Ճանապարհորդություն դեպի Արատես

Երկուշաբթի օրը մենք ընկեր Իվետայի, ընկեր Անահիտի, ընկեր Սմբատի և ընկեր Արմինեի հետ գնացել էինք Արատեսի դպրական կենտրոն՝ եռօրյա ճամբար։ Մեր ճանապարհը անցնում էր Արարատի մարզով։ Ճանապարհի աջ կողմում երևում էր Արարատ լեռը։ Նախքան Արատես գնալը մենք այցելեցինք Սմբատաբերդ։ Սմբատաբերդը շատ գեղեցիկ էր, այնտեղից կարծես երևում էր Հայկական լեռնաշխարհը։ Սարերը ներկված էին աշնանային գույներով։ Հետո հասանք Արատեսի դպրական կենտրոն, որը կարծես մի փոքրիկ գյուղ լիներ փոքրիկմ տնակներով։ Մենք գիշերում էինք այդ տնակներից մեկում։ Երկրորդ օրը առավոտյան մենք մարզանք արեցինք, խաղացինք, նաև պարեցինք ութերթրդ դասարանցիների հետ, իսկ երեկոյան նստեցինք խարույկի մոտ և զրուցեցինք։ Այնտեղ ամեն-ինչ շատ գեղեցիկ էր, սարեր, ծառեր՝ կանաչ, կարմիր, դեղին և նարնջագույն, այնտեղ իսկական աշուն էր։ Վերադարձի ճանապարհը Սելիմի լեռնանցքով էր։ Մենք կանգ առանք Սելիմի քարվանատանը, որը 14-րդ դարի շինություն է։ Մեր հաջորդ կանգառը Հայրիվանքն էր։ Իսկ Հայրիվանքից երևում էր ամբողջ կապուտաչյա Սևանը։ Ինձ այս ճանփորդությունը շատ դուր եկավ, և ինձ համար հնարավորություն եղավ այցելել այնպիսի վայրեր որտեղ ես դեռ չեի եղել։

Նյութերի շրջապտույտը բնության մեջ

Սեպտեմբերի 27- հոկտեմբերի1

Հարցեր ե առաջադրանքներ

  1. Ի՞նչ է նյութերի շրջապտույտը:

Օրինակ՝ սերմը թափվում է և քամու օգնությամբ տարածվում։

  • Կենդանի օրգանիզմներն արդյոք մասնակցո՞ւմ են երկրագնդի վրա նյութերի շրջապտույտին:

Այո մասնակցում են։

  • Ինչպե՞ս են բնության մեջ ընթանում ջրի ե ածխաթթու գազի շրջա­պտույտները: Թվարկեք այդ շրջապտույտների փուլերը:

Օվկիանոսների և լճերի ջուրը դառնում է գոլորշի այնուհետև անձրևի օգնությամբ վերադառնում ներքև։

  • Ո՞րն է բույսերի մասնակցությունը ջրի ե ածխաթթու գազի շրջա­պտույտներին:
  • Ինչի՞ արդյունքն է նստվածքային ապարների, տորֆի, ածխի, նավ­թի ե գազի, ինչպես նաե’ հողի առաջացումը:
  • Ինչո՞ւմն է նյութերի ե էներգիայի շրջապտույտների կապը: Բն­չո՞ւմն է Արեգակի էներգիայի նշանակությունը:
  • Ո՞րն է կենդանի օրգանիզմների միջոցով նյութերի շրջապտույտի առանձնահատկությունը:
  • Ի՞նչ գիտեք բնության մեջ տարբեր նյութերի շրջապտույտի մասին: Ինչպե՞ս է բնության մեջ ընթանում թթվածնի շրջապտույտը:
  • Փորձեք պատկերացնել, թե ինչի՞ կարող է հանգեցնել երկրագնդի վրա նյութերի, օրինակ’ ջրի կամ ածխաթթու գազի շրջապտույտի խախտումը:

Նյութերի երեք հիմնական վիճակները

20-24. 09

Առաջադրանք 1
Թվարկեք 2–ական նյութ, որոնք սովորական պայմաններում հետևյալ վիճակներում են.
ա) պինդ բ) հեղուկ գ) գազային

ա) երկաթ, պլաստմաս

բ) ջուր, սնդիկ

գ) թթվածին, ածխաթթու գազ

Առաջադրանք 2
Թվարկեք առնվազն 5 նյութ, որից կարելի է բաժակ պատրաստել։

Ապակի, պլաստմաս, երկաթ, կավ, փայտ

Առաջադրանք 3
Առանձնացրեք ստորև տրված նյութերը և տեղադրեք աղյուսակի համապատասխան սյունակներում` պինդ —  հեղուկ  — գազային
Պղինձ, ջուր, կաթ, նավթ, ոսկի, ապակի, թթվածին, գոլորշի, ջրածին, փայտ, պողպատ, արծաթ, ոսկի:

  ՊԻՆԴ  ՀԵՂՈՒԿ  ԳԱԶԱՅԻՆ
պղինձջուրթթվածին
ոսկիկաթգոլորշի
ապկինավթջրածին
փայտ  
պողպատ  
արծաթ  

Տորք Անգեղ

Ըստ Մովսես Խորենացու «Հայոց պատմության»՝ Տորք Անգեղը Հայկ Նահապետի թոռ Պասքամի որդին է։ Նա բարձրահասակ, կոպիտ կազմվածքով, դժնի հայացքով, վիթխարի ուժի տեր հսկա է, որին տգեղության պատճառով Անգեղ են կոչել։ Տորքը ձեռքով որձաքար ապառաժներ է ճեղքում, եղունգներով տաշում, դարձնում տախտակներ և դարձյալ եղունգներով դրանց վրա արծիվներ քանդակում։

Տորք Անգեղը մի հովիվ էր, բայց ոչ հասարակ, այլ դյուցազնական։ Առյուծները և վագրերը նրան տեսնելիս՝ մոտ էին գալիս՝ կարծելով, թե նա էլ է գազան, և նա է իրենց զորավոր արքան։ Մի գարուն Տորքին թախիծ է պատում, որից նա ազատում չէր գտնում։ Օրեր, գիշերներ թափառում էր նա՝ թախծոտ աչքերն արևին հառած։ Աստղիկ դիցուհին վերևից տեսնելով նրան, իջնում է նրա մոտ և հարցնում տխրության պատճառը։ Տորքը պատասխանում է, որ իր թախծի պատճառն իր միայնությունն է, առանց սիրո մնալը. և ո՞վ կսիրի իր նման աժդահա ու տգեղ մեկին։ Եվ սիրո դիցուհին նրան հայտնում է չքնաղ կույս Հայկանուշի մասին, ո՛րը միայն կարող է սիրել Տորքին։ Տորքը գտնում է գեղեցկուհուն, փոխադարձ սեր գտնում նրանից և թախիծը փարատում։

Տորք Անգեղը չի գործածում ոչ թուր և ոչ նետ, այլ միայն իր տեսքով սարսափ է ազդում թշնամիների ու չարագործների վրա։ Բայց երբ նրանք երես են առնում, այն ժամանակ նա դիմում է ուժին։ Չարժե նրան զայրացնել, որովհետև այն ժամանակ արդեն փրկություն չի լինի։ Մի անգամ թշնամիները նավով գալիս են Պոնտական կամ Սև ծովի ափ և այնտեղից հարձակվում Հայոց բնակավայրերի վրա։ Մեծ ավերածությունների ու կոտորածի լուրը հասնում է Տորքին և նա ելնում է թշնամիների դեմ։ Վերջիններս, սարսափած նրա վիթխարի հասակից, ամեհի ուժից և իրենց շարքերում գործած կոտորածից, վազում են դեպի Պոնտոսի ափ՝ իրենց նավերով փախչելու հսկայից։ Տորքը մի փոքր ուշ է հասնում, երբ թշնամիների տորմիղը ափից բավականին հեռացել էր, և ինքն այլևս չէր կարող հասնել նրանց։ Եվ գազազած հսկան լեռներից բլրաչափ ժայռեր է պոկում ու նետում նրանց ետևից։ Ծովում, ժայռերի անկման վայրում, զորեղ ալեկոծություն է բարձրանում, և թշնամիների նավերը խորտակվում են։

Պատմություն և առասպել

18.10

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դասի տեքստում ասվում է ժամանակի մեքենայի մասին: Հասկանալի է, որ իրականում այդպիսի մեքենա չկա: Այդ դեպքում ինչի՞ մասին է խոսքը։

Տեքստի մեջ ասվում է առասպելի և հիշողության մասին

  • Ի՞նչ առասպելներ գիտեք, ով է մեզ հասցրել մեր հնագույն առասպելները:

Ես գիտեմ << Սասունցի Դավիթ>> առասպելը։ Առասպելները մեզ են հասցրել Մովսես Խորենացին։

  • Ի՞նչ տեղեկություններ է մեզ հաղորդում Մովսես Խորենացին Հայկի և Բելի առասպելի միջոցով:

Մովսես Խորենացին մեզ բացատրում է, թե ովքեր էին այդ հսկաները, որտեղից առաջացան նրանք և այլն։

  • Ի՞նչ կարծիք ունի Խորենացին Տորք Անգեղի առասպելի մասին:

Մոսես Խորենացին այդ առասպելի մասին ասում է, որ- Ո՜հ, չափազանց առասպել է այս, առասպելների առասպել։

  • Ո՞րն է ձեր ամենասիրելի
  • առասպելը,
  • առասպելական հերոսը:

<< Սասունցի Դավիթ>>

Մեր լեզուն

05.10

Հարցեր և առաջադրանքներ

  1. Փորձեք բացատրել՝ ի՞նչ եք հասկանում մայրենի լեզու և օտար լեզու ասելով:

Մայրենի լեզու ասելով ես հասկանում եմ իմ լեզուն, իսկ օտար լեզու ասելով հասկանում եմ օտար երկրի լեզու։

  • Զարգացման ի՞նչ փուլեր է անցել հայերենը:

Հայերենը անցել է զարգացման երեք փուլ։ Գրաբար, միջին հայերեն և աշխարհաբար։

  • Ի՞նչ ճյուղեր ունի գրական հայերենը:

Գրական հայերենը ունի երկու ճյուղեր դրանք են՝ արևմտահայերեն և արևելյահայերեն։

  • Ինչո՞վ է պայմանավորված երկու գրական լեզուների գոյությունը:

Հայաստանի երկու՝ Արևելյան և Արևմտյան մասերի տարանջատման պատճառով առաջացել է երկու գրական լեզու։

  • Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է անհրաժեշտ իմանալ օտար լեզուներ. փորձե՛ք վերհիշել որևէ դեպք, երբ ձեզ շատ անհրաժեշտ է եղել լեզվի իմացությունը:

Օտար լեզուն հարկավոր է, որպեսզի տարբեր երկրներում կարողանանք խոսել այդ երկրի մարդկանց հետ։

Իմ արմատները

3.10

Առաջադրանք՝

Տանը տատիկներից և պապիկներից, ծնողներից պարզում եք իրենց արմատները՝ որտեղ են ծնվել, իրենց որտեղացի են համարում: Կարող ենք պատրաստել հետաքրքիր տեսանյութ:

Իմ հորական կողմի պապիկը Գեղաղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի, Վարդաձոր գյուղից է, իսկ տատիկը Լոռու մարզի Ձաղիձորից է։ Մորական կողմի տատիկը և պապիկը Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքից են։ Մայրիկս գավառցի է, իսկ հայրիկս ծնվել և մեծացել է քաղաք Երևանում։ Նա իրեն երևանցի է համարում և ես նույնպես։

Մարզեր, մարզկենտրոններ

24.09

  1. Նայեք քարտեզին և թվարկեք Հայաստանի Հանրապետության հարևան երկրները:

Հայաստանի Հանրապետության հարևան երկրներն են՝ Վրաստանը, Իրանը, Թուրքիան և Ադրբեջանը։

  • Թվարկել Երևան քաղաքի հարևան մարզերը:

Երևանի հարևան մարզերն են՝ Կոտայքը, Արմավիրը, Արագածոտնը, Արարատը։

  • Որ մարզն է, որ սահման չունի հարևան երկրների հետ:

Այն մարզը, որ սահման չունի հարևան երկրների հետ դա՝ Կոտայքն է։

  • Որ մարզում է գտնվում Գառնու հեթանոսական տաճարը:

Գառնու հեթանոսական տաճարը գտնվում է Կոտայքի մարզում։

5.Որ մարզում է գտնվում ձեր գյուղը:

6.Որ մարզում է գտնվում Տաթևի վանքը:

Տաթևի վանքը գտնվում է Սյունիքի մարզում։

7.Որ մարզում է գտնվում Սևանա լիճը:

Սևանա լիճը գտնվում է Գեղարքունիքի մարզում։

8. Որ մարզերով է հոսում Հրազդան գետը:

9. Որ մարզն է որ ունի համանուն մարզկենտրոն:

Այն մարզը, որ ունի համանուն մարզկենտրոն դա Արմավիրն է։

10. Որ մարզն է գտնվում հետևյալ մարզերի կենտրոնում

  • Շիրակ, Արագածոտն, Կոտայք, Տավուշ-Լոռի
  • Շիրակ, Լոռի, Կոտայք, Արմավիր-Արագածոտն
  • Արմավիր, Երևան, Կոտայք, Գեղարքունիք, Վայոց Ձոր-Արարատ
  • Արարատ, Գեղարքունիք, Վայոց Ձոր-Կոտայք
  • Լոռի, Կոտայք, Գեղարքունիք-Տավուշ

21.09

Հարցեր և առաջադրանքներ

  1. Թվարկիր և քարտեզի վրա ցույց տուր Հայաստանի Հանրապետության մարզերը և մարզկենտրոնները:

Վարչական մարզեր                            Մարզային կենտրոններ

Արարատ                                               Արտաշատ

Արմավիր                                                Արմավիր

Արագածոտն                                          Աշտարակ

Գեղարքունիք                                         Գավառ

Շիրակ                                                      Գյումրի

Վայոց ձոր                                                   Եղեգնաձոր

Լոռի                                                           Վանաձոր

Կոտայք                                                      Հրազդան

Սյունիք                                                       Կապան

 Տավուշ                                                          Իջևան

  • Ինչո՞ւ է մեր հանրապետութան տարածքը բաժանվել մարզերի: Ովքե՞ր են զբաղվում քաղաքների և գյուղերի տարբեր խնդիրների լուծմամբ:

Որպեսզի յուրաքանչյուր մեծ կամ փոքր խնդրի համար այլ քաղաքներից ստիպված չլինեն գալ Երեվան, հանրապետության տարածքները բաժանվեցին մարզերի։Քաղաքապետները, մարզպետները, գյուղապետները։

  • Կազմիր քո բնակավայրին մոտ գտնվող քաղաքների և գյուղերի ցուցակը:

Իմ բնակավայրին մոտ է  Էջմիածին, Արգավանդ,  (Արմավիրի մարզ) Աշտարակ (Արագոծտնի մարզ)։

  • Քարտեզի վրա գտի’ր և նշի’ր ՀՀ տարբեր մարզերի առնվազն  10  քաղաքային բնակավայրերի անուններ:

Աբբովյան, Սևան, Մարտունի, Գավառ, Գյումրի, Երևան, Դիլիջան, Գառնի, Ջերմուկ, Ծաղկաձոր։

Հայկ Նահապետ

14.9

Առաջադրանքներ

Գտեք (ինտերնետից փնտրեք) Հայկ Նահապետի անվան հետ կապված հայկական տեղանուններ։

Ժողովրդական մեկնաբանությունը Հայք անվանման ծագումնաբանությունը կապում է Հայկ նահապետի անվան և գործունեության հետ։ Այժմ տարածված Հայաստան անվան «ստան» վերջավորությունը, ըստ որոշ տվյալների, առաջացել է միջնադարում իրանական ազդեցության արդյունքում։ Մասնավորապես, ենթադրվում է, որ «ստան» արմատն ունի իրանական ծագում։

Բաժանման հատկությունները

21.10

Պետք է 55֊ի և 20֊ի գումարը բաժանել 5֊ի։ Գտեք քանորդը օգտագործելով բաժանման հատկությունը։

(55+20):5=55:5+20:5=15

  1. 55:5=11
  2. 20:5=4
  3. 11+4=15

Պետք է 48֊ի և 25֊ի արտադրալը 12֊ի։ Գտեք քանորդը օգտագործելով բաժանման երկրորդ հատկությունը։

(48×25):12=48:12×25=100

  1. 48:12=4
  2. 4×25=100

Ինչպե՞ս կփոխվի քանորդը, եթե բաժանելին բազմապատկվի 2֊ով, իսկ բաժանարարը մնա նույնը։ Պատասխանը հիմնավորեք։

Քանորդը կփոխվի 2 անգամ։

Օրինակ՝ 4:2=2, 8:2=4:

Բաժանարարը նույնը թողնեով ինչպե՞ս պետք է փոխել բաժանելին, որպիսզի քանորդը մեծանա երեք անգամ։ Պատասխանը հիմնավորեք։

Բաժանելին պետք է մեծացնել 3անգամ։

Կարո՞ղ է արդյոք քանորդը հավասար լինել բաժանելիին։

Այո կարող է։

Մարզադահլիճի մուտքից աջ նստած էին 2 անգամ շատ մարզասերներ, քան մուտքից ձախ։ Ընդմիջումից հետո եկան ևս 57 մարզասեր։ Նրանց ընդհանուր քանակը կազմեց 387 մարզասեր։ Քանի՞ մարզասեր էին նստած ամեն կուղմում ընդմիջումից առաջ։

  1. 387-57=330
  2. 330:3=110
  3. 110×2=220

Պատ․՝ 220: