Աշխատանք և հզորություն

Դասարանում քննարկվող հարցեր.

1.Ե՞րբ է ֆիզիկայում օգտագործվում <<աշխատանք>> հասկացողությունը

Աշխատանք հասկացությունը ֆիզիկայում օգտագործվում է այն ժամանակ, երբ դիտարկվում է մարմնի շարժումը որևէ ուժի ազդեցությամբ:

2.Ի՞նչ մեծություններից է կախված մեխանիկական  աշխատանքը

Մեխանիկական աշխատանքը կարող է տեղի ունենալ միայն ուժի առկայությամբ: Ուժն է ազդում աշխատանքի վրա, միայն ուժի ազդեցությամբ է մարմինը շարժվում:

3.Ինչպե՞ս հաշվել աշխատանքը:Ո՞րն է աշխատանքի բանաձևը

Աշխատանքի բանաձևը A=Fs

4.Ի՞նչ միավորով է արտահայտվում աշխատանքը, միավորների ՄՀ-ում

Միավորների ՄՀ-ում որպես աշխատանքի միավոր ընդունում են 1Ն ուժի աշխատանքը՝ ուժի ուղղությամբ 1մ ճանապարհ անցնելիս։

5.Ի՞նչն է կոչվում հզորություն

Հզորություն կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է աշխատանքի հարաբերությանն այն ժամանակամիջոցին, որի ընթացքում կատարվել է այդ աշխատանքը։

6.Ինչպե՞ս հաշվել հզորությունը:Ո՞րն է հզորության բանաձևը և միավորը

Հզորության բանաձևը N=A:t :

Միավորների ՄՀ-ում հզորության միավորը 1 վատտն է։

7.Ինչպե՞ս հաշվել աշխատանքը՝իմանալով հզորությունը և աշխատանքը կատարելու ժամանակամիջոցը

N=A:t

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *