Լաբ․ աշ․։ Գազի ճնշում

Փորձ 1

Աշխատանքի նպատակը․՝ այս փորձը անոթի պատերին գազի ճնշման առաջացման մեխանիզմի բացատրման լուսաբանումն է։

Անհրաժեշտ պարագաներ. Օդահան պոմպ, , ռետինե բարակ պատերով փուչիկ,զանգ։

Փորձի ընթացք.

Չփքված ռետինե փուչիկի բերանը կապեցի,այնուհետև փուչիկը դրեցի զանգի տակ, այնպես, որ այն չծածկի օդի ելքի անցքը։ Դրա հետ միասին դրեցի նաև չկապված և չփքված փուչիկ։ Օդահան պոմպով զանգի տակից դուրս քաշեցի օդը։ Այդ ժամանակ փուչիկը սկսեց աստիճանաբար գնդաձև ուռչել։

Եզրակացություն․

Գազի ճնշումը

2․Ինչո՞վ է պայմանավորված գազում ճնշումը:

Բոլոր մարմինները կազմված են մանրագույն մասնիկներից՝ մոլեկուլներից, ատոմներից։ Այդ մասնիկները մշտապես և անընդհատ շարժվում են։ Գազի մոլեկուլները, օրինակ, կատարում են անկանոն շարժումներ՝ շարունակ բախվելով իրար։ Շարժման ընթացքում մոլեկուլները մեկմեկու վրա գրեթե ոչ մի ներգործություն չեն ունենում։ Այդ պատճառով է, որ գազի առանձին մասեր դյուրությամբ տեղաշարժվում են իրար նկատմամբ։

3․Ինչո՞ւ են գազերը ճնշում գործադրում անոթի պատերին:

Գազի ճնշումն անոթի պատերի (և գազի մեջ գտնվող մարմնի) վրա պայմանավորված է գազի մոլեկուլների հարվածներով:

4․ Բացատրել գազում ճնշումը  ինչպե՞ս է փոփոխվում ,գազը բնութագրող մեծությունների՝ զանգվածից,ծավալից,ջերմաստիճանից։

Եթե գազի զանգվածն ու ջերմաստիճանը մնում են անփոփոխ, ապա գազի ծավալի փոքրացման դեպքում նրա ճնշումը մեծանում է, իսկ ծավալի մեծացման դեպքում՝ փոքրանում:

Ճնշում, ճնշման միավորները, ճնշումը բնության մեջ և տեխնիկայում

Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I  >>-ից էջ51-ից 54 խնդիրները։

Տարբերակ 1.

I. Մարմնի վրա ազդող ուժի արդյունքը կախված է ազդող ուժի մոդուլից և մակերևույթի մակերեսից, որի վրա ուղղահայաց ազդում է ուժը։

Պատասխան՝․ 1. ազդող ուժի մոդուլից և մակերևույթի մակերեսից, որի վրա ուղղահայաց ազդում է ուժը։

II. Ճշում անվանում են այն մեծությունը, որը հավասար է մակերևույթին ուղղահայաց ազդող ուժի հարաբերությանը այդ մակերևույթի մակերսին։

Պատասխան․՝ 2. մակերևույթին ուղղահայաց ազդող ուժի հարաբերությանը այդ մակերևույթի մակերսին։

III. Կոմբայների, սերմնացանների և այլ գյուղատնտեսական մեքանաների անիվները պատրաստում են լայն անվագոտիներով, որպեսզի ճնշումը փոքրացնեն, քանի որ որքան մեծ է հենման մակերեսը, այքան փոքր է ճնշումը։

Պատասխան․՝ 2. փոքրացնեն …… մեծ է ……… փոքր է։

IV. Ո՞ր դեպքում չորսուն կառաջացնի մեծ ճնշում:

Պատասխան՝․ 1. առաջինում։

V. 54 կՆ կշռով թրթուրավոր տրակտորը միջին հաշվով առաջացնում է 40000Պա ճնշում:

p=40000Պա S=F/p=540000Ն/40000Պա=1,35մ2
F=54կՆ=540000Ն
——————————
S=?

Պատասխան․՝ 2. 1,35մ2

Ճնշման ուժ և ճնշում

1.Ո՞ր ֆիզիկական մեծությունն է կոչվում ճնշում:

Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մակերևույթին ուղղահայաց ազդող ուժի հարաբերությանը այդ մակերևույթի մակերեսին, կոչվում է ճնշում:

2.Գրել ճնշումը   սահմանող  բանաձևը:

Ճնշումը բնութագրում է երկու հպվող մարմինների փոխազդեցությունը և հավասար է հպման մակերևույթին ուղղահայաց ազդող ուժի հարաբերությանը մարմինների հպման մակերևույթի մակերեսին։

3.Որո՞նք են ճնշման միավորները

Այդ միավորը ի պատիվ ֆրանսիացի գիտնական Բլեզ Պասկալի, կոչվում է Պասկալ։

1Պա=1Ն/մ2

Լաբ․ աշ․։ Լծակի հավասարակշռության պայմանի ուսումնասիրություն

Աշխատանքի նպատակը․ Փորձով ստուգել թե ուժերի և նրանց բազուկներ ի՞նչ հարաբերության դեպքում լծակը կմնա հավասարակշռության մեջ։

Անհրաժեշտ սարքեր և նյութեր․ լաբորատոր լծակ, ամրակալան, բեռների հավաքածու, չափաքանոն, ուժաչափ։

Աշխատանքի ընթացքը․

Լծակը կմնա հավասարակշռության մեջ, եթե նրա վրա ազդող ուժերի մոդուլները հակադարձ համեմատական են այդ ուժերի բազուկներին։
Այս կանոնը կարելի է արտահայտել բանաձևով՝

F1:F221, որտեղ F1-ը և F2-ը լծակի վրա ազդող ուժերի մոդուլներն են, լ1-ը և լ2-ը ՝ այդ ուժերի բազուկները։

Լծակի ծայրերի մանեկները պտտման միջոցով լծակը հավասարակշռեցի հորիզոնական դիրքում։

Պտտման առանցքից որոշակի հեռավորությամբ լծակի աջ բազուկից կախեցի երկու ծանրոց։

Փորձերի միջոցով լծակի ձախ բազուկի վրա գտա այն տեղերը, որտեղից կախելով՝ ա․ մեկ ծանրոց, բ․ երկու ծանրոց, գ․ երեք ծանրոց ձախ կողմի երկու ծանրոցի առկայությամբ լծակը եղավ հավասարակշռության մեջ։ Չափեցի այդ տեղերի և պտտման առանցքի հեռավորությունները։

Համարեցի, որ յուրաքանչյուր ծանրոց կշռում է 1Ն, լրացրեցի աղյուսակը։

Ինչպես համոզվեցինք փորձի արդյունում, եթե նրա վրա ազդող ուժերի մոդուլները հակադարձ համեմատական են այդ ուժերի բազուկներին, ապա նրանք հավասարակշռվում են։ Աղյուսակում ներկայացված են ուժերի և բազուկների հարաբերությունը, որոնք հավասար են։ Հետևաբար երեք փորձերի արդյունում էլ լծակները հավասարակշռեցինք։

Պարզ մեխանիզմներ:Լծակ:Լծակի կանոնը:Թեք հարթություն:Մեխանիզմի օգտակար գործողության գործակից:Ճախարակ:Մեխանիզմի Օ․Գ․Գ․

1.Որո՞նք են պարզ մեխանիզմները

Այն մեխանիկական սարքերը, որոնք ծառայում են ուժերի մոդուլները կամ ուղղությունները փոփոխելու համար, կոչվում են մեխանիզմներ։

2.Ի՞նչ է լծակը:

Լծակը ամենատարածված պարզագույն մեխանիզմն է։ Այն սովորաբար մի ձող է, որը կարող է պտտվել անշարժ հենարանի շուրրջը։

3.Ի՞նչն են անվանում ուժի բազուկ

Հենման կետից մինչև ուժի ազդման գիծ հեռավորությունը կոչվում է ուժի բազուկ։

4.Ճախարակի ՞ինչ տեսակներ գիտենք:

Անշարժ ճախարակ, շարժական ճախարակ, բազմաճախարակ։

5.Ո՞ր ճախարակն է կոչվում անշարժ:

Բեռը բարձրացնելիս ճախարակի առանցքը մնում է անշարժ, ուստի այն կոչվում է անշարժ ճախարակ։

6.Ո՞ր ճախարակն է կոչվում շարժական:

Բեռի շարժման ժամանակ շարժվում է նաև ճախարակը, ուստի այն կոչվում է շարժական ճախարակ։

7.Ի՞նչ նպատակով է օգտագործվում անշարժ ճախարակը:

Անշարժ ճախարակը օգտագործվում է ուժի ուղղությունը փոփոխելու համար։

8.Ի՞նչ նպատակով է օգտագործվում շարժական ճախարակը:Այն օգտագործելիս ինչքա՞ն ենք շահում ուժի մեջ:

Այս ճախարակը թույլ է տալիս որոշակի ուժով դրանից երկու անգամ ավելի մեծ ուժ հավասարակշռել։

9.Ի՞նչ է բազմաճախարակը:Այն օգտագործելիս որքա՞ն ենք շահում ուժի մեջ:

Ուժի մեջ ավելի մեծ շահում ստանալու համար օգտագործում են բազմաճախարակ, որն անշարժ և շարժական ճախարակների համակցությունն է:

10.Գծել անշարժ և շարժական ճախարակների սխեմաները:

11.Ո՞ր աշխատանքն է կոչվում օգտակար

Այն աշխատանքը, որը կատարվում է միայն ավտոմեքենաներ բարձրացնելու համար, անվանում են օգտակար աշխատանք՝ Aօգ։

12.Ո՞ր աշխատանքն է կոչվում լրիվ կամ ծախսված

Ակներև է, որ ծախսված կամ լրիվ աշխատանքը Aլր-ն ավելի մեծ է, քան օգտակար աշխատանքը։

13.Ինչու՞ լրիվ աշխատանքը միշտ մեծ է օգտակար աշխատանքից

14.՞Որ մեծոթւյունն է կոչվում մեքենայի կամ մեխանիզմի օգտակար գործողության գործակից

Այն ֆիզիկական մեծությունը, որը ցույց է տալիս, թե օգտակար աշխատանքը լրիվ աշխատանքի որ մասն է կազմում, կոչվում է մեխանիզմի օգտակար գործողության գործակից (կրճատ՝ ՕԳԳ)։

15.Ձևակերպել մեխանիկայի <<ոսկե կանոնը>>

Երբ երկու ուժերի ազդեցության տակ հավասարակշռության մեջ գտնվող լծակը պտտվում է հենարանի շուրջը, փոքր ուժի կիրառման կետն ավելի մեծ ճանապարհ է անցնում, քան մեծ ուժինը: 

16.Հնարավոր է արդյոք,որ ՕԳԳ-ն մեծ լինի 100%-ից

Ոչ, հնարավոր չէ։

Աշխատանք և հզորություն

Դասարանում քննարկվող հարցեր.

1.Ե՞րբ է ֆիզիկայում օգտագործվում <<աշխատանք>> հասկացողությունը

Աշխատանք հասկացությունը ֆիզիկայում օգտագործվում է այն ժամանակ, երբ դիտարկվում է մարմնի շարժումը որևէ ուժի ազդեցությամբ:

2.Ի՞նչ մեծություններից է կախված մեխանիկական  աշխատանքը

Մեխանիկական աշխատանքը կարող է տեղի ունենալ միայն ուժի առկայությամբ: Ուժն է ազդում աշխատանքի վրա, միայն ուժի ազդեցությամբ է մարմինը շարժվում:

3.Ինչպե՞ս հաշվել աշխատանքը:Ո՞րն է աշխատանքի բանաձևը

Աշխատանքի բանաձևը A=Fs

4.Ի՞նչ միավորով է արտահայտվում աշխատանքը, միավորների ՄՀ-ում

Միավորների ՄՀ-ում որպես աշխատանքի միավոր ընդունում են 1Ն ուժի աշխատանքը՝ ուժի ուղղությամբ 1մ ճանապարհ անցնելիս։

5.Ի՞նչն է կոչվում հզորություն

Հզորություն կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է աշխատանքի հարաբերությանն այն ժամանակամիջոցին, որի ընթացքում կատարվել է այդ աշխատանքը։

6.Ինչպե՞ս հաշվել հզորությունը:Ո՞րն է հզորության բանաձևը և միավորը

Հզորության բանաձևը N=A:t :

Միավորների ՄՀ-ում հզորության միավորը 1 վատտն է։

7.Ինչպե՞ս հաշվել աշխատանքը՝իմանալով հզորությունը և աշխատանքը կատարելու ժամանակամիջոցը

N=A:t