Սրբազան Հռոմեական Կայսրությունը

  • Ինչպես և երբ առաջացավ Գերմանական թագավորությունը:

Х դ․ սկզբին Կարոլինգների արքայատոհմը դադարեց գոյություն ունենալուց։ 919 թ․ արևելաֆրանկական թագավոր ընտրվեց Սաքսոնիայի դուքս Հենրիխը։ Այսպես Եվրոպայում առաջացավ Գերմանական թագավորությունը։

  • Որ տարածքներն էին ընդգրկում նորաստեղծ պետությունը:

Այն ընդգրկում էր Հռենոս գետից մինչև Էլբա գետը, Հյուսիսային ծովից մինչև Ալպերի լեռներն ընկած տարածքները։

  • Ինչու էր Գերմանիայում արքայական իշխանությունը թույլ:

Գերմանիայում արքայական իշխանությունն ամուր չէր։ Այնտեղ գոյություն ունեին հինգ խոշոր դքսություններ։ Դրանք տարբեր ցեղերով բնակեցված մեծ մարզեր էին։ Դքսության կառավարիչները՝ դուքսերը, թագավորին ընդունում էին որպես հավասարների մեջ առաջինը։ Դքսության բնակչությունը ենթարկվում էր դուքսին և ոչ թե թագավորին։

  • Ինչ քայլեր ձեռնարկեց Օտտոն I-ը թագավորական իշխանությունը ամրապնդելու համար:

Թագավորական իշխանությունն ամրապնդելու համար հաջորդ Օտտոն I-ը որոշեց նոր հենարան գտնել և վերջ տալ դուքսերի անջատողական ձգտումներին։

  • Որ իրադարաձությունից հետո Օտտոն առաջինը իրեն համարեց Եվրոպայի ամենահզոր տիրակալը: Համաձա՞յն եք նրա հետ. հիմնավորեք ձեր տեսակետը:

Հենվելով նորաստեղծ ծանրազեն հեծելազորի վրա՝ Օտտոնը 955թ․ պարտության մատնեց հունգարներին։ Այս հաղթանակից հետո նա իրեն համարում էր Եվրոպայի ամենահզոր տիրակալը։

Ես համաձայն չեմ նրա հետ, քանի որ մի հաղթանակով ամենահզորը չեն դառնում, թեկուզ եթե նա հաղթի ամենաուժեղ պետությանը։

  • Օտտոն I-ը ե՞րբ և որտե՞ղ թագադրվեց Արևմտահռոմեական կայսրության թագով:

Օտտոնին հաջողվեց նվաճել Հյուսիսային Իտալիան։ Այնուհետև նա մտավ Հռոմ։ 962թ․ պապը նրան թագադրեց Արևմտահռոմեական կայսրության թագով։

  • Ինչ է Օտտոնյան վերածնունդը: Ո՞վ էր Սաքսերի պատմությունը աշխատության հեղինակը, և ի՞նչ էր փորձում նա հիմնավորել:

Օտտոնը և նրա հաջորդները մեծ ուշադրություն էին դարձնում մշակույթին։ Այդ պատճառով այս դարաշրջանը սովորաբարանվանում են նաև Օտտոնյան վերածնունդ։

Վանական Վիդուքինդը գրեց <<Սաքսերի պատմությունը>> աշխատությունը։ Նա փորձում էր հիմնավորել Սրբազան հռոմեական կայսրության ստեղծման անհրաժեշտությունը և այդ գործում գերմանացիների կարևոր դերը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *