Այս տարի ուսումնական ամառային ճամբարին ես ընտրել էի Հրայր Խաչատրյանի ջոկատը։ Այս երկու շաբաթները անցան հետաքրքիր, զվարճալի և ուրախ։ Մենք զբոսնում էինք Բանգլադեշում, խաղեր էինք խաղում և տարբեր թեմաներ էինք քննարկում։ Այցելել ենք Թումոյի այգի որտեղ նույնպես շատ հետաքրքիր ժամանակ ենք անցկացրել։ Այս տարի ճամբարը ինձ տվեց նոր ծանոթություններ և շատ ուրախ պահեր։