Ճանապարհորդություն դեպի Խոր վիրապ, Արտաշատ և Դվին

Ապրիլի 16-ին, մեր արշավախմբով՝ ընկեր Իվետայի, ընկեր Մարինեյի և ընկեր Աննայի ուղեկցությամբ, շատ հետաքրքիր և ուսուցողական այցելություն ունեցանք դեպի Արարատի մարզ։ Ճանապարհորդության ամենադիտարժան վայրը<<Խոր Վիրապ>> վանական համալիրն էր։ Այնտեղ ես բացահայտեցի, թե ինչու է վանքը կոչվել <<Խոր վիրապ>>։ Ըստ Ագաթանգեղոսի պատմության, Վիրապը օձերով և թունավոր միջատներով լի մի փոս է եղել, որտեղ փակում էին բանտարկյալներին։ Քրիստոնյաների հալածանքների շրջանում, 14 տարի Վիրապում է բանտարկված եղել նաև Գրիգոր Լուսավորիչը։ Հետագայում այդ խուցերի վրա կառուցվել է եկեղեցի, որը մինչև այժմ կոչվում է <<Խոր վիրապ>>։ Վանքում կա երկու փոս։ Դրանք հենց այն փոսերն են, որտեղ բանտարկել է Գրիգոր Լուսավորչը։ Սկզբում ես վախենում էի իջնել այնտեղ, բայց հետո ուժ հավաքեցի և իջա։ Մենք այնտեղ երգեցինք շարականներ։ Այնուհետև մենք հաղթահարեցինք մի բարձունք, որտեղից շատ լավ երևում էր տարբեր պեղումների իրականացման վայրերը։ Հետո մենք գնացինք Դվին,որը Հայաստանի հին մայրաքաղաքներից մեկն է։ Քանի որ, մեր ջուրն արդեն սպառվել էր, ընդմիջման ժամանակ փորձեցինք ջուր հայթայթել։ Գնալով մոտակա բնակավայր մենք հանդիպեցինք տիկին Գոհարին և նա մեզ հյուրասիրեց իրենց բակի սառնորակ ջրով։

Այս արշավը ինձ շատ դուր եկավ, քանի որ ընկերներիս և ուսուցիչներիս հետ շատ լավ ժամանակ անցկացրեցի։ Շնորհակալ եմ բոլոր մասնակիցներից ինձ այդպիսի լավ օր պարգևելու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *