Ձոն մայրիկիս․ մայրս ինձ համար

Մայրս ինձ համար աշխարհի ամենաքնքուշ, ամենաբարի, ամենազվարթ և գեղեցիկ կերպարն է։ Մայրիկիս նկարագրելու համար երբեք չեմ կարող հարմար բառեր գտնել, երբեք չեմ կարող ինչ որ մեկի հետ համեմատել, նրան նկարագրելու համար այս աշխարհում շատ քիչ բառեր կան։ Ախ մա՜յրս։ Երբ նրան գրկում եմ, ասես հրաշք լինի, ասես ընկնում եմ հեքիաթի մեջ։ Հոգիս հագնստանում է, սիրտս սկսում է վառվել, ամեն ինչի մասին մոռանում եմ։ Մայրիկիս համար աշխարհը կտամ։ Նրա մեկ ժպիտի համար, ամեն ինչ կտամ։ Ուզում եմ, որ մայրս միշտ ուրախ լինի, ամենա ուրախը աշխարհում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *