Նիդերլանդական հեղափոխությունը

  • Որտեղ է գտնվում Նիդերլանդները: 16-րդ դարում, որ երկրի կազմում էր այն:

Հյուսիսային ծովի ափին գտնվող Նիդերլանդներ կոչվող երկիրը բաղկացած է 17 գավառներից։ XVI դարում այ Իսպանիայի կազմում էր։

  • Ինչու Նիդերլանդներում սկսվեց ազգային-ազատագրական պայքար: Որքան է այն տևել: Ինչպես սկսվեց և ինչով ավարտվեց այդ պայքարը:

Ռեֆորմացիայի շարժումը Նիդերլանդներում վերաճեց ազգային-ազատագրական պատերազմի։ Այն ընդունված է անվանել նաև Նիդերլանդական հեղափոխություն։

  • Ինչ նշանակություն ունեցավ Նիդերլանդական հեղափոխությունը:

Պատեազմը սկսվեց ապստամբությամբ։ Կալվիականները սրբապատկերների պաշտամունքը չէին ընդունում։ Նրանք հարձակվում էին կաթոլիկական եկեղեցիների ու վանքերի վրա, ոչնչացնում էին այնտեղի սրբապատկերները, մասունքները և բռնագրավում եկեղեցական գույքը։ Ավերվեց շուրջ 5500 եկեղեցի ու վանք:

  • Կրոնական ինչ խմբավորումներ կային Գերմանիայում 17-րդ դարի սկզբին

Ռեֆորմացիայի արդյունքում Գերմանիայում կազմավորվեցին կրոնական երկու խմբավորումներ։ Լյութերական իշխանները ստեղծեցին Ավետարանական միությունը, իսկ կաթոլիկները՝ Կաթոլիկական միությունը։

  • Երբ է սկսվել համաեվրոպական առաջին պատերազմը: Թվարկեք մասնակից պետություններին:

Երկու կրոնական խմբավորումնեիի միջև 1618 թ․ ռազմական գործողություններ սկսվեցին Չեխիայում, որն այդ ժամանակ մտնում էր Սրբազան հռոմեական կայսրության մեջ։ Զինված բախումներին սկիզբ դրեց Ավստրիան։ Շուտով պատերազմի մեջ մտան մի շարք երկրներ՝ Իսպանիան, Ֆրանսիան, Շվեդիան, Դանիան, Անգլիան, Հոլանդիան, Ռուսաստանը։

  • Ներկայացրեք Երեսնամյա պատերազմի պատճառները և հետևանքները:

Երեսնամյա պատերազմի հետևանքով շատ տարածքներ սնանկացան, բազմաթիվ զինվորներ վախճանվեցին։ Սովի և հիվանդությունների պատճառով զգալիորեն նվազեցին Գերմանական երկրների մեծ մասի, Չեխիայի, Նիդերլանդների և Իտալիայի բնակչությունները, շատ էին նաև կորուստները զինվորականների շրջանում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *