Ջոկատ անիվների վրա I օր

Այսօր իմ առաջին օրն էր << Ջոկատ անիվների վրա>> ջոկատում։ Մենք առաջին և երկրորդ ժամը անցկացրեցինք ընտրության գործունեությունում, իսկ հետո ընկեր Իվետայի և ընկեր Գայանեի հետ գնացինք սահադաշտ մեր ջոկատով։ Սկզբում ես շատ էի վախենում, բայց հետո երբ մարզիչների հետ քշեցի սկսեցի ավելի քիչ վախենալ։ Ճիշտ է, ես չսովորեցի քշել և ամբողջովին չհաղթահարեցի վախս, բայց լավ ճամփորդություն էր, ուղղակի ինձ համար մի քիչ անհետաքրքիր, որովհետև ես միայնակ չէի կարողանում հանգիստ և առանց վախ քշել, բայց միևնույն է, շնորհակալ եմ այսպիսի հնարավորության համար։

Предварительный просмотр изображения

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *