Մայրենի 02.27.2023

Համացանցից ընտրել վեցից յոթ նախադասությունից կազմված որևէ տեքստ ու որոշել բառերի կազմությունը. պա՞րզ են, ածանցավո՞ր, թե՞ բարդ:

Շա՞տ գավառական քաղաքներ գիտեք՝ կիսված զրնգուն ու անդրդում գետով, որի աջ ափին, ժայռի հենց գագաթին խոյանում են միջնադարյան ամրոցի ավերակները։ Գետի վրայով է հինավուրց, ամուր, բայց ոչ այնքան բարձր քարե կամուրջը, և վարարումների ժամանակ ափերից դուրս եկած գետը փոթորկվում է պղտոր ջրերով՝ լիովին ծածկել կամուրջը։

Շա՞տ գավառական քաղաքներ գիտեք, որոնք հանգչում են զառիվայր բլուրների ափերին։ Բլուրները շրջան են կազմել, ուս-ուսի թևերն առաջ պարզել՝ ծանծաղ հովիտ գոյացնելով, և այս հովտում առաջին ցածրիկ հյուղակներն են հայտնվել։ Եվ քարե վառարաններից ծուխը նրբին ժանյակի պես տարածվում երկնքով մեկ, և մաճկալը ցածրաձայն մրմնջում է հորովելը․․․

<<Անիկո՛,-խորշոմապատ աչքերին դնելով՝ իրեն ճղում է զառամյալ պառավը։-Անիկո՛, էս ո՞ւր կորար, անպիտան աղջիկ, գաթան ո՞վ է թխելու>>։

Պարզ- շատ, քաղաքներ, գիտեք, գետ, աջ, ափ, ժայռ, գագաթ, գետի, վրայով, ամուր, բարձր, կամուրջ, ափեր, դուրս, ջրեր, բլուրներ, շրջան, թևեր, ծանծաղ, հովիտ, ծուխ, երկինք, աչքեր, պառավ, աղջիկ, գաթա։

Բարդ- այնքան, զառիվայր, ցածրաձայն, մրմունջ, խորշոմապատ։

Ածանցավոր- գավառական, կիսված, զրնգուն, անդրդում, ավերակներ, հինավուրց, քարե, վարարումների, ժամանակ, ամրոց, փոթորկվել, պղտոր, հանգչել, ցածրիկ, հյուղակներ, վառարաններ, նրբին, ժանյակ, մաճկալ, անպիտան։

Բարդածանցավոր- միջնադարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *