Ճանապարհորդություն դեպի Արատես

Երկուշաբթի օրը մենք ընկեր Իվետայի, ընկեր Անահիտի, ընկեր Սմբատի և ընկեր Արմինեի հետ գնացել էինք Արատեսի դպրական կենտրոն՝ եռօրյա ճամբար։ Մեր ճանապարհը անցնում էր Արարատի մարզով։ Ճանապարհի աջ կողմում երևում էր Արարատ լեռը։ Նախքան Արատես գնալը մենք այցելեցինք Սմբատաբերդ։ Սմբատաբերդը շատ գեղեցիկ էր, այնտեղից կարծես երևում էր Հայկական լեռնաշխարհը։ Սարերը ներկված էին աշնանային գույներով։ Հետո հասանք Արատեսի դպրական կենտրոն, որը կարծես մի փոքրիկ գյուղ լիներ փոքրիկմ տնակներով։ Մենք գիշերում էինք այդ տնակներից մեկում։ Երկրորդ օրը առավոտյան մենք մարզանք արեցինք, խաղացինք, նաև պարեցինք ութերթրդ դասարանցիների հետ, իսկ երեկոյան նստեցինք խարույկի մոտ և զրուցեցինք։ Այնտեղ ամեն-ինչ շատ գեղեցիկ էր, սարեր, ծառեր՝ կանաչ, կարմիր, դեղին և նարնջագույն, այնտեղ իսկական աշուն էր։ Վերադարձի ճանապարհը Սելիմի լեռնանցքով էր։ Մենք կանգ առանք Սելիմի քարվանատանը, որը 14-րդ դարի շինություն է։ Մեր հաջորդ կանգառը Հայրիվանքն էր։ Իսկ Հայրիվանքից երևում էր ամբողջ կապուտաչյա Սևանը։ Ինձ այս ճանփորդությունը շատ դուր եկավ, և ինձ համար հնարավորություն եղավ այցելել այնպիսի վայրեր որտեղ ես դեռ չեի եղել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *