Ակսել Բակունց․ Սպիտակ ձին

  1. Ներկայացրու Շրմաղ բիբիի կերպարը հետևյալ հերթականությամբ՝ նրա արտաքինը, բնավորությունը, արարքները:

Նա ջինջ ձայն ուներ, պառավ տատիկ էր՝ 70 տարեկան։ Նա եկեղեցի երբեք չէր գնում քանի որ ոչ մի աղոթք չգիտեր, բայց ամեն անգամ եկեղեցու զանգերը լսելով, կանգնում էր դռան մոտ և լսում էր պատարագը։

  1. Ի՞նչ լուր էր տարածվել: Ինչու՞ էին մարդիկ դա որպես բոթ ընդունում:

Լուր էր տարածվել, որ պատերազմ է սկսվել և բոլորի ձիերը պետք է հավաքեն։ Մարդիկ դա որպես բոթ էին ընդունում քանի որ աձիերը ոմանց համար շատ օգնող ձեռք էր, և շատ մարդիկ առանց ձիու ոչինչ չէին կարողանում անել։

  1. Ի՞նչ վերաբերմունք ուներ Սիմոնը կենդանիների նկատմամբ: Ինչպե՞ս էր դա արտահայտվում:

Նա իր ձիուն ընդունում էր որպես եղբայր։ Նա կենդանիների հետ լավ էր վերաբերվում։ Նա չէր ուզում կենդանուն բաց թողեր, ինչպես իր մոտ բարեկամ։

  1. Ի՞նչ մտքեր էին համակել ձիավորներին քաղաք գնալու ճանապարհին, ինչպե՞ս փոխվեց նրանց տրամադրությունը:

Ձիավորները սկզբում լուռ էին, ոմանք առավոտի զովից ընդարմացել ու կարկամել էին։ Սակայն բոլորն էլ իրենց դժվար մտքերի հետ էին, ձիերն էին համեմատում իրար, ուշի-ուշով դիտում, որպեսզի որոշեն, թե ո՞րը նորից կվերադառնա այս ճանապարհով, և որի՞ սանձն ու սարքը շալակած տուն կբերի, որպես մեռած մարդու զգեստներ, որոնց վրա այնպես դառնալի ողբ են երգում գյուղի կանայք։

Բոլորը տխրում էին, բայց փորձում էին տրամադրությունը բարձր պահել։

  1. Ուշադիր կարդա 4-րդ մասը՝ հերոսների զրույցը,նրանց զրույցից եզրակացություն արա , թե ինչ ժամանակաշրջանի դեպքեր են ներկայացվում պատմվածքում:

Նրանք երկրորդ հմաշխարհային պատերազմի մասին են խոսում, որին ուղարկում էին նրանց ձիերին։

  1. Ինչու՞ էր Սիմոնը Ցոլակին համեմատում այլ ձիերի հետ:

Որպեսզի հասկանա արդյոք հնարավոր է, որ իր խղճուկ ձիուն չտանեն պպատերազմ։

  1. Ինչպե՞ս էին քաղաքի հրապարակում կազմակերպում ձիերի ընտրությունը: Դու ի՞նչ պայմաններ կառաջարկեիր:

Հրապարակի մի անկյունում, տախտակներից շինած փոքրիկ բարձրության վրա, դագաղի նման նեղ սեղանի շուրջը նստել էին իշխանավորները։

Նրանցից հեռու ոտքի վրա էր ստորադաս պաշտոնյաների՝ ուրյադնիկների, տանուտերերի և գյուղական գրագիրների խումբը, իրենց պաշտոնական տարազով, շքանշաններով և պղնձյա ծանր մեդալներով։ Ավելի հեռու՝ հպատակների բազմությունն էր, որ ծովի նման ծփում էր։

Նրանք ամեն գյուղի գյուղացիներին հերթով կանչում էին և զննում էին։ Եթե ձին վնասվածք ուներ չէին տանում, իսկ եթե ամենինչ լավ էր հանում էին իրենց չվանները, նետում տերերի վրա և նոր չվաններ դնում։

  1. Ի՞նչ կարծիք ունես Սիմոնի արարքի վերաբերյալ: Քննարկիր դասընկերներիդ հետ:

Կարծում եմ նա հոգեբանական լուրջ ապրումների մեջ էր, բայց միևնույնն է նման բան անել պետք չէր։

  1. Պատմվածքի 7-րդ մասը կարդալուց հետո գրիր քո վերջաբանը: Վերջում համեմատիր քո ու Բակունցի տարբերակները:

Սիմոն տխուր, հոգնած վերադարձավ տուն։ Շողիկը բակում նստած սպասում էր իր հայրիկին։ Երբ Սիմոնը մտավ ներս, Շողիկը թռավ իր գիրկը և հարցրեց։

-Ո՞րտեղ է Ցոլակը։

Հայրը պատասխանեց։

-Նրան տարան։

Մի քանի րոպե դրսում լռության մեջ նստելուց հետո դրսից մի ձայն լսվեց։ Շողիկը դուրս եկավ դռնից և հեռվում մի զինվորի տեսավ, իսկ կողքին․․․։ Կարծես ձի լիներ։ Շողերը կանչեց Սիմոնին։ Սիմոնը դուրս եկավ և շատ ծանոթ բան տեսավ։ Դա Ցոլակն էր։

Զինվորը Ցոլակի հետ հասավ դռան մոտ։ Սիմոնը երբ տեսավ Ցոլակին դեմքին միանգամից ժպիտ հայտնվեց։ Նա գրկեց Ցոլակին և սկսեց շոյել։ Զինվորն ասաց, որ փաստորեն այդ ձին չի կարող պատերազմ գնալ։ Սիմոնը զինվորին հրավիրեց ներս, թեյ հյուրասիրեց և նրանք մինչ ուշ գիշեր նստեցին և զրուցեցին։

Հենց այսպես ես կավարտեի պատմվածքը։ Ակսել Բակունցի ավարտով ձին չի վերադառնում և Սիմոնը մնում է առանց ձի, և շատ վատ ավարտ է լինում։ Բայց ես ավելի ուրախ ավարտեցի այս պատմվածքը քանի որ կարծում եմ, որ այս պատմվածքին ավելի լավ ավարտ է համապատասխանում։

  1. Ներկայացրու պատմվածքի երեք ձիերին՝ սպիտակ ձիուն, Ցոլակին, կապտավուն ձիուն: Բնութագրիր նրանցից յուրաքանչյուրի դերը պատմվածքում:

Սպիտակ ձին գենելարի ձի է։ Նրան չեն տանում պատերազմ չնայած նրան որ նա հաղթանդամ ձի է։ Այս ձիու շնորհիվ պատմվածքում անարդարություն է մտնում։ Ցոլակը խղճուկ ձի էր՝ գեր, փոքր։ Նա պատմվաքի գլխավոր հերոսն էր։

  1. Ինչու՞ է պատմվածքը վերնագրված Սպիտակ ձին: Արդա՞ր է արդյոք Կոստանդ աղայի ձիուն ազատելը:

Կարծում եմ, որ ամենևին էլ արդար չէր Կոստանդ աղայի ձիուն ազատելը։ Կոստանդ աղան հարուստ մարդ էր, և ուներ շքեղ ձի, բայց նա քաղաք գնացել էր ուրիշի խղճուկ ձիով, որպեսզի նրան խղճան։ Բայց դա մարդկային և արդար քայլ չէր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *