Մուշեղ Գալշոյան․ ամփոփում

  1. Ըստ կարդացածդ ստեղծագործությունների՝ ներկայացրու Մ.Գալշոյան հեղինակին.կարող ես օգտվել նրա կենսագրությունից:

Մուշեղ Գալշոյանը իմաստուն, արդար, ազնիվ, հայրենասեր։ Նա անընդհատ խոսում է կարոտի մասին իր պատմվածքների օգնությամբ։

  1. Ասմունքիր Հ.Սահյանի՝ Գալշոյանի հիշատակին նվիրված «Այս մի բուռ քարեղեն հողում» բանաստեղծությունը և ռադիոնյութ պատրաստիր:
  1. Համառոտ ներկայացրու Մ. Գալշոյանից ընթերցած պատմվածքները:

Դրանք կարոտի մասին են։ Գալշոյանը փորձում է ներկայացնել իր հարազատների տեսածը իր պատմվածքների մեջ։ Գաղթաց և իրենց երկիրը կարոտող կերպարներ։

  1. Ի՞նչ ընդհանրություններ տեսար պատմվածքների միջև:

Դրանք կարոտի մասին են, և, որ պետք է լինել բարի, ազնիվ, արդար։

  1. Ինչպիսի՞ն էին Գալշոյանի հերոսները:

Արդար, ազնիվ։

  1. Ո՞ր ստեղծագործությունը ամենաշատը հավանեցիր և ինչու՞:

Ամենաշատը հավանեցի <<Սպասում>> ստեղծագործությունը։ Առաջինը նրա համար, որ Կոմիտասն գլխավոր կերպարը, և սովորեցնում է լինել ազնիվ, արդար, բարի և համբերատար։

  1. Ի՞նչ դժվարությունների հանդիպեցիր Գալշոյան ընթերցելիս. խորհուրդ կտա՞ս արդյոք քո ընկերներին կամ հասակակիցներին ընթերցել Գալշոյան:

Այո խորհուրդ կտամ։ Ինձ համար դժվար էր երկար տեքստերը, դա դժվար էր հասկանալը։

  1. Երեքից չորս նախադասությամբ ներկայացրու հեղինակի պատմվածքների արդիականությունը:

Հիմա կարծում եմ շատ արդիական են պատմվածքները։ Հիմա շատ մարդիկ իրենց երկրից, տներից ստիպված հեռանում են, և կարոտում իրենց հայրենիքը։ Նաև կարծում եմ հիմա մարդկանց մոտ պակասում է արդարությունը և ազնվությունը։

  1. Ի՞նչ տվեց այս նախագիծը քեզ՝ որպես սովորող, որպես մարդ առհասարակ և որպես հայ:

Ես ճանաչեցի Մուշեղ Գալշոյանին և իր ստեղծագործությունները։ Անցյալում ես իրեն չէի ճանաչում և իր ստեղծագործությունները ինձ շատ հետաքրքրեց։

Գինարբ ծաղիկ

Էս հին ու նոր օրեր․․․

Մամփրե Արքա

Մուշեղ Գալշոյան. «Գինարբ ծաղիկ»

Հարցեր և առաջադրանքներ։

1․Բացատրական բառարանի օգնությամբ բացատրիր տեքստում ընդգծված բառերը։

հանց-իբրև

տոհմիկ– ազնվատոհմիկ, ազնվական տոհմից, ազնվազարմ

նախրորդ-նախրապան

հերու-անցյալ տարին, ընթացիկ տարվա նախընթաց տարին

սավառնակ– ինքնաթիռ, օդանավ, մետաղյա թռչուն

դնդնում էր-դանդաղորեն շարժվում էր

դադրած-հոգնած, խոնջացած

տագնապի-անհանգստություն, հուզմունք, խռովություն

թաք-թաք-թմբուկի՝ դռան ևն հարվածելու ձայն

մանկտիք-երեխաներ, երեխաների խումբ՝ հավաքական ամբողջություն

աչք ածեց-նայել, զննել, տնտղել

չայիր-մարգագետին

 նշխար-բոլորակ կամ բարակ ու տափակ անթթխմոր հաց

ափլփելով-խարխափելով

պատրանք-արտաքնապես ճիշտ թվացող հրապուրիչ խոսք՝ հույս ներշնչում, հրապուրիչ, բայց խաբուսիկ հույս՝ խոսք՝ ներշնչում

անոթի-դեռևս ոչինչ չկերած, անսվաղ, փորը դատարկ

2․Տեքստից դուրս գրիր 5 գոյական և որոշիր նրանց առումը, թիվը, հոլովը, հոլովումը/ թե սեռականում ինչ վերջավորություն է ստանում/։

Երեխայի-եզակի թիվ, սեռական հոլով, նախագահը-որոշյալ առում, եզակի թիվ, ուղղական հոլով, նախագահի, խուչեր-հոգնակի թիվ, ուղղական հոլով, խուչերի, ծաղկի-եզակի թիվ, սեռական հոլով, տուն-եզակի թիվ, ուղղական հոլով։

3․ Ո՞վ էր Բարսեղ պապը․նկարագրիր նրան։

Բարսեղ պապը Արևմտյան Հայաստանից գաղթած ինսուն տարեկան նախրապան էր։ Նա կարոտած, և կարծում եմ նաև խիստ մարդ էր։

4․Ի՞նչն էր պապին ուրախություն պատճառել։

Պապին ուրախություն էր պատճառել Գինարբ ծաղիկը։

5․Պատմվածքում առանձնացրու ներկայից անցյալին անցնելու հատվածները՝ մեկնաբանելով այդ մտքերը։

Է՜, Երկրից սկսած նախրորդ է եղել, օրերի զրույցը խաղն է եղել, զրուցակիցները՝ սարերն ու ձորերը։ Մի ժամանակ, երբ նախրապան էր, երբ դաշտերում էր ասում խաղ՝ բոլորը մարդկանց մասին էր։ Հիմա, երբ ջահել օրերի զրուցակից լեռները մնացել են, է՜, յոթը սարից այն կողմ, ջահել օրերի զրուցակից լեռները կորել են, հիմա, երբ Վերին Սասնաշենի նախիրն էլ չի քշում, և գյուղի շրջակա սարուձորերն էլ հեռացել են, հիմա նույն ու բոլոր խաղերը մարդկանց չէ, նրանց մասին է՝ կորած… կորած ու հեռացած լեռների։ Եվ Բարսեղ քեռու ձայնը հեռու հեռվից, սարերի թիկունքից է գալիս, ամպոտ ու խոնավ և՛ ոլործուն է, և՛ մաշված ու պատառ-պատառ։ Դնդնում է՝ վերհիշում իր ու սարերի զրույցը, երգում է՝ իր կցկտուր զրույցն անում սարերի մասին, իսկ լսողներն ասում են՝ քեռի Բարսեղը լավ է երգում։ «…Դոշերդ մի բանա, Ասկյար իմ՝ կերթամ.Սալդատ իմ՝ կերթամ…»

Այս հատվածը կարոտի մասին խոսող հատված է։

6․Ի՞նչը տխրեցրեց Բարսեղ պապին․երկու նախադասությամբ ներկայացրու։

Նրան տխրեցրին տրկատորները, և կարոտը իր նախկին աշխատանքի հանդեպ։

7․Բնավորության ինչպիսի՞ գծերով են օժտված, ի՞նչ ընդհանրություններ ունեն Գալշոյանի քեզ արդեն ծանոթ հերոսները․ պատմիր նրանց մասին։

Նրանք բոլորը Արևմտյան Հայաստանից են և բոլորն էլ կարոտում էին իրենց երկիրը, իրենց տունը։

Մուշեղ Գալշոյան․ Էս հին ու նոր օրեր․․․

1․Ի՞նչ առիթով էր հավաքվել Օվե պապի գերդաստանը։

Նրանք հավաքվել էին Նոր Տարի նշելու։

2․Պապը ի՞նչ էր հիշում իր Էրգրից։

Պապը հիշում էր, որ Մուշեղը գառները տանում էր Սև սար, և որ իրենց գութանը կոտրվել է։

3․Ի՞նչն էր ամենաշատը անհանգստացնում պապին։

Նրան անհանգստացնում էր իր էրգրի խաղաղքությանը և անընդհատ հարցնում էր խաղաղ է՞։

4․Քո կարծիքով, ինչպիսի՞ վերաբերմունք ունեին պապի նկատմամբ նրա տղաներն ու թոռները։

Կարծում եմ նրանք սիրում էին և ցանկանում էին զգույշ լինել պապի հետ, որպեսզի պապին չնեղվի։

5․Համեմատիր Մամփրե արքային Օվե պապի հետ․ի՞նչ նմանություններ և տարբերություններ ունեն նրանք։

Նրանք երկուսն էլ կյանք տեսած են, և երկուսն էլ պատերազմ, գաղթ են տեսել։ Նրանք ափսոսում էին հին օրերը և կարոտում։ Մամփրեն ավելի ձգտող էր, իսկ պապը ընկել էր իր հիշողությունների գիրկը։

6․Ինչո՞ւ է Մ․Գալշոյանը պատմվածքն այսպես վերնագրել․մեկնաբանի՛ր։

Կարծում եմ, որ նա այդպես վերնագրել է ցույց տալով, որ պապը հոգեպես հին օրերում է, իսկ ֆիզիկապես նոր օրերում։

Մուշեղ Գալշոյան

  1. Անցած պատմվածքների մեջ ընդհանրություն կարող ես գտնել։

Օրինակ՝ <<Մամփրե արքան>> և <<Սպասումը>> պատմվածքների հերոսները շատ արդար և ազնիվ են։

  1. Բնութագրիր Գալշոյանի հերոսներին․ ինչպիսի՞ հատկանիշների կրողներ են նրանք։

Գալշոյանի հերոսները շատ ազնիվ, բարի, արդար հերոսներ են։

  1. ներկայացրու հեղինակի վերաբերմունքը իր հերոսների նկատմամբ։

Հեղինակը իր հերոսներին փորձել է այնպես նկարագրել, որ կարդացողին օրինակ ծառայի և, որ կարդացողը հերոսներից սովորի, որ պետք է լինել արդար, ազնիվ, բարի։

  1. Ստեղծիր հեղինակի կերպարը՝ բնավորությունը՝ ելնելով ընթերցածդ պատմվածքներից, ստեղծածդ գրիր բլոգումդ։

Հեղինակը կլինի բարի, խորիմաստ, կարծում եմ ընկերասեր, կենսուրախ, և խելացի։

  1. Մ․ Գալշոյանի ասույթներից կարդա և դիր բլոգումդ։
  1. Բերանացի սովորիր Հ․Սահյանի՝ գրողին նվիրված բանաստեղծությունը՝ «Այս մի բուռ քարեղեն հողում»,և ձայնագրությունդ հրապարակիր բլոգումդ/չմոռանաս՝ դասարանում ևս պետք է արտասանես/:
  2. Ընտանիքի անդամների հետ դիտի՛ր Մ.Գալշոյանի ստեղծագործության սցենարով նկարահանված «Ձորի Միրոն» կինոնկարը և ֆիլմից ստացած տպավորություններդ պատումի տեսքով շարադրի՛ր բլոգումդ:

Մուշեղ Գալշոյան․ Մամփրե արքան

1- մաս

Հարցեր և առաջադրանքներ:

1.Ուշադրություն դարձրու այն հատվածին, որտեղ ներկայից անցում է կատարվում անցյալին.ի՞նչ է հիշում Մամփրեն իր անցածից, ո՞վ էր Տեր Հարությունը,ինչպես էին այբուբենը սովորում Տեր Հարություն վարժապետի հետ: Ի՞նչ կատարվեց օրերից մի օր:

Ա՜յբ, բե՜ն, գի՜մ,
Ե՛լ, Հովակիմ,
Դա՜, ե՜չ, զա՜,
Լծիր եզան։

Վարժապետ Տեր Հարությունը արտասանում էր, և իրենք խմբով կրկնում էին։ Տեր Հարությունը հայոց տառերն էր ասեղնագործում ճերմակ պաստառին, հետն էլ արտասանում այբուբենը, և իրենք խմբով կրկնում էին—

Է՜, ը՜թ, թո՜,
Վե՛ր կաց, Թաթո,
Ժե՜, ինի՜, լյո՜ւն,
Կապիր քո շուն։

Տեր Հարությունը մեծ ու ճերմակ պաստառը կախել էր Տիրամոր նկարի կողքին և վառ կարմիրով հյուսում էր տառերը։ Հայոց տառերը կարմիր են, բացատրում էր Տեր Հարությունը, քանզի սուրբ Մաշտոցը իր սրտից է հանել ի լույս։ Եվ կարմիր են, քանզի թրծվել են արդար Արեգակով։ Եվ կարմիր են, քանզի սրբազան կռիվների են մասնակից եղել: Եվ ասեղնագործում էր հանդարտիկ, հեռվից ու մոտիկից ուշադիր զննելով, երբեմն այնպես վերացած, որ իրենց թվում էր, թե հայոց տառերը նոր-նոր հորինվում են, և Տեր Հարությունն է ստեղծողը։ Օրը՝ մեկ տառ։ Եվ օրեր շարունակ իրենք կրկնում, հա կրկնում ու սերտում էին այբուբենը—

Խե՜, ծա՜, կե՜ն,
Ո՞ւր է Հակեն։
Հո՜, ձա, ղա՜տ,
Միհրան, Միհրդատ։
Ճե՜ն, մե՜ն, հի՜,
Կգանք հիմի։

Գյուղում բոլորը գիտեին, որ Տեր Հարությունը ճերմակ պաստառին կարմիր տառեր է ասեղնագործում և, որպես թե ի հիշատակ մշեցի այն ուսուցչի, որին սուլթանը, ասում են, կախաղան է հանել։ Մահապարտ այդ ուսուցիչն է հայոց այբուբենր հանգավորել այսպես,— Ա՜յբ, բե՜մ, գի՜մ, Ե՛լ Հովակիմ,— ներդաշնակել այնպես, որ երեխաները շուտ սովորեն այբուբենը և բոլորովին չմոռանան —

Նո՜ւ, շա՜, ո՜,
Պրծի, Շավո,
Չա՜, պե՜, ջե՜,
Ուշ է, Վաչե:

Ասում էին նաև, որ Տեր Հարությունը շուտով Հնդու աշխարհ պետք է գնա, և գրերը տանելու է Հնդու աշխարհի հայերին։ Ուրիշները թե՝ տառերը ասեղնագործում է ի սեր աշխարհի ծայրը հասած մեն ու մինուկ մի հայի, ճերմակ պաստառին հյուսած հայոց կարմիր գրերը նրան է ուղարկելու՝ աշխարհի ծայրը հասած ու մոլորված մինուկ ու մինուճար պանդուխտ հային։ Նրան է ուղարկելու։ Ոչ, բոլորին առարկում էր գյուղի ամենատարեցը և գյուղի ամենահզոր ընկուզենու տեր Օհան պապը (ասում էին, որ նա, Օհան պապը, և իր հսկա ընկուզենին տարեկիցներ են)։ Ոչ, առարկում էր Օհան պապը, Տեր Հարությունը գրերն ուղարկելու է սուլթանին նվեր։ Այո, այո, նվեր, սուլթանին նվեր՝ ի հեճուկս:— Դու մշեցի ուսուցչին կախաղան հանեցիր, իսկ սուրբ Մաշտոցի գրին ի՞նչ կարող ես անել։— Այս մեկ։ Եվ ապա։— Դու սուլթան ես, բայց քո սեփական տառերը չունես և քո արյունոտ հրամաններր գրում ես այլոց տառերով։ Իսկ մենք թագավոր չունենք, բայց ունենք սեփական գիր: Եվ, իմացած եղիր, որ սուրբ Մաշտոցի գիրն էլ մեր թագավորն է։ Եվ մենք քո արնոտ ձեռքը մերժում ենք և մեր արդարախոս ու արդարամիտ թագավորի ձեռքը համբուրում ու դնում ենք մեր գլխին։ Այ, այդպես։— Ամեն մեկն իրենն էր ասում, իսկ Տեր Հարությունը լոլո ու խորհրդավոր ասեղնագործում էր տառերը, օրը մեկ տառ։ Երբեմն նաև պատմություններ էր անում սուրբ Սաշտոցի և նրա արարչագործ, անպարտելի, ասպետ զինվորների— գրերի մասին։ Հրաշք բաներ, որ լսում էին բերանբաց և ընկնում հեքիաթների աշխարհը… բայց ամենաշատը, ամենաշատը այբուբենն էին սերտում. կրկնում, հա կրկնում ու սերտում էին —

Ռա՜, սե՜, վե՜վ,
Ծագեց արև։
Տյո՜ւն, րե՜, ցո՜,
Մարդ աստծո։

Հետո մի մամիկ լուր տարածեց, թե Տեր Հարությունը երազ է տեսել, երազում ճերմակ ձիավոր սուրբ Սարգիսը հայտնվել է ու ասել՝ շուտով ջրհեղեղ է լինելու։ Ճերմակ ձիավոր սուրբ Սարգիսն է ձին կանգնեցրել ու ասել Տեր Հարությունին։ Եվ նա հիմա շտապում է ասեղնագործել հայոց կարմիր տառերը և ծոցը դրած բարձրանալ Արարատ։ Դրա համար էլ մեծ-լայն սավանի վրա է հյուսում և գլխա-գլխատառերով… Եվ գյուղը հավատաց։ Եվ հավատացին իրենք, երեխաները, հավատացին, որովհետև վարժապետը այդ օրը եկավ և հայտարարեց,— զավակներս, այսօր մեր վերջին դասն է, սալթանը պատերազմ է հայտարարել աշխարհին Ռուսիո։ Եվ ես աճապարում եմ ավարտին հասցնել ասեղնագործ գիրն իմ։— Իսկ նախնական պայմանավորվածությունը այլ էր՝ քանի դեռ ինքը, վարժապետը, տառերն է հյուսում, այդ ընթացքում իրենք պետք է ամեն օր, չհաշված կիրակի օրերը, ամեն օր արտասանեին, կրկնեին ու սերտեին այբուբենը և ապա, գործն ավարտելուց հետո, վարժապետը տառ առ տառ պետք է սովորեցներ գրերը: Այդպես էին որոշել, բայց եկավ և ասաց։— Պատերազմ է, զավակներս, և ձեր հայրերին, հարկավ, ասկյար կտանեն։ Գնացեք ձեր հայրերի մոտ։ Եթե տերը կամենա՝ նորեն կհավաքվենք, և ձեզ կուսուցանեն սուրբ Մաշտոցի գրերը։ Իսկ այժմ, զավակներս, վերջին անգամ միասին հնչեցնենք այբուբենն հայոց։— Եվ այբուբենի վերջը այնպե՜ս էին ձգում, այնպե՜ս էին ձգում, առանց պայմանավորվելու բոլոր երեխաները միաշունչ (և վարժապետն ինքն էլ, վարժապետն էլ) վերջը այնպե՜ս էին ձգում… Չէին ուզում, որ այբուբենը վերջանա —

Վյո՜ւն, փյո՜ւռ, քե՜,
Քելե սրքե,
Ե՜վ, օ՜, ֆե՜,
Օ՜, ինչ զով է։

— Դե, զավակներս, տերն ընդ ձեզ։

2.Պատերազմի լուրը ինչպիսի՞ իրարանցում առաջացրեց գյուղում.նկարագրիր գյուղացիների խորհրդածությունները այդ լուրը լսելուն պես:

Գյուղ հասած լուրը ավետի՞ս էր, թե՞ բոթ… Ավետիս է, թե՞ բոթ… Օհանի ընկուզենու տակ հավաքված այրերը այդպես էլ չորոշեցին, բայց որ գյուղը սուլթանի անարդար բանակին զինվոր չի տալու, դա արդեն քննելու բան չէր։ Ո՞վ, հայորդին դառնա յաթաղանակիր ասկյար և կռվի ռուս սալդատի դե՞մ… Չի եղել և չի լինի։ Պատմությունը այդպիսի մի օրինակ, գեթ մի փաստ չի արձանագրել։

Եվ մտախոհ ցրվեցին. ով «չախմախլի» թվանք ունի՝ թող լիցքավորի, ով թուր ունի՝ թող սրի, ով մի կարգին չախ ու ունի՝ թող սրի։

Գյուղացիները ասում էին, որ իրենք սուլթանին զինվոր չեն տա և չեն կռվի ռուս զինվորի դեմ․ հենց այդպես էլ ընդունեցին գյուղացիները այդ լուրը։

2-րդ մաս

ձմեռ է. փոթորիկ է մտել Մամփրեի գլուխը, գարնան հետ դուրս կգա։

1. Երկրորդ մասի առաջին ընդգծված հատվածը խորհրդանշական պատկեր է .մեկնաբանիր այն:

Այդ հատվածը պատմում է անցյալի մասին։ Կարծես նրանք փնովում են Օսմանին և իր տղային։

2.Ի՞նչ մտահոգություններ ուներ Մամփրե արքան , ինչու՞. ներկայացրու պատճառները:

Մամփրեն մտահոգված էր Օսմանի կատարած վատ բաների համար, որ նրա լակոտը փակել է աղբյուրը, և, որ Օսմանը տարիներ առաջ պառավից տուն է վերցրել։

Նաև այն պատճառով, որ նա գրերը չգիտեր, և ցանկանում էր սովորել։

3.Ո՞վ էր Օսմանի լակոտը, ինչո՞ւ տարիներ առաջ կատարվածը այդպես էլ հանգիստ չէր տալիս Մամփրեին:

Օսմանի լակոտի անունը նույնպես Օսման էր՝ ով փակել էր աղբյուրի ջուրը։ Մամփրեին կարծում եմ հանգիստ չէր տալիս այն, որ Օսմանը նրան քարով հարվածել էր, և որ այդքան վատ գործեր էր արել։

4.Ովքե՞ր էին պապի թոռները:Ինչպե՞ս էր թոռնուհին սովորեցնում տառերը պապին:

Պապի թոռները իրեն առժանի, խելացի թոռներ էին։ Թոռնուհին պապին շատ խիստ էր սովորեցնում գրերը, բայց ես կարծում եմ դա նա անում էր միայն իր պապի համար։

5.Ինչո՞ւ Մամփրեն մինչև հիմա չէր սովորել հայոց այբուբենը:

Մամփրեն մինչև հիմա չէր սովորել հայոց այբուբենը քանի որ իր վարժապետ Տեր Հարությունը այն ժամանակ բարձրացել էր սարը փրկվելու համար և նրան ոչ ոք այլևս չէր սովորեցրել հայոց այբուբենը։

6.Ուշադիր եղիր, թե հատկապես ինչ պատճառով էր տանջվում Մամփրեն:

Մամփրեն տանջվում էր, քանի որ նա ժամանակին չէր սովորել այբուբենը և զղջում էր, որ ավելի շուտ չի իմացել։

3-րդ մաս

1.Ինչպես ընդունեցին Մամփրեի վերադարձը գյուղամիջում նրա երկար բացակայությունից հետո:

Անդարդ Ավեն ծաղրեց Մամփրեին, բայց Խաչոն գովաբանեց իր արարքը։

2.Ինչպես էր Մամփրեն բնութագրում հայոց տառերը:

Մամփրեն հայոց տառերը նմանեցնում էր առվակների, որոնք միանալով իրար դառնում էին տառեր, և նա կարծում էր Մաշտոցը հենց այդպես մտածելով է գրել հայոց այբուբենը։

3.Դու ինչպե՞ս կբնութագրես հայոց տառերը,ինչի՞ հետ կհամեմատես:

Ես միշտ հիշում եմ թռչնատառերը, հայոց տառերը նման են չնաշխարհիկ թռչունների որոնք իրար միանալով դառնում են հայոց չնաշխարհիկ տառեր։

4.Եթե կարող ես, զարդատառեր նկարիր:

4-րդ մաս

Հարցեր և առաջադրանքներ:

1.Ինչո՞ւ է հայոց տառերն անվանում զինվորներ:

Արդարության, ճշմարտության համար կռվող զինվորներ։

Հայոց տառերը նույնպես դարեր շարունակ զինվորների նման կռվելով պահպանվել են։

2.Մամփրեն ինչո՞ւ վրդովեց,երբ թերթի մեջ կարդաց հարևանուհու մասին:

Որովհետև նրանք թերթում սխալ էր գրված հարևանուհու երազանքների մասին։

3.Մաշտոցի սուրբ գրերը ինչի՞ պիտի ծառայեն. ուշադիր կարդա Մամփրեի մտորումները հարցին ճիշտ պատասխանելու համար:

4.Ինչո՞ւ Մամփրե արքա:

5.Մամփրեն ի՞նչ կռիվ ուներ, որ պատմվածքի սկզբից մինչև վերջը կարմիր թելի նման ձգվում էր:

Օսմանի հետ կռիվը։

5.Ի՞նչ խորհրդանիշներ են Մարաթուկ սարն ու Մեհրեաղբյուրը պատմվածքում.շարադրիր հասկացածդ:

Պատմվածքի շատ հատվածներում Մամփրե արքան ասում է <<Մարաթուկ վկա>> քանի որ Մարաթուկը կարևոր է, այսինքն Մարաթուկը տեսել է վկա։ Կարծում եմ, որ երբ ասում են Մարաթուկ վկա, բոլորը կհավատան։

6.Հանգամանորեն նկարագրիր Մամփրեին՝ ըստ պատմվածքի՝ ստեղծելով նրան բնութագրող մի փոքրիկ պատում/ դիմանկար/:

Կարծում եմ, որ նա մորուքով, բարձրհասակ տղամարդ էր։ Դժվարություններ հաղթահարող, խելացի, սովորող։ Արդարամիտ էր նաև վառ երևակայությամբ։

7.Ի՞նչ հարցեր կտայիր Մամփրե պապին, եթե ունենայիր այդ հնարավորությունը/ նվազագույնը 3 հարց/:

Պարոն Մամփրե, դուք նշում եք թե որ տառերը չսիրեցիք, իսկ, ո՞ր տառերը սիրեցիք։

Եթե որոշեիք տառերը սովորել երիտասարդ տարիներին, նույն կերպ կզրկեի՞ք Ձեզ ամենինչից, որպեսզի լավ սովորեք թե՞ ոչ։

Եթե Ձեր մասին ցանկանային գիրք գրել, ի՞նչ վեռնագիր կուզեիք դնեին այդ գրքին։

Բացատրական բառարանի օգնությամբ բացատրիր ստորև բերված բառերը:

Հոս-այստեղ, հերսոտել-զայրանալ, ելվերում էին, ուրթ-արոտավայր, Մարաթուկ-սար, լիկկայան-լիկվիդացիոն կայան, անգրագիտության վերացման դասընթացներ մեծահասակների համար, ձեռքվեց, թամամ-ամբողջ, քղքղալ, ջղարա-սիգար, գուռ-քարե կամ փայտե փոքր ավազան աղբյուրի առջև կամ գոմերում՝ անասուններին ջրելու համար, լաթ-գործված կտոր, կտորեղեն, շոր, արտ-մշակելի հող՝ որտեղ ցանում են ընդեղեններ, ափլփել-խարխափել:

Սիրելի՛ ընթերցող, ակնկալում եմ բոլոր հարցերի հանգամանալից պատասխաններ: