Եղիշե Չարենց, «Տաղարան»

Ամեն տեսակ երգ երգեցի — ամենից լավ տաղն է էլի,
Սայաթ-Նովի դրախտային, անմահական խա՛ղն է էլի։

Ինչքան էլ լեն դուքաններում ռանգ-ռանգ1 մրգեր ըլին շարած
Անմահական մրգերի տեղ — շահնշահի բաղն է էլի։

Բախչի միջի, ծաղիկները ինչքան էլ լավ ջրով անես՝
Ծաղիկների ջուրը ուզած— առավոտվա շաղն է էլի։

Գնա՛ կուզես Ֆռանգստան, ամենամեծ քուչեքը տես՝
Սրտիդ ուզած տեղը միակ — սիրեկանի թաղն է էլի։

Վա՜մ քեզ, Չարենց, լա՛վ իմացի, ականջ արա սիրեկանին
Ամեն բանից լավ ու անուշ սիրեկանի դաղն է էլի։

1 ռանգ — գվռ. երանգ, գույն. ռանգ-ռանգ — այստեղ` տեսակ-տեսակ:

Չարենցը ասում է, որ տեսակ-տեսակ մրգեր լինի շարած, ասում է գնա ու ամենասիրուն բակերը, քուչեքը տես։ Ասում է, որ ականջ արա սիրեկանին, որ տեսնի թե ինչ է անում, որ նա էլ կարողանա այդ աղջկա հետ նման ձև լինի։ Կարծում եմ սա ևս Չարենցի մյուս տաղարանների նման անպատասխան սիրո մասին է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *