Մեղուներ

Մեղուների հայրենիքը Հարավային Ասիան է, որտեղից նրանք տարածվել են ամենուրեք։ Մեղրատու մեղուները բաժանվում են եվրոպական, կովկասյան, աֆրիկյան և ասիական խմբերի։ Հայաստանում տարածված են հայկական դեղին մեղուն և նրա տարատեսակ կովկասյան գորշ մեղուն։ Հայկական դեղին մեղուն տարածված է Սյունիքի, Վայոց Ձորի մարզերում, նաև դաշտավայրային և տաք շրջաններում։ Մաքրացեղ պահպանվել են հատկապես Մեղրիում։ Հայկական դեղին մեղուների պահպանման և տոհմային աշխատանքով զբաղվում են Երևանի «Նեկտար» մեղվաբուծական գիտահետազոտական պետական ձեռնարկության Մեղրիի հենակետում։

Կարևոր նշանակություն ունեն մեղուների կենսագործունեության նյութերը՝ ծաղկափոշին, մեղվակաթը, ակնամոմը և այլն։ Ծաղկափոշին պարունակում է կենսաբանորեն ակտիվ նյութեր և, ունենալով բուժիչ հատկություններ, օգտագործվում է մի շարք հիվանդությունների բուժման համար։ Մեղվակաթը աշխատող մեղուների գեղձերի արտազատուկն է, որով մեղուները կերակրում են ապագա մայրերին։ Այն արժեքավոր դեղամիջոց է. ունի օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող, զարկերակային արյան ճնշումը կարգավորող ներգործություն։ Թողարկվում է նաև հաբերի ձևով։ Ակնամոմն օժտված է հակամանրէային հատկությամբ և կիրառվում է այրվածքների, մաշկի, մարսողական օրգանների հիվանդությունների բուժման համար։ Արժեքավոր է նաև մեղվի թույնը. ճիշտ օգտագործելու դեպքում կարող է շատ հիվանդություններ բուժել։ Սակայն պետք է իմանալ, որ, օրինակ, 400 մեղվից բաղկացած պարսի հարձակումը մարդու համար կարող է մահացու լինել։ Գիտնականներն ուսումնասիրում են մեղուների վարքը՝ որոշակի իմաստ ունեցող բզզոցը, «պարը»։

Ջոկատ անիվների վրա III օր

Այսօր <<Ջոկատ անիվների վրա>> ջոկատում երրորդ օրն է։ Առավոտյան մենք գնացինք ընտրության գործունեության։ Հետո գնացինք մեր ջոկատ, և գծագրեցինք այն քաղաքը, որ պատրաստելու ենք լեգոից, և սկսեցինք պատրաստել։ Պատրաստելուց հետո մենք ընդմիջեցինք և մեր ջոկատի երեխաներով մի քիչ խաղացինք։ Այսօր այսքանը։

Ազգագրական խաղեր․Աղջիկ փախցնոցի

Ես ազգագրական խաղերից շատ եմ հավանել <<Աղջիկ փախցնոցի>> խաղը։ Խաղում են այսպես՝ խաղացողները բաժանվում են զույգերի և իրար ձեռք բռանած շարվում են իրար հետևից։ Զույգերը պետք է իրենց ձեռքը պահեն իրենց գլխավերևում ստեղծելով կամար։ Մեկ մարդ, ով զույգ չունի, հետևից կամարի տակով անցնելով ընտրում է իր հավանած աղջկան։ Եվ այդպես շարունակ։ Խաղն ավարտվում է երբ այլևս ոչ մի գեղեցիկ աղջիկ չի մնում։

Ջոկատ անիվների վրա I օր

Այսօր իմ առաջին օրն էր << Ջոկատ անիվների վրա>> ջոկատում։ Մենք առաջին և երկրորդ ժամը անցկացրեցինք ընտրության գործունեությունում, իսկ հետո ընկեր Իվետայի և ընկեր Գայանեի հետ գնացինք սահադաշտ մեր ջոկատով։ Սկզբում ես շատ էի վախենում, բայց հետո երբ մարզիչների հետ քշեցի սկսեցի ավելի քիչ վախենալ։ Ճիշտ է, ես չսովորեցի քշել և ամբողջովին չհաղթահարեցի վախս, բայց լավ ճամփորդություն էր, ուղղակի ինձ համար մի քիչ անհետաքրքիր, որովհետև ես միայնակ չէի կարողանում հանգիստ և առանց վախ քշել, բայց միևնույն է, շնորհակալ եմ այսպիսի հնարավորության համար։

Предварительный просмотр изображения

Ջոկատ անիվների վրա օր II

Այսօր երկրորդ օրն է <<Անիվների վրա>> ջոկատում։ Առավոտյան մենք ընդհանուր պարապունք արեցին բոլոր ջոկատներով։ Հետո մեզ մոտ եկան ավագ դպրոցի սովորողները և պատմեցին մեր ազգային խաղերի մասին։ Երբ այդ դասը ավարտվեց, մենք ընդմիջեցինք և գնացինք հյուսիսային դպրոց։ Այնտեղ սովորեցինք ազգագրական մի քանի պար, դա շատ ինձ դուր եկավ։ Իսկ հետո մենք գնացինք մեր դասարան և ջոկատի երեխաներով խաղացինք տարբեր խաղեր։ Իսկ ամենավերջում ես ընկերներիս հետ միասին պատրաստեցի լեգո քաղաք, ապագայի մի այգի, որը կոչեցինք արձանների այգի։

Իմ և ընկերներիս պատրաստած լեգո քաղաքը – YouTube

Այսօրը ինձ շատ դուր եկավ։😊😊😊

Ուսումնական ձմեռ

Կարդում եմ և առաջարկում եմ կարդալ՝ պատմիր արձակուրդի օրերին հայերեն կամ օտար լեզվով կարդացածդ գրքի​ (գրքերի) մասին:
Գիրք կարող ես ընտրել ինքնուրույն քո նախընտրած գրադարանից, կարող ես օգտվել նաև «Տիգրան Հայրապետյան» գրադարանի առաջարկած ամանորյա ուսումնական մեդիափաթեթից։ Աշխատանքդ տեղադրիր բլոգում։
2․ Կարդա Լեզվաբանական ամսագրի ամանորյա թողարկումները։
3․ Հայոց լեզվի գրքից կատարի՛ր  հետևյալ առաջադրանքները՝ 145, 146, 147, 148։ 

Կտրիր- ընդհատիր, թաքուն- գաղտնի, վերջացավ- ավարտվեց, իջնելը- վայր գալը, ուրախանում էին- զվարճանում էին, ձագը- եղնորթը։

Տղան- որդի, դրկից- հարևան, թշնամիներ- ախոյան, ճանապարհորդում են- ուղևորվում են։

Վերևում, համարյա, բարձրից, միջից, մեջ, ցնծության, կծկտալով, ցած, կողքերով, արանքներով, խճաքարերի, քաղցր։

Ուղղագրություն- տվյալ լեզվի գրության կանոնների ամբողջությունը, հնչյունագրական՝ ավանդական ուղղագրություն

Ուղղախոսություն- տվյալ լեզվի լեզվական միավորներն ու նրանց կապակցությունները ճիշտ արտասանելու կանոնների ամբողջությունը, ուղիղ խոսելը՝ արտասանելը