Բայ

 Հայոց լեզվի գրքից կատարի՛ր  հետևյալ առաջադրանքները՝ 243, 244, 245, 246, 247։

ա)ամպ-ամպանալ, ծաղիկ-ծաղկել, վար-վարել, կար-կարել, երգ-երգել, ժողով-ժողովել, օճառ-օճառել։

բ)գող-գողանալ, վախ-վախենալ, քար-քարանալ, մահ-մահանալ, մանուկ-մանկանալ, էջ(իջ)-իջնել, մայր-մայրանալ։

Գեղեցիկ-գեղեցկանալ, հպարտ-հպարտանալ, տգեղ-տգեղանալ, մեծ-մեծանալ, փոքր-փոքրանալ, չար-չարանալ, չոր-չորանալ, թարմ-թարմանալ, խոնավ-խանավանալ, սև-սևանալ, բարձր-բարձրանալ, մար-մանրանալ, ճերմակ-ճերմականալ, դալուկ-դալկանալ, ծանր-ծանրանալ։

Բը՜զզ-բզզոց-բզզալ, դը՜ռռ-դռռոց, դռռալ, չրը՜խկ-չրխկոց, չրխկալ, խը՜շշ-խըշշոց, խշշալ, ծ՜իվ-ծ՜իվ-ծվծվոց, ծվծվալ, տը՜զզ-տզզոց, տզզալ, կը՜ռռ-կռռոց,կռռալ, թը՜խկ-թխկոց, թխկալ, մը՜ռռ-մռռոց, մռռալ։

Երրորդ-երորդել, ուշ-ուշանալ, շտապ-շտապել, մոտ-մոտենալ, մերձ-մերձանալ, հեռու-հեռանալ, դանդաղ-դանդաղել, հաճախ-հաճախել, կրկին-կրկնել։

Նստ-նստել, սահ-սահել, վազ-վազել, կարդ-կարդալ, խաղ-խաղալ, տես-տեսնել, հաս-հասնել, հագ-հագնել, փախ-փախնել, սառ-սառել, թիռ-թռչել։

Եղեգնուհին․ Մաս 5

Կարդա Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթի 5-րդ հատվածը և բլոգում կատարիր առաջադրանքները՝

  1. Հատվածից դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:

Ղարաչի- գնչուներ, գնչու, խափշիկ- Աֆրիկյան սևամորթ

  1. Հատվածից դուրս գրիր Եղեգնուհուն նկարագրող նախադասությունները:

Ի՜նչ գեղեցկություն, ի՜նչ շարժմունք, ի՜նչ
խոսք ու զրույց։ Եղեգնուհու հասակը իսկ և իսկ եղեգնի նման ճկուն ու ճոճուն, երբ խոսում էր՝
կարծես բերանից մարգարիտ էր թափվում, երբ ժպտում էր՝ երեսին վարդ-մանիշակ էր
փռվում։

  1. Թվարկիր հերոսներին, յուրաքանչյուրին բնութագրիր դիպուկ բառերով։

Թագավորի որդի- սիրահարված, խստապահանջ

թագավոր-փնտրող

Եղեգնուհի- գեղեցիկ, հրաշալի

պառավ-աղքատ

բոշա-սև, գեշ

Ո՞վ է հորինել հեռախոսը

Ես բոլոր թարգամունթյուններից ընտրեցի Ո՞վ է հորինել հեռախոսը թարգմանությունը։ Այդ թեման ինձ շատ հետաքրքրեց։ Ամեն աշակեր ո՞վ է ստեղծել հեռախոսը հարցին պատասխանում է, որ հեռախոսը ստեղծել է Ալեքսանդր Բելլը։ Սակայն արդարության համար կարելի է նշել, որ հեռախոսը ստեղծել է Իոհանն Ֆիլիպպ  Ռեյսը 1861թ.-ին։

«Հեռախոս» անունն առաջացել է հունարեն «tele» (հեռու) և «phone» (ձայն) բառերից:

Գերմանացի գյուտարարը գիտական հասարակությանը պատմեց իր հայտնագործած լարային սարքի մասին, որը  մեծ տարածության վրա ձայնային ազդանշանի էլեկտրական հաղորդման համար է: Հենց Ռայսն էլ  իր գյուտն անվանեց հեռախոս:

Եղեգնուհին․Մաս 4

Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթի 4-րդ հատվածից դուրս գրիր.

  1. Գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառերը, օրինակ’ արդար- թ լսում ենք, դ գրում։

Թագավոր, որդի, սրբուհի։

  1. Այդ բառերով կազմիր բառակապակցություններ։

Հնարամիտ թագավոր, քաջ որդի, գեղեցիկ սրբուհի։

  1. Հատվածի վերաբերյալ կազմիր հարցեր։
  1. Ի՞նչ տեսավ պառավը երբ մտավ տուն։
  2. Պառավը ինչու՞ զարմացավ երբ տեսավ Եղեգնուհուն։շ
  3. Ի՞նչ եղավ երբ ձկան փուշը ընկավ պարտեզ։
  4. Ի՞նչ արեց Եղեգնուհին պառավի համար։

Ընթերցանությունն ինձ համար

Ես շատ եմ սիրում ընթերցել, և ընթերցանությունը ինձ համար շատ կարևոր է, քանի որ ընթերցանությունը նպաստում է բառապաշարի, մտքի հարստացմանը և շատ հետաքրքիր է։ Հատկապես ես շատ եմ սիրում կարդալ արկածային գրքեր։ Բայց ինձ համար կան գրքեր, որոնք հետաքրքիր չեն, օրինակ երբ ես կարդում էի <<Ալիսը հրաշքների աշխարհում>> գիրքը, ես այդ գիրքը կարդալուց շուտ հոգնում էի և այլևս չէի ցանկանում շարունակել, որովհետև ինձ համար այդ գիրքը անհետաքրքիր էր և ես չշարունակեցի կարդալ։ Իսկ Հարրի Փոթթերը, որը հիմա կարդում եմ, ինձ շատ հետաքրքրեց, և ես շարունակ ցանկանում եմ կարդալ այդ գիրքը։ Երբ սկսում եմ կարդալ այլևս չեմ կարողանում թողնել կարդալը։ Իմ կարդացած ամենահետաքրքիր գիրքը եղել է <<Երկարագուլպա Պեպին>>, որը այս պահին իմ ամենասիրելի գիրքն է։ Ընթերցանությունը բոլորի համար շատ կարևոր է, և ես բոլորին առաջարոկում եմ կարդալ։ Մեզ ամառային, աշնանային և գարնանային արձակուրդների ժամանակ մեր մայրենիի դասատուն նաև տալիս բազմաթիվ գրքեր, որպեսզի մենք կարդանք և գրենք մեր կարդացած գրքի մասին։ Երբ արձակուրդները ավարտվում են մենք դասարանում քննարկում ենք այդ թեմայի շուրջ և ստուգում բոլորի կարդացած գրքերի մասին, միմյանց առաջարկում ենք կարդալ այդ գիրքը։ Ընթերցանությունը շատ հետաքրքիր է և կարևոր՝ մարդու բառապաշարի համար։ Լավ կլիներ, որ բոլորը միշտ կարդային։

Ես նաև ունեմ Իմ Գրադարանը բաժին, որտեղ կան գրված իմ բոլոր գրքերի մասին

Եղեգնուհին․ Մաս 3

Կարդա Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթի 3-րդ հատվածը, սովորիր պատմել և բլոգում կատարիր առաջադրանքները՝

  1. Բացատրիր ուռկան, սաթ, խորշել, ընծա, ննջել բառերը:

Ուռկան-ձուկ որսալու ցանցահյուս՝ թակարդ, թարբ, ձկնորսական ցանց

սաթ- Երրորդական շրջանի բույսերի քարացած դեղնագույն կամ սև խեժ

խորշել-մի բանից իրեն հեռու պահել, խուսափել։ Զզվել

ընծա- իր՝ առարկա, որ ձրիաբար տրվում Է մեկին իբրև սիրո՝ բարեկամության արտահայտություն, նվեր

ննջել-դանթել, քնել

  1. Ի՞նչ է նշանակում բախտը փորձել դարձվածքը:

Բախտը փորձել նշանակում է փորձել մի բան որը իր բախտի համար լավ կլինի։

  1. Գրիր այլ դարձվածքներ բախտ բառով:

Բախտը բացել։

  1. Վերնագրիր հատվածը:

<<Հիանալի ձուկը>> <<Թագավորի որդու բախտը>>, <<Թագավորի որդու ձկնիկը>>։

Թվական

  1. Հետևյալ թվականները գրել տառերով` 54, 847, 6985, 12546, 68, 95, 15, 58, 697, 89:

Հիսունչորս, ութ հարյուր քառասունյոթ, վեց հազար ինը հարյուր ութսունհինգ, տասներկու հազար հինգ հարյուր քառասունվեց, վաթսունութ, իննսունհինգ, տասնհինգ, հիսունութ, վեց հարյուր իննսունյոթ, ութսունինը։

  • Գրեք, թե որ թվականներն են գրվում միասին, իսկ որոնք՝ առանձին:

Տասնմեկից մինջև իննսունինը գրվում են միասին իսկ մնացածը առանձին։

  • Գրեք բոլոր տասնյակները և բառակազմորեն դրանք վերլուծեք՝ առանձնացնելով արմատն ու ածանցը: Ո՞ր ածանցն է կրկնվում, ձեր կարծիքով դա ի՞նչ իմաստ ունի:

Տաս-պարզ, քսան-պարզ, երեսուն-երե+սուն, քառասուն-քառ+ա+սուն, հիսուն-հի+սուն, վաթսուն-վաթ+սուն, յոթանասուն-յոթ+ա+նա+սուն, ութսուն-ութ+սուն, իննսուն-ինն-սուն։

  • Բառերը տեղավորեք աղյուսակում՝Չորրորդ, մեծ, մեծություն, մարդ, լավագույն, ամենաերկար, հինգ, երրորդ, թիվ, վազք, դաժան, հինգերորդ, վերջին, լուսավոր, սենյակ, մայրիկ, դուռ, դատավոր, դատարկ:
 
գոյականածականթվական
մեծությունմեծչորրորդ
մարդլավագույնհինգ
թիվամենաերկարերրորդ
վազքդաժանհինգերորդ
սենյակվերջին 
մայրիկլուսավոր 
դուռդատարկ 
դատավոր  

Չարենցի տուն-թանգարան, Մանկական երկաթուղի

Այսօր մենք գնացել էինք Չարենցի տուն-թանգարան, իսկ հետո քայլեցինք դեպի Մմանկական երկաթուղի։ Թանգարանում իմացանք, որ Եղիշե Չարենցը ունեցել է երկու կին, որոնցից առաջինը՝ Արփենիկը, քսանյոթ տարեկանում մահացել է։ Քանի որ Չարենցը շատ է սիրել իր կնոջը նա խնդրել է մի քանդակագործի, որպեսզի նա գիպսից պատրաստի իր կնոջ ձեռքը և գլուխը։ Նրա երկրորդ կնոջ անունը եղել է Իզաբելլա։ Չարենցը ու Իզաբելլան ունեցել են երկու երեխա։ Մեծի անունը եղել է Արփենիկ՝ իր առաջին կնոջ պատվին, իսկ փոքրը Անահիտն է, ով հիմա ողջ է։ Մենք նաև իմացանք, որ նա շատ է սիրել լսել երգեր, հատկապես սիրել է լսել Կոմիտասի երգերը։ Մենք տեսանք բանաստեղծի տան հյուրասենյակը, հյուրասենյակի դաշնամուրը, որի վրա նաև նվագեց իմ դասարանցիներից մեկը և տեսանք նրա շատ գեղեցիկ պահարանը։ Հետո տեսանք նրա աշխատասենյակը, որտեղ նա ամենից շատն էր ժամանակ անցկացնում։ Տեսանք նաև նրա ննջասենյակը։ Այնտեղ նաև իմացանք, որ Չարենցի երեխաները երբ փոքր են եղել, զրկվել են ծնողներից։ Չարենցին երեսունյոթ տարեկանում ձերբակալել են, իսկ հետո ձերբակալել են նրա կնոջը՝ Իզաբելլային։ Մինչև հիմա էլ Չարենցի մարմինը գտնված չէ, և շատ վարկածներ կան նրա մահվան հետ, բայց թե այդ վարկածներից որն է ճիշտը, դա դեռ ոչ ոք չի բացահայտել։ Չարենցի տուն-թանգարան այցելելուց հետո մենք քայլարշավ կատարեցինք դեպի մանկական երկաթուղի։ Մենք մանկական երկաթուղի գնացինք մի երկար թունելով։ Մանկական երկաթուղում մենք հանգստացանք, ընդմիջեցինք, խաղացինք իրար հետ և մեր այսօրվա ճամփորդությունը մոտեցավ ավարտի։ Ինձ շատ դուր եկավ այս ճամփորդությունը, հատկապես Չարենցի տուն-թանգարանը։ Այսօր այսքանը, ցտեսություն։

Թվական

Սովորիր պատմել Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթի 2-րդ հատվածը։  Հայոց լեզվի գրքից կատարիր հետևյալ առաջադրանքները՝ 228, 229, 230։

Երեք տասնյակ-երեսուն

չորս տասնյակ- քառասուն

հինգ տասնյակ-հիսուն

վեց տասնյակ-վաթսուն

յոթ տասնյակ- յոթանասուն

ութ տասնյակ- ութսուն

ինը տասնյակ- իննսուն

-սուն ածանցաը ցույց է տալիս տասնյակ։

Ա խմբի բոլոր բառերը գրվում են կից իսկ Բ խմբի բառերը հարադիր։

Վաթսունհինգ, քառասունութ, հարյուր յոթ, իննսուներեք, վեց հազար ութսունյոթ, չորս հազար երեք հարյուր քսանմեկ, յոթ հարյուր ութսունվեց։