Թռչունների դասընթացներ դաս 5

Հինգերորդ դասն է և այն ամենահետաքրքիրն էր։ Մեզ հյուր էր եկել մի արվեստագետ ում հետ մենք պետք է անիմացիա պատրաստենք։ Մենք պետք է լինեինք թռչուններ։ Պետք է ընտրեինք թե որ թռչունն ենք, և երկխոսություն գրեինք։ Այն անցավ շատ հետաքրքիր և դեռ շարունակելու ենք։

Թռչունների դասընթացներ դաս 4

Ահա ևս մի դասընթաց չորրորդ դասը ոչ պակաս հետաքրքիր էր։ Մենք այս դասին ուսումնասիրեցինք շատ գեղեցիկ մի թռչնի` արագիլին։ Մենք իմացանք շատ հետաքրքիր փաստեր արագիլների մասին։ Նաև իմացանք այլ հետաքրքիր փաստեր։

Թռչունների դասընթացներ դաս 2

Երկրորդ դասընթացը էլի շատ հետաքրքիր անցավ։ Այս անգամ մենք ուսումնասիրեցինք շատ գեղեցիկ թռչունների երկնագույն ալկիոնին, ջրաճնճղուկին և ներկարարին։ Դրանք շատ հետաքրքիր և գեղեցիկ թռչուններ են։ Ես շատ հավանեցի այդ թռչուններին և այս դասը ևս շատ հետաքրքիր անցավ

Թռչունների դասընթացներ դաս 1

Ես և իմ ընկերները մասնակցում ենք թռչունների մասին դասընթացների, որը շատ հետաքրքիր է։ Մենք ուսումնասիրում ենք թռչուններին, նրանց և նրանց տեսակները։ Առաջին դասին մենք ուսումնասիրել ենք մագաղաթևին և արտույտաբազեներին։ Ես շատ հավանեցի այս թռչուններին։ Օրինակ մի փաստ մամգաղաթևի մասին, որն ինձ շատ հետաքրքրեց։ Նրանք երբեք գետնին չեն կանգնում և իրենց բոլոր գործողությունները անում են օդում։ Նաև քնում են օդում։ Առաջին դասը անցավ շատ հետաքրքիր։