Աշխարհագրական մեծ հայտնագործությունները

  • Եվրոպացիներն ինչու սկսեցին փնտրել դեպի Հնդկաստան տանղ ծովային ուղիներ:

Հին ժամանակներից սկսած՝ Եվրոպան Հնդկաստանի և Չինաստանի հտ առևտուրն իրականացնում էր ցամաքային ուղիներով։ Թուրքական նվաճումների պատճառով դեպի Արևելք տանող ճանապարհները վտանգվել էին։ Այդ պատճառով Եվրոպացիները սկսեցին որոնել ծովային ուղիներ և իրենց համար հայտնաբերեցին նոր աշխարհամասեր ու երկրներ։

  • Ներկայացրեք Աշխարհագրական մեծ հայտնագործությունների նախադրյալները

Զարգացավ ապրանքային արտադրությունը, և ապրանքների իրացման նոր շուկաների կարիք էր զգացվում։

Անշեղորեն աճեց ոսկու, արծաթի և թանկարժեք քարերի պահանջարկը, արանք և՛ առևտրի, և՛ հարստանալու միջոց էին։

Հաստատվեց Երկրի գնդաձևությունը, և իրատեսական դարձավ արևմուտքով Հնդկաստան հասնելը, որտեղ, եվրոպացիների պատերացմամբ, անսահման հարստություն կար։

Կատարելագործվեցին ծովային քարտեզները ու կողմնացույցը, կառուցվեցին հարմարավետ առագաստանավեր, և հնարավոր եղավ իրականացնել երկարատև նավարկություններ։

  • Երբ է Կոլումբոսը հայտնաբերել Ամերիկան: Ում անունով է կոչվել այն, ինչու:

1492թ․ իսպանացիները կազմակերպեցին արշավախումբ, որը ղեկավարում էր Քրիստափոր Կոլումբոսը։ Նա համոզված էր, որ հասել է բաղձալի նպատակին, սակայն իրականում հայտնաբերել էր եվրոպացիներին անհայտ մի տարածք։ Իտալացի Ամերիգո Վեսպուչին առաջինը կռահեց, որ Կոլումբոսի հայտնաբերածը Հնդկաստանը չէ։ Այդ պատճառով էլ նրա անունով ներ աշխարհամասն անվանեցին Ամերիկա։

  • 1498թ. ով և ծովային ինչ ուղի հայտնագործեց:

1498թ․ պորտուգալացի Վասկո դա Գամայի արշավախումբը, շրջանցելով Աֆրիկան, Հայտնագործեց Հնդկաստան տանոող ծավային ճանապարհը։

  • Ով էր գլխավորում շուրջերկրյա առաջին ճանապարհորդությունը:

1519-1521թթ․ Ֆերնան Մագելանի արշավախումբը կատարեց ծովային առաջին ճանապարհորդությունը։

  • Ինչ անուն տվեց տեղբնիկներին Կոլումբոսը, ինչու:

  • Ացտեկների պետությունը երբ է ստեղծվել և որ տարածքում: Ում գլխավորությամբ են իսպանացիները գրավել Մեքսիկան:

Ացտեկներն ապրում էին Մեքսիկայի կենտրոնական և արևմտյան շրջաններում։ XV դարում նրան միավորվեցին և ստեղծեցին իրենց պետությունը։ 1519թ․ իսպանական նվաճողները Ֆերնան Կորտեսի գլխավորությամբ մտան Մեքսիկա և երկու տարում գրավեցին զցտեկների պետությունը։

  • Որտեղ էին՝ ա) մայաների քաղաք- պետությունները, բ) Ինկերի պետությունը

Մայաների առանձին քաղաք-պետությունները Մեքսիկայի հարավում էին։

Ինկերի պետությունը գտնվում էր ժամանակակից Պերուի և Բոլիվիայի լեռնայի շրջաններում։

  • Իսպանացի կոնկիստադորները երվժբ են գրավել ինկերի պետությունը:

1532-1536թթ․ իսպանական կոնկիստադորները Ֆրանսիսկո Պիսարոյի գլխավորությամբ գրավեցին ինկերի պետությունը։

  • Ինչ նշանակություն է ունեցել Աշխարհագրական մեծ հայտնագործությունները:

Աշխարհագրական մեծ հայտնագործությունների շնորհիվ եվրոպացիները մուտք գործեցին Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա, և այլ տարածքներ։ Տարբեր աշխարհամասերի միջև սկսեցին ձևավորվել տնտեսական, քաղաքական, մշակությաին և այլ հարաբերություններ։ Այյս հայտնագործությունները կապող օղակ դարձան միջին և նոր դարերի միջև։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *