Մայրենի 02.27.2023

Համացանցից ընտրել վեցից յոթ նախադասությունից կազմված որևէ տեքստ ու որոշել բառերի կազմությունը. պա՞րզ են, ածանցավո՞ր, թե՞ բարդ:

Շա՞տ գավառական քաղաքներ գիտեք՝ կիսված զրնգուն ու անդրդում գետով, որի աջ ափին, ժայռի հենց գագաթին խոյանում են միջնադարյան ամրոցի ավերակները։ Գետի վրայով է հինավուրց, ամուր, բայց ոչ այնքան բարձր քարե կամուրջը, և վարարումների ժամանակ ափերից դուրս եկած գետը փոթորկվում է պղտոր ջրերով՝ լիովին ծածկել կամուրջը։

Շա՞տ գավառական քաղաքներ գիտեք, որոնք հանգչում են զառիվայր բլուրների ափերին։ Բլուրները շրջան են կազմել, ուս-ուսի թևերն առաջ պարզել՝ ծանծաղ հովիտ գոյացնելով, և այս հովտում առաջին ցածրիկ հյուղակներն են հայտնվել։ Եվ քարե վառարաններից ծուխը նրբին ժանյակի պես տարածվում երկնքով մեկ, և մաճկալը ցածրաձայն մրմնջում է հորովելը․․․

<<Անիկո՛,-խորշոմապատ աչքերին դնելով՝ իրեն ճղում է զառամյալ պառավը։-Անիկո՛, էս ո՞ւր կորար, անպիտան աղջիկ, գաթան ո՞վ է թխելու>>։

Պարզ- շատ, քաղաքներ, գիտեք, գետ, աջ, ափ, ժայռ, գագաթ, գետի, վրայով, ամուր, բարձր, կամուրջ, ափեր, դուրս, ջրեր, բլուրներ, շրջան, թևեր, ծանծաղ, հովիտ, ծուխ, երկինք, աչքեր, պառավ, աղջիկ, գաթա։

Բարդ- այնքան, զառիվայր, ցածրաձայն, մրմունջ, խորշոմապատ։

Ածանցավոր- գավառական, կիսված, զրնգուն, անդրդում, ավերակներ, հինավուրց, քարե, վարարումների, ժամանակ, ամրոց, փոթորկվել, պղտոր, հանգչել, ցածրիկ, հյուղակներ, վառարաններ, նրբին, ժանյակ, մաճկալ, անպիտան։

Բարդածանցավոր- միջնադարյան

Մաթեմատիկա պարապմունք 73

Սահմանում։ Այն կոտորակը, որի հայտարարը մեկից տարբեր կարգային միավոր է, կոչվում է տասնորդական կոտորակ:

Տասնորդական կոտորակի հայտարարները 10, 100, 100, 1000 … թվերից մեկն է։

Առաջադրանքներ։
1. Գրիր մի քանի հատ տասնորդական կոտորակներ։
1/10, 5/100, 6/10, 99/1000
2. Վերը գրած կոտորակներում  նշիր հայտարարները, ի՞նչ թվեր են։
10, 100, 10, 1000
3. Գրիր մի քանի հատ անկանոն կոտորակներ, որոնց հայտարարը լինի՝ 10, 100, 1000 և այլն, դարձրու խառը թիվ, նշիր խառը թվի ամբողջ մասը, կոտորակային մասը։
52/10-5. 2/10, 201/100-2.1/100
4. Գրիր այնպիսի կոտորակներ, որոնց հայտարարտ կարգային միավոր չէ (10, 100, 1000, …չէ) և համարիչը, հայտարարը բազմապատկելով միևնույն թվով, ստացիր տասնորդական կոտորակներ։
Օրինակ՝ ¼
հայտարարը կարգայաին միավոր չէ։
համարիչը, հայտարարը բազմապատկում եմ 25-ով, կստանանք տասնորդական կոտորակ։
¼=1×25/4×25=25/100
2/5=2×2/5×2=4/10, 1/5=1×20/5×20=20/100
5. Առաջադրանք դասագրքից, կրկնողություն

ա․ -108/10, բ․ -294/4347, գ․ -16/25, դ․ -164/77, ե․ 55/42, զ․ 1001/162

ա․ x=-1, -2, -3, -4 գ․ x=-1, 0, 1, 2, 3, 4, 5, 6, 7 ե․ x=1, 2, 3

բ․ x=0, 1, 2, 3, 4, 5 դ․ x=-3, -2, -1, 0, 1 զ․ x=-7, -6, -5, -4, -3, -2, -1, 0

Ձայնի աղբյուրներ

Հարցեր՝
1. Ինչպե՞ս է առաջանում ձայնը: Նկարագրե՛ք ձայնի առաջացման որևէ օրինակ:

Ձայնի աղբյուր են տարբեր մարմինների կամ նրանց մասերի տատանումները։

Նվագարանի լարը սովորական պայմաններում ձայն չի արձակում, սակայն բավական է ստիպել, որ լարը տատանվի, և մենք անմիջապես ձայն ենք լսում:
2. Մատը թեթևակի հպե՛ք ձեր կոկորդին և խոսե՛ք: Նկարագրե՛ք, թե ինչ եք զգում այդ պահին:

Իմ կոկրդը տատանվում է։
3. Որսորդները իրենց ականջը հաճախ հպում են հողին: Ինչու՞:


4. Մատիտով հարվածե՛ք ապակե բաժակին և նրա շուրթին հպե՛ք թելից կախված թեթև գնդիկը: Ի՞նչ եք լսում և տեսնում:

Ալեքսանդր Մակեդոնացի,Հելլենիստական աշխարհը

Հելլենիստական աշխարհը

  1. Փիլիպոս Երկրորդը ինչպե՞ս հզորացրեց Մակեդոնիան և գրավեց Հունաստանը։

Ամրապնդվեց արքայական իշխանությունը, զարգացավ տնտեսությունը։ Ստեղծվեց ժամանակի լավագույն բանակը, որի կորիզը հունական կատարելագործված փաղանգն էր։ Արքան վարում էր նպատակասլաց արտաքին քաղաքականություն։ Նա նպատակ ուներ նվաճելու Հունաստանը։

  1. Ի՞նչ գիտեք Ալեքսանդր Մակեդոնացու մասին։

Գահ բարձրացավ թագաժառանգ Ալեքսանդրը (Ք․ա․336-323 թթ։ Տաղանդավոր այդ երիտասարդը ստացել էր հունական հիմնական կրթություն։ Նրա ուսուցիչն էր իմաստասեր Արիստոտելը։ Ալեքսանդր Մակեդոնացին ավարտին հասցրեց պարսիկների դեմ պատերազմի նախապատրաստությունը։

  1. Ալեքսանդր Մակեդոնացին ինչպե՞ս հաղթեց Աքեմենյան Պարսկաստանին։

Ք․ա․ թ․ 334 երիտասարդ արքան 40-հազարանոց զորքով մուտք գործեց Փոքր Ասիա։ Գլխավոր ճակատամարտը տեղի ունեցավ Ք․ա․ 331 թ․ Հյուսիսային Միջագետքում՝ Գավգամելա կոչվող վայրում։ Պարսկական զորքը ջախջախվեց։

  1. Ի՞նչ եք հասկանում հելլենիզմ ասելով։

Հելլենականության բառացի նշանակում է հունականություն։ Ալեքսանդրի տերության ստեղծմամբ տեղի ունեցավ հունական արևելյան մշակույթերի փոխներթափանցում, համադրում։

  1. Ալեքսանդրից հետո նրա տերությունը քանի պետության բաժանվեց։

4 տերության։

  1. Մագնեսիայի ճակատամարտը ի՞նչ նշանակություն ունեցավ Սելևկյան պետության համար։

Ք․ա․ 190 թ․ Մագնեսիա քաղաքի մոտ սելևկյաննները ծանր պարտություն կրեցին հռոմեացիներից։

  1. Ինչպե՞ս Տիգրան Մեծը բազմեց Սելևկյան գահին։

Ք․ա․ թ․ 84 Ասորիքը միացվեց Հայոց տերությանը։ Դա Սելևկյան պետության վերջն էր։

Որո՞նք էին հելլենիստական մշակույթի ձեռքբերումները։

Հելլենիստական տիրակալները մշակույթը ծառայեցնում էին հպատակներին միավորելու և իրենց իշխանությունն ամրապնդելու նպատակին։ Նրանց հովանավորությամբ ձևավորվեցին մշակույթի կենտրեններ Ալեքսանդրիան, Պերգամոնը, Անտիոքը և այլն։

Նամակ Փարվանա արքային

Ողջույն Փարվանա արքա։ Ուզում եմ քեզ մի խորհուրդ տալ, քո աղջկա հետ կապված։ Քո աղջիկը շատ գեղեցիկ, հմայիչ աղջիկ է, բայց նա կյանք չի տեսել, ամբողջ կյանքը ապրել է պալատի ներսում, իսկ դրսի անցուդարձը տեսել է միայն պալատի պատուհաններից։ Խորհուրդ եմ տալիս, երբ արքայադուստրը նրա կյանքի հետ կապված որոշումներ է կայացնում, քննարկեք միյասին, բացատրիր նրան, հասկացրու, որ նման վճռորոշ բաներ պետք չէ առանց մտածելու ասել։ Սա էլ իմ խորհուրդը․ մաղթում եմ քեզ և քո աղջկան երջանկություն։

Հարգանքներով՝ Նիկողոսյան Նարինեից

Նամակ

Ողջո՜ւյն: Երեկ՝ փետրվարի 21-ին, նշվում էր մայրենի լեզվի միջազգային օրը, որ ամեն ազգի համար ունի հատուկ նշանակություն: Մայրենին այն է, ինչով մենք մտածում ու խոսում ենք, ինչով խոսել են մեր ծնողներն ու կխոսեն մեր զավակները:


Յուրաքանչյուր լեզու ժամանակի ընթացքում փոփոխվում է, ինչպես գրեթե ամեն բան աշխարհում: Ավելանում ու պակասում են բառեր, փոխվում են բառաձևեր․ լեզվակիրը պետք է հոգ տանի նախ իր խոսքի մաքրության ու գեղեցկության մասին, հետևի սեփական խոսքին:


Խոսքը պետք է լինի մաքուր ու բովանդակալից, բառապաշարը՝ հարուստ: Այսպիսի խոսք ու միտք ստանալու համար շատերն են կարդում: Ընթերցասեր, անընդհատ նորը սովորող մարդը տարբերվում է իր խոսքով, իր մտքով․ սկսում է ինքն իրեն ու մյուսներին նայել այլ` ավելի խորը, ուսումնասիրող հայացքով, ինքն իրեն ու աշխարհը սկսում է ավելի լավ ճանաչել:


Մտածող և շարունակ իրենք իրենց ճանաչող, զարգացող մարդիկ անընդհատ պայքարի մեջ են: Նրանք պայքարում են նախ սեփական շղթաների դեմ, բայց չեն մոռանում նաև ուրիշների մասին: Մարդուն շղթայում են տարիների՝ չհիմնավորվող ամոթ բերող բարդույթները, հասարակության թելադրած կարծրատիպերը: Ամեն մի շղթա կոտրելով, մարդ սկսում է ավելի ազատ շնչել, ավելի սիրել ինքն իրեն:Ինչպիսի՞ն եմ ուզում լինել, ինչու՞ եմ ուզում այդպիսին լինել, որո՞նք են իմ ցանկությունները, որո՞նք են ինձ պարտադրված ցանկությունները: Այս հարցերը շարունակ մտածել են տալիս: Վերածվի՛ր ինքդ քեզ․ ահա թե ինչն է կարևոր կյանքում: Հիշի՛ր, որ խոսքը մարդու մասին շատ բան է ասում: Հետևի՛ր խոսքիդ․ ի՞նչ ասացիր, ինչպե՞ս ասացիր, ինչու՞ ասացիր, հիմնականում ինչի՞ շուրջ են քո զրույցները: Զրուցի՛ր քեզ հետ, զգա՛ մտքերիդ ընթացքն ու արագությունը:


Մտածելուց առաջ, թե ինչպիսին ես ուզում լինի կյանքդ, նախ մտածի՛ր, թե ինչպիսին ես ուզում լինել դու․ չէ՞ որ կյանքիդ գլխավոր կերտողը դու ես: Ինչպե՞ս ես ուզում ապրել, պատրա՞ստ ես շարունակ զարգանալ, թեկուզ բազմաթիվ դժվարություններ հաղթահարելու գնով: Քեզ դու՞ր է գալիս տեղում մնալը, հարմարվելը մի վիճակի, թե՞ անընդհատ առաջ շարժվելը: Ինչպե՞ս ես գնահատում հարազատներիդ, ի՞նչը համառորեն չես հասցնում կամ չես ուզում հասցնել, ի՞նչն ես միշտ հասցնում, բայց գուցե կուզենայիր չհասցնել: Քեզ լիքը հարցեր լիքը մտորումներ:


Ողջո՜ւյն։ Ես կպատասխանեմ այս հարցերին, բայց հնարավոր է, որ ոչ բոլոր պատասխանները իրականացնեմ, միգուցե՞ դրանք ընդամենը խոսքեր են։ Ես շատ եմ մտածել թե ինչպիսին կլինի իմ ապագան. ես պատրաստ եմ աշխատել, որպեսզի հասնեմ իմ երազած ապագային։ Միշտ կփորձեմ առաջ ժարվել և չեմ դադարի առաջ գնալ, ինչքան էլ, որ դժվարությունների հանդիպեմ։ Ինձ համար երազանքներս իրականացնելը շատ կարևոր է, կրևոր չի, որ տարիքում։ Պատրաստ եմ միշտ աշխատել և առաջ գնալ, ցանկացած տարիքում սովորել իմ իմացածից ավել։ Կկարդամ շատ գրքեր, կզարգանամ, կհասնեմ երազանքներիս։ Հենց դա է իմ մեծ երազանքը։)

Մաթեմատիկա պարապմունք 71

Թեմա –  Տոկոսներ, Մասեր , Հարաբերություն, Միջին  թվաբանական  /                                                                                                                              

  1. Գտեք  տրված  թվերի 4/3  մասերը .                                            

 ա)  63-84,         բ)  222-296 +1

 2. Գտեք   թիվը, եթե հայտնի է , որ  նրա

               ա)  25  % – ը   հավասար է 115-ի-446

                բ)  10  % – ը   հավասար է   40-ի-400 +0.5

3.  Որոշեք , թե  առաջին թիվը  երկրորդի  քանի՞  % -ն  է  կազմում.

                16-ը՝       64-ի,   25%

                 30-ը՝      60-ի    50%       +1   

   4 .    81  թիվը   բաժանեք  2 : 7  հարաբերությամբ:

2+7

81:9=9

9×7=63

9×2=18 +1

5.  Գտեք թվերի միջին թվաբանականը.

         60,  5,  11,  26,  123=43

6.   Հողամասի  ցանկապատի  երկարությունը  72 մ է:  Ցանկապատի  1/8  մասը ներկված է կարմիր գույնով,  1/6  մասը՝ կապույտով,  իսկ մնացածը՝ ծիրանագույնով:  Քանի՞ մետր է  ներկված  ծիրանագույնով:  

72:8=9

72:6=12

9+12=21

72:21=51

51մ +1

 7. Ուղղանկյան իրական չափերն են՝   երկարություն  64մ , լայնություն  50 մ:  Ի՞նչ պարագիծ  կունենա այդ ուղղանկյունը հատակագծում, եթե տրված է   մասշտաբը   1 : 100   -ի:

228սմ +1

8. Օդի ջերմաստիճանը կիրակի օրը -6 ℃ էր: Երկուշաբթի օրը օդի ջերմաստիճանը նախորդ օրվա համեմատ 2° -ով ցածր էր, իսկ երեքշաբթի օրը 5° -ով բարձր, քան երկուշաբթի օրը: Որքա՞ն էր օդի ջերմաստիճանը երեքշաբթի օրը:

-3 +1

Լույսը և գույնը բնության մեջ: Ծիածան

Հարցեր
1. Ինչի՞ց է կախված անթափանց մարմինների գույնը:


2. Ինչի՞ց է կախված թափանցիկ մարմինների գույնը:

Թափանցիկ մարմինների գույնը պայմանավորված է դրանց միջով անցնող լույսի գույնով:
3. Ձեր կարծիքով՝ ի՞նչ դեր կարող է ունենալ գույնը կենդանիների կյանքում:

Իմ կարծիքով եթե գույնը չլիներ մենք չէինք կարողանա լավ ընկալել մարմինը։