Հայոց լեզվի առաջադրանքներ, սեպտեմբերի 4-8

Առաջին նյութ

1. — Արո՛ւս, պիտակները խամրել են:  Նախկինում ի՞նչ գույն ունեին պիտակները:

 Պատասխանը թաքնված է ընդգծված նախադասության մեջ:

Ա. դեղին Բ. կանաչ Գ. գորշ Դ. սպիտակ Ե. ծիրանի:

2. Պատասխանի ո՞ր տարբերակում է «թաքնվել» անուրջ-ի ընկերը: 

Ա. հաղթական Բ. գերազանցիկ Գ. պարզորոշ Դ. ոսկեշունչ Ե. հարազատ:

3. Անխնա, մուծում, մուրալ, քաղաք, պարապ բոլոր բառերն ունեն նույն զարմանալի հատկությունը, սակայն դրանցից մեկը «երկերեսանի» է։ Ո՞ր բառն է «երկերեսանի»:

4.Ո՞ր տառը նույն ձևով կմիանա բադ, բակ, կաթ, մատ, հաց, կակաչ բոլոր բառերին և կկազմի նոր բառեր:
 Ն, ու, ր, յ, ե:

5. Պատասխանի տարբերակներից ո՞րն է կազմվում երկնակամար բառի բոլոր տառերով:
Ա․ ամեն կամար
 Բ․ մեկ ներկարար
 Գ․ ակամա ներկա
Դ․ երկար նամակ
 Ե․ նման երամակ

6. Հույզ, սեր, հատ, սույլ, սուր, երգ բառերից ո՞րը չկարողացավ գնալ — իչ -ի տուն։
Ա. սեր Բ. սույլ Գ. երգ Դ. սուր Ե. հատ

7. Ո՞ր բառի ընկերոջը կստանանք, եթե վարսահարդար բառից հանենք վախը,
այնուհետև ծամը։
Ա. նեղսիրտ
Բ. մեծամիտ
Գ. սիրելի
Դ. ազնիվ
Ե. չքնաղ

8. Անին լումա, լեզու, ծառա, նյութ, գրամ, ուզել, հյութ, առած, ամուլ, թույն, մարգ
բառերից տասով միևնույն օրինաչափությամբ կազմեց հինգ բառազույգ։ Ո՞ր
բառով բառազույգ չկազմվեց։
Ա. նյութ
Բ. հյութ
Գ. ուզել
Դ. ծառա
Ե. լումա

2-րդ նյութ

1.Բառաշարքի բառերը, բացի մեկից, նույն ընտանիքից են։ Ո՞րն է օտարը։

Ա. պահարան, սեղան, մահճակալ, բազմոց, թեյնիկ
Բ. Արագած, Արփա, Աժդահակ, Արմաղան, Հատիս
Գ. Գյումրի, Վանաձոր, Աշտարակ, Գեղանիստ, Աբովյան
Դ. վարդ, եղրևանի, վարդակակաչ, եղևնի, մանուշակ
Ե. ընձառյուծ, աղվես, նապաստակ, արջ, վագր
Զ. ազնվամորի, ելակ, հաղարջ, հապալաս, ծիրան:

2. Երամ, հարց, համար, ցեղ, մեղր, հրեա բառերը «քամվել են» ինչ-որ բառից:
Բառաշարքում գտիր այդ բառը:


Ա. համարիչ
Բ. մեղրամոմ
Գ. ցեղակից
Դ. մեղրահաց
Ե. հարմարանք

3. Սար, կար, հյուս, կաթ, երկ, պար, խեթ բառերում Նարեն
եթե ավելացնի իր անվան առաջին տառը, ի՞նչ բառեր կստանա:

Սանր, նկար, հյուսն, կանթ, ներկ, նպար, խենթ։

4.Սար, երասան, դար, գալ, վար, արար, ող, ատել բառերում Դավիթը
եթե ավելացնի իր անվան առաջին տառը, ի՞նչ բառեր կստանա:

Սարդ, դերասան, դարս, գդալ, վարդ, արդար, դող, դատել։

5.Կարոտ բառում թաքնվել են կար, ար, արոտ բառերը:
Սալոր, պարտեզ, հովհար, հոտաղ, թակարդ, պարտատոմս բառերի մեջ ևս նույն կերպ բառեր են թաքնվել: Գտիր թաքնված բառերը:

Սարոլ-լոր, պարտեզ-պար, հովհար-հով, հոտաղ-հոտ, թակարդ-կարդ, պարտատոմս-տոմս, արտ, տատ,

3-րդ նյութ

1.Տրված բառերին վերջից կամ սկզբից ավելացրու տառեր և ստացիր նոր բառեր:
Աջ-քաջ
տուն-տունկ
ունկ-տունկ
քար-քարտ
վազ-վազք
երան-գերան
կար-կարգ
լոր-կլոր
պար-պարս
աղեղ-տաղեղ
շուն-աշուն
սան-սանր
ծուխ-ածուխ
չոր-չորս
գիր-գիրք
բարձ-բարձր
այլ-գայլ
բու-բուք
2. «Լավություն արա, ջուրը գցիր, ձուկը չիմանա, Աստված կիմանա» առածը նշանակում է՝
Ա. եթե ձուկ ես բռնում, մեկ-մեկ էլ կերակրիր նրան
 Բ. ձուկն Աստծո ստեղծածն է և չի կորչի
 Գ. ուրիշի համար արված լավ գործը չի կորչի
Դ. լավություն արա, ջուրը գցիր, կկակղի, կուտեն
 Ե. լավությունը ձուկ է, այսօր այստեղ է լողում, վաղը՝ այնտեղ:

4-րդ նյութ

Պատասխանի տարբերակներում բերված բառերը, բացի մեկից, նույն ընտանիքից են։ Ո՞րն է օտարը։

Ա. թեյնիկ Բ. բաժակ Գ. գթալ Դ. դանակ Ե. կաթսա

Բ. Արաքս Բ. Որոտան Գ. Երևան Դ. Դեբեդ Ե. Քասաղ
Գ. Իսպանիա, Անգլիա, Մոսկվա, Ռուսաստան, Հայաստան
Դ. կաղնի, խնձորենի, եղևնի, բալ, դեղձենի
Ե. լոր, ագռավ, կաչաղակ, արջ, ճնճղուկ
Զ. վարդ, մեխակ, շուշան,  քաջվարդ, կեռաս:

Ի՞նչ բառ է որոշակի օրինաչափությամբ թաքնվել բերված բառաշարքում։

բարդի, դարակ, թերհաս, թեփուկ, երեկո
Ա․ կարաս
Բ․ դահուկ
Գ․ փեթակ
Դ․ հասուն
Ե․ կորեկ

Պատասխանի տարբերակներից որի՞ հերոսներն են դասավորված ճիշտ նույն
հաջորդականությամբ, ինչ նրանց արձակած ձայները բերված շարքում.
մլավոց, բառաչ, մռնչոց, վրնջոց, կչկչոց
Ա. կով, կատու, ձի, հավ, առյուծ
Բ. առյուծ, կով, հավ, ձի, կատու
Գ. ձի, առյուծ, կով, հավ, կատու
Դ. հավ, կատու, ձի, առյուծ, կով
Ե. կատու, կով, առյուծ, ձի, հավ

Ո՞վ է միավորում հայտնի հեքիաթների հերոսներին:
Անբան Հուռի, Ձախորդ Փանոս, Քաջ Նազար,
Կիկոս, Կացին ախպեր
Ա. Ղազարոս Աղայան
Բ. Գրիմ եղբայրներ
Գ. Հովհաննես Թումանյան
Դ. Հանս Քրիստիան Անդերսեն
Ե. Ալեքսանդր Պուշկին

Երեխաները դասարանում խաղ էին խաղում: Յուրաքանչյուրը պետք է մի
առարկա ցույց տար՝ ըստ խաղի որոշակի կանոնի: Տաթևիկը ցույց տվեց
տետրը, Դավիթը՝ դասագիրքը, Պետրոսը՝ պայուսակը, Կարինեն՝ կավիճը:
Ի՞նչ ցույց տվեց Սարգիսը:
Ա. ռետին
Բ. քանոն
Գ. սրիչ
Դ. մատիտ
Ե. գրիչ

1.Խաղող, հաղարջ, քաղաք բառերում  ի՞նչ մաս կա, առանց որի մեր ճաշը  համ չի ունենա:
2.Մոգ, արատ, սաթ, ասա, ների աղտ, կերոն բառաշարքը հակառակ ուղղությամբ կարդալ որպես նախադասություն:

Նորեկ տղա իրեն ասա՛ թաս, տարա, գոմ։
3.Ո՞ր բառն է ավելորդ  շարքում՝  տաբատ, քաղաք, դարակ, կատակ, պարապ:

դարակ
4.Շուշան, Հասմիկ, Մանուշակ, Անթառամ, Նվարդ, Նունուֆար . որը նաև ծաղիկ չէ:

5.Առաջին մասս պարիսպ է, երկրորդս` ավերված քաղաք, միասին` մարդու հասակ:
6. Ո՞ր մրգի առաջին տառը հանենք, որ դառնա մարմին բառի հոմանիշը:

ծիրան
7..Ի՞նչ բնակավայր է, որի առաջին բաղաձայնը հանենք, կդառնա ուտելիք:


8. Պատանի, սնդիկ, անօրեն, թախտ, բառարան, նյարդ, բերք բառերի առաջին տառերը փոխելով ստացիր նոր բառեր:

Պատանի-մատանի, սնդիկ-հնդիկ, անօրեն-տնօրեն, թախտ-բախտ, նյարդ-լյարդ, բերք-վերք

Բառերն այնպես դասավորի՛ր, որ նախադասություն ստացվեն։

Մեղուն հյութ ծաղկից քաղում է։

Մեղուն ծաղկից հյութ է քաղում։
Անձրևից սունկ դուրս եկավ հետո։

Անձրևից հետո սունկ դուրս եկավ։
Երկու ճամփա գյուղացի էին գնում։

Երկու գյուղացի ճամփա էին գնում։
Կարմիր ընկավ ճանապարհ Գլխարկը։

Կարմիր Գլխարկը ճանապարհ ընկավ։
Ես ծաղիկներ նվիրեցի գույնզգույն տատիկիս։

Ես տատիկիս գույզգույն ծաղիկներ նվիրեցի։

Գտի՛ր առածների սկիզբն ու վերջը։

Ցողն անձրև չէ,                               կռացած կլինեն։

Պտղատու ծառի ճյուղերը             բայց էլի օգուտ է։

Զանգակի ձայնը                              նրա հորովելը կերգի։

Ում սայլին նստի,                            հեռվից քաղցր է հնչում։

Ցողն անձրև չէ, բայց էլի օգուտ է։

Պտղատու ծառի ճյուղերը կռացած կլինեն։

Զանգակի ձայնը հեռվից քաղցր է հնչում։

Ում սայլին նստի, նրա հորովելը կերգի։

Հետևյալ բառերի տառերի վերադասավորումով ստացիր նոր բառեր:
Մարդ-դրամ, երգ-գեր, մշակ-մաշկ, ափսե-, ժանր-նժար, վիճակ-կավիճ, գավառ-, վտակ-կտավ, մկրատ-մտրակ, պարկ-, վկա-կավ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *