Թռչունների բազմացումը և զարգացումը

  1. Ներկայացնել թռչունների ձվի կառուցվածքը

Բեղմնավորված ձվաբջիջը շարժվելով՝ վերածվում է սաղմի, որի շուրջ ձևավորվում է սպիտակուցային միջավայր, սաղմնային թերթիկներ և կրային կճեպ: Ձվատարով շարժվելու ընթացքում կատարվում է բեղմնավորված ձվաբջջից ձվի զարգացման գործընթացը, որը ավարտին է հասնում կոյանոցում:

Ձվի կենտրոնում գտնվում է դեղնուցը: Դեղնուցի վերին մասում գտնվում է սաղմնային սկավառակը: Դեղնուցն իր մեջ պարունակում է մեծ քանակով սննդանյութեր, որոնք անհրաժեշտ են սաղմի զարգացման համար: Դեղնուցը ձվի թաղանթին միացած է կախաններով: Դեղնուցն արտաքինից պատված է սպիտակուցով, որը պաշտպանում է սաղմը և հանդիսանում է ջրի պահեստավորված զանգված: Սպիտակուցային մարմինը պատված է սաղմնային՝ ենթակճեպային թաղանթներով:

Սաղմնային թաղանթները ապահովում են սաղմի բնականոն զարգացումը և ծածկված են ձվի հիմնական պաշտպանական, արտաքին ծածկույթով՝ կրային կճեպով: Կճեպը ծակոտկեն է՝ դրանով ապահովելով օդի ներթափանցումը ձվի մեջ: Ձվի բութ մասի և սաղմնային թաղանթների միջև կա օդախորշ:

55.jpg
  1. Ներկայացնել թռչունների կմախքը

Արտաքին միջավայրի ցուրտ պայմաններում գոյատևելու, մարմնի կայուն ջերմաստիճան գրանցելու և ակտիվ կենսակերպ վարելու համար՝

1. Թթվածնի ինտենսիվ կլանում.

Կրկնակի շնչառությունը և օդապարկերը թույլ տվեցին լուծել այդ խնդիրը:

2. Քառախորշ սիրտ.

Մաքուր զարկերակային արյան մատակարարումը թույլ է տալիս գրանցել մարմնի բարձր ջերմաստիճան:

3. Փետրածածկույթ.

Մաշկի փետուրները կատարում են ջերմության պահպանման և բաշխման գործառույթ:

4. Զարգացած ազդանշանային համակարգ.

Լավ զարգացած նյարդային համակարգը, բնազդներն ու պայմանական ռեֆլեքսները լուծել են կողմնորոշային խնդիրը:

Այսպիսով կարելի է եզրակացնել, որ թռչունները լավ զարգացած, բարձրագույն ողնաշարավոր կենդանիներ են: 

  1. Փետուրները ի՞նչ դեր են կատարում թռչունների կյանքի համար։

Մաշկի փետուրները կատարում են ջերմության պահպանման և բաշխման գործառույթ: Փետուրներ օգնում են թռչնին թռնել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *