմաններ ներկայացրեց և վերջինս չկատարելով դրանք Կրասոսը չստացավ օգնություն։

14․ Ի՞նչ գիտեք Հռոմի Առաջին եռապետության մասին։

 Առաջին եռապետությունը ստեղծվել է Ք․ա. 60-ին՝ Հուլիոս Կեսարի, Գնեոս Պոմպեոսի և Մարկոս Կրասոսի միջև կայացած համաձայնությամբ։

15․ Ներկայացրե՛ք հայ-պարթևական դաշինքը և Հռանդեայի ճակատամարտը։

Հռանդեայի ճակատամարտ, հայ-պարթևական և հռոմեական զինված ուժերի միջև 62 թվականի գարնանը Հռանդեա կոչվող վայրում տեղի ունենցած ռազմական բախում։ 

16․ Ներկայացրե՛ք 226 թ․ գահի համար պայքարը Պարթևստանում/ Պարսկաստանում։

Գահի համար պայքարը տեղի է ունեցել 226 թվականին Պարթևստանում։ Այդ հեղաշրջման ժամանակ այնտեղ իշխող Արշակունիները, որոնք բարեկամ էին հայ Արշակունիներին, զրկվեցին իշխանությունից։

17․ Հայկական արքունիքը ի՞նչ գործակալություններից էր կազմված։

Հազարապետություն, սպարապետություն, թագադիր ասպետություն, արքունի թիկնապահություն։

18․ Ի՞նչ փաստաթուղթ էր «Զորանամակը»։

Մեծ Հայքի ռազմական ուժերի քանակի և դասկարգման մասին պետական վավերագիր կամ հրույն հրովարտակ։

19․ Ներկայացրե՛ք Հայաստանի և Բաբելոնի միջև առևտուրը ըստ Հերոդոտոսի։

Ըստ Հերոդոտոսի Հայաստանի և ԲԱբելոնի միջև առևտուրը կատարվում էր Եփրատ գետով։

20․ Թվարկե՛ք այն արհեստները, որոնցով զբաղվում էին հայերը։

Գորգագործություն, կավագործություն, խեցեգործություն, գինեգործություն, զինագործություն։

Հին Հայաստանի բանակը և տնտեսությունը Հին Հայաստանի բնակչությունը և քաղաքները

  1.  Վանի թագավորության զորքը ինչքա՞ն էր և ի՞նչ զորատեսակներից էր կազմված։

Վանի թագավորությունը շուրջ 350 հազար էր։ Այն կազմված էր հեծելազորից, հետևակից և մառտակարքերից։

  1.  Ի՞նչ փաստաթուղթ էր «Զորանամակը»։

Զորանամակը Մեծ Հայքի ռազմական ուժերի քանակի և դասակարգման մասին պետական վավերագիր կամ ուրույն հրովարտակն է։

  1. Ի՞նչ ճյուղերից էր բաղկացած Հին Հայաստանի գյուղատնտեսությունը։

Հին Հայաստանի գյուղատնտեսությունը բաղկացած էր հողագործությունից և անասնապահությունից։

  1. Թվարկե՛ք այն արհեստները, որոնցով զբաղվում էին հայերը։

Դարբնություն, զինագործություն, ոսկերչություն, քարագործություն, փայտամշակություն, կաշեգործություն, մանածագործություն, գորգագործություն։

  1. Ի՞նչ նշանակություն ուներ ներքին ու արտաքին առևտուրը Հին Հայաստանում։

Տնտեսության զարգացման համար կարևոր նշանակություն ուներ առևտուրը։

  1.  Ի՞նչ նշանավոր քաղաքներ գիտեք։ 

Վաղարշապատ, Արտաշատ, Տիգրանակերտ։

Տրդատ 3-րդի գահակալությունը։ Պետական կառավարման համակարգը։

2․ Պետական կառավարման համակարգը

1․ Տրդատ 3-րդը ե՞րբ դարձավ Հայոց թագավոր, և ինչո՞ւ բանտարկեց Գրիգոր Պարթևին։

Տրդատ 3-ը թագավոր է դարձել 287 թվականին։ Նա Գրիգոր Պարթևին բանտարկել է, քանի որ Անահիտ աստվածուհուն նվիրած տաճարին զոհեր մատուցելուց Գրիգորը արարողությանը չի մասնակցել։

2․ Ներկայացրե՛ք Մծբինի խաղաղության պայմանագիրը։

298 թ․ Մծբինում կնքվում է հռոմեապարսկական 40-ամյա խաղաղության պայմանագիրը։ Մեծ Հայքի թագավորությունը վերականգնում է իր ամբողջականությունը։

3․ Հայկական արքունիքը ի՞նչ գործակալություններից էր կազմված։

Հազարապետություն, սպարապետություն, թագադիր ասպետություն, արքունի թիկնապահությունը։

4․ Ի՞նչ գործառույթներ ունեին այդ գործակալությունները։

Հազարապետությունը կառավարում էր երկրի տնտեսական կյանքը և պետական շինարարությունը։ Ռազմական ոլորտը տնօրինում էր սպարապետություն գործակալությունը։

Մեծ Հայքի թագավորությունը 1-3-րդ դարերում։ Ժամանակ անիշխանության

  1. Արշակունիների իշխանությունը ու՞մ օրոք դարձավ ժառանգական, գրե՛ք դրա նշանակությունը։

Վաղարշ II-ի օրոք Արշակունիների իշխանությունը դարձավ ժառանգական։

  1. Ներկայացնել 226 թ․ գահի համար պայքարը Պարթևստանում/ Պարսկաստանում։

Պարթև Արշակունիների պաշտպանող հայ Արշակունիները դարձան Սասայանների հարստության հակառակորդը։ Արտաշիր I Սասանյանի փորձը՝ տապալելու նաև Հայաստանում գահակալող Արշակունիներին, ավարտվում է պարտությամբ։

  1. Ովքե՞ր էին Տրդատ արքայազնը և Գրիգոր Պարթևը։

Գրիգոր Պարթևը Անակ Պարթևի որդին է։

  1. Պարսից մոգերը ի՞նչ քաղաքականություն էին իրականացնում Մեծ Հայքում։

Քրիստոնեության տարածումը հայաստանում։ Տրդատ 1-ինի գահակալումը

1․ Հայոց ո՞ր թագավորի օրոք Քրիստոնեությունը սկսվեց տարածվել Հայաստանում։

Աբգար V-ի օրոք։

2․ Ի՞նչ քաղաքականություն էր վարում Վաղարշ 1-ին Արշակունին Մեծ հայքի նկատմամբ։

Նա մտադիր էր իր եղբայրներից մեկին՝ Տրդատին, դարձնել Հայաստանի, իսկ մյուսին՝ Բակուրի՝ Ատրպատականի թագավոր։ 52 թ․ Վաղարշը և Տրդատը պարթևական զորքով մտում են Հայաստան։

3․ Ներկայացրե՛ք հայ-պարթևական դաշինքը և Հռանդեայի ճակատամարտը;

Հայ-պարթևական դաշնակից ուժերով ՏրդատվԱրշակունին 54 թ․ կրկին փորձում է գահակալել Արտաշատում։ Սակայն անհրաժեշտ էր հաղթահարել Հռոմի դիմադրությունը։

Հռանդեա վայրում, տեղի ունեցած ճակատամարտում Պետոսի լեգեոնները պարտություն են կրում Վաղարշի ու Տրդատի գլխավորած հայ-պարթևական ուժերից։

4․ Ինչպե՞ս Տրդատ 1-ինը բազմեց հայոց գահին։

Տրդատ I-ը 66 թ, վերադառնում է Հայաստան։ Նրա գահակալությա տարիներին (66-88 թթ,) Հայաստանի ներքին և արտաքին վիճակը կայունանում է։

Արտավազդ II, Արտաշես II

  1. Ներկայացրե՛ք Կրասոսի արշավանքը Արևելք և Արտավազդ 2-րդի դիրքորոշումը։

Ք․ա․ 54 թ․ Հռոմն արևելք ուղարկեց Կրասոս զորավարին, որի նպատակը Պարթևստանի գրավումն էր։ Քանի որ Հայաստանը Արտաշատի պայմանագրով համարվում էր Հռոմի <<դաշնակից և բարեկամ>>, Կրասոսը Արտավազդ II-ից պահանջեց օգնական զորք։ Սակայն նա չկատարեց Արտավազդ II-ի պայմանները, որոնք բխում էին Հայաստանի շահերից։ Ուստի Մեծ Հայքի արքան նրան օգնություն չտրամադրեց։

  1. Ի՞նչ ընթացք ունեցավ Անտոնիոսի արշավանքը։

Շուտով արևելք արշավեց մեկ այլ հռոմեկական զորավար՝ Անտոնիասը, որը նույնպես ծրագրում էր նվաճել Պարթևստանը։

  1. Հին հույն պատմիչ Պլուտարքոսը և Դիոն Կասիոսը ի՞նչ վկայություններ ունեն Արտավազդ 2-րդ մասին։

  1. Ինչո՞վ է նշանավորվել Արտաշես 2-րդի կառավարումը։

Ք․ա․ 30 թ․ իր զորքով վերադառնալով Պարթևստանից՝ Արտաշես II-ն ազատագրեց Հայաստանը։ Նա ջախջախեց Հռոմի դաշնակից Ատրպատականի արքային և նրա երկիրը միացրեց իր պետությանը։

  1. Ովքեր էին վերջին Արտաշեսյան գահակալները։

Արտավազդ II-ը և Արտաշես II-ը

Առաջին եռապետությունը

1․ Ե՞րբ ձևավորվեց Առաջին Եռապետությունը և ովքե՞ր էին Առաջին եռապետերը։

Եռապետությունը ստեղծվել է Ք․ա․ 60 թ․ և առաջին եռապետերը եղել էն՝ Գնեոս Պոմպեոսը, Մառկոս Կրասոսը և Հուլիոս Կեսարը։

2․ Ո՞վ հաղթեց «Քաղաքացիական պատերազմում»։

Քաղաքացիական պատերազմում հաղթեց Հուլիոս Կեսարը։

3․ Ի՞նչ էր պրինցիպատը։

Պրինցիպատ նշանակում է առաջին քաղաքացու կաավարում։

4․ Ինչպե՞ս էր դրսևորվում Հռոմեական ոսկեդարը։

Եղավ մի շրջան, երբ միապետները շեշտված հարգանքով էին վերաբերվում հանրապետական ավանդոույթներին։ Այդ ընթացքում տերությունը ծաղկում էր։ Անվտանգ էին երկրի սահմանները, կարգավորված է երկրի կառավարման համակարգը։

5․ Ինչո՞ւ Հռոմեական կայսրությունը տրոհվեց մասերի։

Հռոմեական կայսրությունը տրոհվեց մասերի քանի որ վերասկսվեցին իշխանության համար պատերազմները։

Հին Հռոմ։ Պատմության արշալույսը

1․ Ի՞նչ ցեղեր ու ցեղախմբեր էին ապրում Իտալիայում և ինչո՞վ էին զբաղվում։

Հնուց ի վեր Իտալյայում բնկավում էին տարբեր ցեղեր և ցեղախմբեր։ Նրանք զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, արհեստներով։

2․ Որտե՞ղ էր գտնվում Հռոմը և ո՞վ էր այն հիմնադրել։

Հռոմ քաղաք-պետությունը հիմնադրվել է Միջին Իտալիայում՝ Տիբրոսի գետաբերանից ոչ հեռու՝ յոթ բլուրների վրա։

Համաձայն ավանդույթի՝ Հռոմի հիմնադիրը հերոս Հռոմուլոսն էր։

3․ Ներկայացրե՛ք վաղ պատմական Հռոմի կառավարման համակարգը։

Հռոմուլոսը միավորել էր հարևան ցեղերը՝ տալով քաղաքին ու պետությանը իր անունը

4․ Ինչպե՞ս արտաքսվեց Տարքվինոսը և դրանից հետո Հռոմում ի՞նչ կարգեր հաստատվեցին։

Տարքվինոսը, իրեն վեր դասելով օրենքներից, բռնություններ գործադրեց։ Արդյունքում՝ Հռոմի բնակչությունը Ք․ա․ 510թ․ արքային արտաքսեց։

5․ Ովքե՞ր էին պատրիկները և ովքե՞ր էին պլեբեյները։

Պատրիկները հայր ունեցողներն էին, այսինքն՝ ազնվածին։

Ժամանակի ընթացքում այլ վայրերից Հռոմում վերաբնակվել էին բազմաթիվ մարդիկ։ Վերաբնակվածները չունեին Հռոմի քաղաքացու կարգավիճակ։ Այդ պատճառով պատրկները նրանց անվանում էին պլեյբներ՝ երկվորներ։

6․ Ինչպե՞ս ձևավորվեց միասնական Հռոմեական ժողովուրդը

Պատրիկների և պլեյբների պայքարի ընթացքում Հռոմում ամրապնդվեց ժողովրդավարությունը։

7․ Ո՞րն էր աշխարհաժողովի դերը, և ի՞նչ էր Ծերակույտը։

Մեծացավ աշխարհաժողովի դերը։ Այն հրավիրվում էր ամիսը մեկ կամ երկու անգամ քաղաքից դուրս՝ Մարսյան դաշտում։ Քաղաքացիները քննարկում էին կարևորագույն հարցեր։

8․ Ի՞նչ կառուցվածք ուներ Հին Հռոմի բանակը։

Բանակը յուրահատուկ տեղ ուներ հռոմեական պետությունում, որի կորիզը լեգեոնն էր։ Այն կազմված էր հատուկ պատրաստություն անցած շուրջ վեց հազար զինվորից։ Զինվորների ընտիր մարզվածությունը, սպառազինությունը և երկաթյա կարգապահությունը լեգեոնը դարձրին ժամանակի լավագույն ռազմական ուժը։