Մեր ճամբարային երրորդ օրը

Այսօր մեր ճամբարային օրը անցավ շատ ուրախ։ Այսօր մենք խաղացինք ինտելեկտուալ խաղ-մրցույթ, որը անցավ շատ հետաքրքիր։ Իսկ հետո մենք ջոկատով գնացինք Արևելյան դպրոց-պարտեզ, որպեսզի մեր մրցակիցները ընկեր Իվետայի ջոկատի հետ անցկացնեն նախագիծ։ Հետո վերադարձանք, խաղացինք ասոցացիա, ունեցանք հրաձգության ժամ և ամփոփեցինք մեր ճամբարային օրը։ Ահա այսպիսի հետաքրքիր ճամբարային օր անցկացրեցինք մենք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *