Ակսել Բակունց, Մթնաձոր

  1. Ուշադիր կարդա՛ պատմվածքը և սովորի՛ր պատմել:
  2. Ինքնուրույն կազմիր պատմվածքի հարցերն ու առաջադրանքները / առնվազն 7 հարց/:
  1. Ինչպիսի՞նն է Մթնաձոր տանող արահետը։

 Մթնաձորում թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել: Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով փորում են սև հողը, աշունքվա փտած կաղիններ ժողվում։

  1. Քո հավանած հատվածից դուրս գրիր բայերը և կազմիր այդ բայերի անորոշ, ենթակայական, հարակատար և համակատար դերբայները։

Առավոտը բացվում էր, ձյունի վրա արյան շիթեր էին երևում, այստեղ-այնտեղ խառնիխուռն հետքեր, խեղդված գայլի դիակ, կոտրատած ճղներ։ Մի փչակի մոտ նստում էր Պանինը, մինչև շները որսի միսն ուտեն։

Բացվում-բացվել-բացվող-բացված-բացվելիս, երևում-երևալ-երևացող-երևացած-երևալիս, ուտեն-ուտել-ուտող-կերած-ուտելիս, կտրատած-կտրատել-կտրատող-կտրատած-կտրատելիս, նստում-նստել-նստող-նստած-նստելիս։

  1. Ոքե՞ր են պատմության հերոսները։ Մի քանի նախադասությամբ նկարագրեք երկուսին էլ։

Պատմության հերոսնրը Պանինն ու Ավուն են։ Ավուն հանգիստ, մարդ է։ Կմտածենք, որ նա վախկոտ է, բայց դա այդպես չէ, որովհետև կարծում եմ նման իրավիճակում բոլորն էլ կսարսափեն։ Պանինը ագռեսիվ, և չար մարդ է։ Նա անտառապահ է, բայց ես կարծում եմ, որ այդ դեպքում ավելի բարի են լինում։ Բայց նա շատ վատ, չար մարդ էր, ու նրան կարելի է համարել մարդասպան։

  1. Ի՞նչ բառերով է հեղինակը նկարագրում Մթնաձորը։ Դուրս գրի՛ր այդ հատվածները։

Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել: Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով փորում են սև հողը, աշունքվա փտած կաղիններ ժողվում։

Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի: Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, երբ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում։ Գուցե այդպես է եղել աշխարհն այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտերն են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր։

Հիմա էլ Մթնաձորում մուգ կանաչ մաշկով խլեզներ կան, մարդու երես չտեսած, մարդուց երկյուղ չունեցող։ Պառկում են քարերի վրա, արևի տակ, ժամերով կարող եք նայել, թե ինչպես է զարկում փորի մաշկը, թույլ երակի պես, կարող եք բռնել նրանց։ Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փախչում։

Բարձր են Մթնաձորի սարերը, դրանից է, որ ամռան երկար օրերին էլ արևը մի քանի ժամ է լույս տալիս Մթնաձորի անտառներին։ Եվ երբ հեռավոր հարթավայրում արևը նոր է թեքվում դեպի արևմուտք, Մթնաձորում ստվերները թանձրանում են, սաղարթի տակ անթափանց խավար է լինում, արջերը որսի են դուրս գալիս, վարազներն իջնում են ջուր խմելու, իր որջի առաջ զիլ ոռնում է գայլը, ոռնոցը հազարբերան արձագանքով զրնգում է Մթնաձորում։

  1. Ձեր կարծիքով ինչո՞ւ է Պանինը այդքան չար և ագրեսիվ։

Ես կարծում եմ, որ անտառապահները ավելի բարի և հանգիստ են լինում, քանի որ բնության կողքին են։ Բայց նաև այդքան ագռեսիվ կենդանիների հետ լինելը իր գործը անւմ է։ Կարծում եմ, որ Պանինը հենց այդ կենդանիներից էր դարձել այդպիսին։

  1. Մեկնաբանի՛ր այս տողը՝ <<Ու չգիտես՝ զայրանո՞ւմ է, թե՞ ժպտում հին որսորդը…>>։

Երևի նա զայրանում էր, քանի որ ա որսորդ էր, այդտԵղ է մեծացել և զարյանում է, որ ինչ որ կենդանի իրն այդ անտառում գազազում է։

  1. Ի՞նչ կենդանիներ են ապրում Մթնաձորի անտառում։

Արջեր, գայլեր, վարազներ։

  1. Ինչ ուրիշ պատմվածքի եք նմանեցնում այս պատմությունը։

Ես նմանեցնում եմ Հովհաննես Թումանյանի <<Գելը>> պատմվածքին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *