Հունվար․ ամփոփում

Այս շաբաթ ճամբարային վերջին շաբաթն է, և ես կպատմեմ ամբողջ ճամբարի մասին։ Այս ճամբարային շաբաթները շատ հետաքրքիր անցան, և շատ ուրախ։ Այս ընթացքում մենք այցելեցինք սահադաշտ, և ես կարողացա մի քիչ հախթահարել իմ վախը։ Մենք իրականացրեցինք մի նախագիծ որը կոչվում է << մեր երազած ապագա քաղաքը։ Մասնակցեցինք բնագիտական ստուգատեսին։ Սովորող- սովորեցնող նախագծով միջին և ավագ դպրոցի աշակերտները մեզ սովորեցրն հայկական ազգային պարերը և երգերը։ Իսկ վաղը գնալու էնք Ջրվեժ անտառապարկ, դահուկ քշելու։ Ես շատ հետաքրքիր օրեր անցկացրեցի։

Բոլոր օրերի պատումները՝

Ջոկատ անիվների վրա օր VII | Նարինե Նիկողոսյանի բլոգ (edublogs.org)

Ջոկատ անիվների վրա օր VI | Նարինե Նիկողոսյանի բլոգ (edublogs.org)

Ջոկատ անիվներ վրա IV օր | Նարինե Նիկողոսյանի բլոգ (edublogs.org)

Ջոկատ անիվների վրա III օր | Նարինե Նիկողոսյանի բլոգ (edublogs.org)

Ջոկատ անիվների վրա I օր | Նարինե Նիկողոսյանի բլոգ (edublogs.org)

Գեղասահքի մարզադպրոց – YouTube

Սովորող- սովորեցնող. Ավագ դպրոցի սաները – YouTube

Լեգո ճարտարապետություն. իմ քաղաքը – YouTube

Պատրաստում. Հյուսիս-Արևելքի համագործակցում – YouTube

Ազգային փառատոն. պարերգի ուսուցում – YouTube

Ճամբարային առաջին օր. Գեղասահքի մարզադպրոց – YouTube

Ջոկատ անիվների վրա օր VII

Այսօր արդեն յոթերորդ օրն է։ Օրերը շատ արագ են անցնում և ես չեմ ուզում, որ ճամբարային օրերը շուտ անցնեն։ Այսօր ցավոք այդքան շատ ժամանակ չեմ կարողացել անցկացնել իմ ջոկատում, որովհետև պարապում էինք վաղվա ժամերգության համար։ Այսօր ես շատ հոգնեցի, և ջոկատի մասին պատմելու ոչինչ չունեմ։🤷‍♀️🤷‍♀️🤷‍♀️

Ջոկատ անիվների վրա օր VI

<<Ջոկատ անիվներ վրա>> ջոկատում արդեն վեցերորդ օրն է։ Մենք առավոտյան գնացինք ընտրության գործունեության, իսկ հետո ջոկատի մի քանի երեխաներով ընկեր Գոհարի հետ գնացինք վերնատուն և տնկեցինք ծաղիկներ։ Իսկ հետո ձորեքշաբթի օրվա ժամերգության փորձ արեցինք։ Եվ հանգստացանք։ Այսպես անցկացրեցինք մեր ճամբարային վեցերորդ օրը։😉😉😉

Ջոկատ անիվներ վրա IV օր

Այսօր <<Ջոկատ անիվների վրա>> ջոկատում չորրորդ օրն է։ Այսօր մեր ջոկատ էր եկել ընկեր Արմինեն, հայրենագիտության դասատուն։ Նա մեզ պատմեց մեղուների մասին մենք շատ հետաքրքիր փաստեր իմացանք մեղուների մասին։ Հետո ավագ դպրոցից եկած սովորողները մեզ սովորեցրեցին հայկական ազգային պարերը, Սովորող- սովորեցնող. Ավագ դպրոցի սաները – YouTube։ Հետո մենք մեր ջոկատավարի հետ խաղացինք տարբեր խաղեր։ Այսօր շատ հետաքրքիր օր էր, և ես կուզեմ, որ այսպիսի օրեր շատ լինի։ 😊

Ջոկատ անիվների վրա III օր

Այսօր <<Ջոկատ անիվների վրա>> ջոկատում երրորդ օրն է։ Առավոտյան մենք գնացինք ընտրության գործունեության։ Հետո գնացինք մեր ջոկատ, և գծագրեցինք այն քաղաքը, որ պատրաստելու ենք լեգոից, և սկսեցինք պատրաստել։ Պատրաստելուց հետո մենք ընդմիջեցինք և մեր ջոկատի երեխաներով մի քիչ խաղացինք։ Այսօր այսքանը։

Ջոկատ անիվների վրա I օր

Այսօր իմ առաջին օրն էր << Ջոկատ անիվների վրա>> ջոկատում։ Մենք առաջին և երկրորդ ժամը անցկացրեցինք ընտրության գործունեությունում, իսկ հետո ընկեր Իվետայի և ընկեր Գայանեի հետ գնացինք սահադաշտ մեր ջոկատով։ Սկզբում ես շատ էի վախենում, բայց հետո երբ մարզիչների հետ քշեցի սկսեցի ավելի քիչ վախենալ։ Ճիշտ է, ես չսովորեցի քշել և ամբողջովին չհաղթահարեցի վախս, բայց լավ ճամփորդություն էր, ուղղակի ինձ համար մի քիչ անհետաքրքիր, որովհետև ես միայնակ չէի կարողանում հանգիստ և առանց վախ քշել, բայց միևնույն է, շնորհակալ եմ այսպիսի հնարավորության համար։

Предварительный просмотр изображения

Ջոկատ անիվների վրա օր II

Այսօր երկրորդ օրն է <<Անիվների վրա>> ջոկատում։ Առավոտյան մենք ընդհանուր պարապունք արեցին բոլոր ջոկատներով։ Հետո մեզ մոտ եկան ավագ դպրոցի սովորողները և պատմեցին մեր ազգային խաղերի մասին։ Երբ այդ դասը ավարտվեց, մենք ընդմիջեցինք և գնացինք հյուսիսային դպրոց։ Այնտեղ սովորեցինք ազգագրական մի քանի պար, դա շատ ինձ դուր եկավ։ Իսկ հետո մենք գնացինք մեր դասարան և ջոկատի երեխաներով խաղացինք տարբեր խաղեր։ Իսկ ամենավերջում ես ընկերներիս հետ միասին պատրաստեցի լեգո քաղաք, ապագայի մի այգի, որը կոչեցինք արձանների այգի։

Իմ և ընկերներիս պատրաստած լեգո քաղաքը – YouTube

Այսօրը ինձ շատ դուր եկավ։😊😊😊