Գազի ճնշումը

2․Ինչո՞վ է պայմանավորված գազում ճնշումը:

Բոլոր մարմինները կազմված են մանրագույն մասնիկներից՝ մոլեկուլներից, ատոմներից։ Այդ մասնիկները մշտապես և անընդհատ շարժվում են։ Գազի մոլեկուլները, օրինակ, կատարում են անկանոն շարժումներ՝ շարունակ բախվելով իրար։ Շարժման ընթացքում մոլեկուլները մեկմեկու վրա գրեթե ոչ մի ներգործություն չեն ունենում։ Այդ պատճառով է, որ գազի առանձին մասեր դյուրությամբ տեղաշարժվում են իրար նկատմամբ։

3․Ինչո՞ւ են գազերը ճնշում գործադրում անոթի պատերին:

Գազի ճնշումն անոթի պատերի (և գազի մեջ գտնվող մարմնի) վրա պայմանավորված է գազի մոլեկուլների հարվածներով:

4․ Բացատրել գազում ճնշումը  ինչպե՞ս է փոփոխվում ,գազը բնութագրող մեծությունների՝ զանգվածից,ծավալից,ջերմաստիճանից։

Եթե գազի զանգվածն ու ջերմաստիճանը մնում են անփոփոխ, ապա գազի ծավալի փոքրացման դեպքում նրա ճնշումը մեծանում է, իսկ ծավալի մեծացման դեպքում՝ փոքրանում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *