Հարրի Փոթթերը և Փիլիսոփայական քարը

Ամառային արձակուրդների ժամանակ ես կարթացել եմ <<Հարրի Փոթթերը և փիլիսոփայական քարը>>։ Գրքի հեղինակն է Ջոան Ռոուլինգը։ Ամբողջ պատմվածքի առաջին մասում  ներկայացվում է մի տղայի մասին ում անունը՝ Հարրի Փոթթեր է։ Նրա ծնողները կախարդ էին ովքեր սովորել են հրաշագործության դպրոց Հոգվորթսում։ Նրանց սպանել է կախարդների աշխահի ամենաչար կախարդը ում անունը՝ Վոլդեմորդ է։ Հարրին այդ ժամանակ եղել է մեկ տարեկան և ոչինչ չի հիշում իր ծնողների մասին։ Վոլդեմորը փորձել է սպանել Հարրիին, բայց չի կարողացել, կարողացել է միայն տղայի ճակատին թողնել մի սպի՝ կայծակի տեսքով։ Հարրին ուներ երկու ընկեր, Հերմայոնե Գրեյնջերն ու Ռոն Վիզլին։Նրանք ընկերանում են երբ Հարրին գնում է Հոգվորթս։ Հոգվորթսում կան տարբեր հոսքեր՝ Սլիդերին, Գրիֆինդոր, Հաֆլփաֆ և Րևենքլո։ Հարրիին ուղարկեցին Գրիֆինդորի հոսք։ Գրիֆինդոր ուղարկեցին նաև Հերմայոնեին և Ռոնին։ Նրանք ունեն մի թշնամի, ում անունը՝ Դրակո Մալֆոյ է։ Մալֆոյը Սլիդերինից է, ինչպես նաև բոլոր չար կախարդները նաև Վոլդեմորը։ Հարրին նաև ունի բու։Սպիտակ, գեղեցիկ բու է, նրա անունը՝Հեդվիգ է։ Հոգվորթս դպրոցում առաջին դասարանում սովորում են մի խաղ որը հայտնի է միայն կախարդների աշխարհում։ Այդ խաղի անունը՝ Քվիդիչ է։ Քվիդիչը խաղում են թռչող ավելներով, այդ խաղի մեջ կա որսկան անունով խաղացող։ Դպրոցի կանոններից է, որ առաջին դասարանցիները իրավունք չունեն մասնակցելու քվիդիչ խաղին որը ամեն տարի դպրոցում անցկացնում են, նաև առաջին դասարանցիները իրավունք չունեն ունենալ իրենց անձնական ավելը։ Հարրի Փոթթերը առաջին դասարանում շատ լավ էր կարողանում անել այն ինչ անում էր որսկանը խաղի ժամանակ։ Դասատուները այդ ամենը տեսնելով խաղտեցին դպրոցի կանոները և Հարրիին հավաքագրեցին Գրիֆինդորի քվիդիչի թիմում։ Ինձ շատ է դուր գալիս այս գիրքը։ Իմ բոլոր ընկերներին առաջարկում եմ կարդալ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *