Պատրաստել տեսանյութ,որտեղ լինի երևույթի նկարագրությունը,մեկնաբանումը։Դնել բլոգներում,հղումը ուղարկել ինձ՝g.mkhitaryan@mskh.am:
Կրկնել,պատասխանները տեղադրել բլոգներում
1.Ի՞նչ է մեխանիկական շարժումը
Հետևելով շարժվող մարմիններին` կարող ենք նկատել, որ դրանք ժամանակի ընթացքում փոխում են իրենց դիրքը շրջապատի մարմինների նկատմամբ, այսինքն` կատարում են որոշակի տեղափոխություն: Մարմինների այդպիսի տեղափոխությունն անվանում են մեխանիկական շարժում։
2.Մեխանիկայի ո՞ր բաժինն են անվանում կինեմատիկա։Ի՞նչ է ուսումնասիրում մեխանիկայի <<դինամիկա>> բաժինը
Մեխանիկայի այն բաժինը, որն ուսումնասիրում է մարմինների շարժումները՝ առանց դրանց պատճառների քննարկման, կոչվում է կինեմատիկա։
Դինամիկա մեխանիկայի բաժինն ուսումնասիրում է՝ մեխանիկական համակարգի շարժման կախումը նրա վրա ազդող ուժերից։
3.Ի՞նչն են անվանում նյութական կետ
Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ։
4.Ի՞նչն են անվանում շարժման հետագիծ(թվարկել տեսակները )
Շարժման հետագիծ են անվանում այն գիծը, որով շարժվում է այդ մարմինը։
5.Ի՞նչն են անվանում մարմնի անցած ճանապարհ
Մարմնի անցած ճանապարհը դա այն ճանապարհն է, որը անցել է նշված մարմինը։
6.Ինչո՞վ է տարբերվում հետագիծը մարմնի անցած ճանապարհից:
Հետագիծը դա գիծն է, որով շարժվում է մարմինը, իսկ անցած ճանապարհը դա ճանապարհն է որը անցել է այդ մարմինը։
7.Ո՞ր շարժումն են անվանում հավասարաչափ և որը ՝անհավասարաչափ:
Այն շարժումը, որի ընթացքում մարմինը կամայական հավասար ժամանակամիջոցներում անցնում է հավասար ճանապարհներ, կոչվում է հավասարաչափ շարժում:
Այն շարժումը, որի ժամանակ գոնե երկու հավասար ժամանակամիջոցներում մարմինն անցնում է անհավասար ճանապարհներ, կոչվում է անհավասարաչափ կամ փոփոխական շարժում:
Մարմնի շարժումը կաչվում է հավսարաչափ արագացող, եթե այդ շարժման արագությունը կամայական հավասար ժամանակամիջոցներում փոփոխվում է նույն չափով։
9.Ո՞ր ֆիզիկական մեծությունն է կոչվում հավասարաչափ արագացող շարժման արագացում։
Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի շարժման արագության փոփոխության և այն ժամանակամիջոցի հարաբերությանը, որի ընթացքում կատարվել է այդ փոփոխությունը, կոչվում է հավասարաչափ արագացող շարժման արագացում։
10.Ի՞նչէցույցտալիսարագացումը:Գրելբանաձևը:
Արագացուցմը ցույց է տալիս միավոր ժամանակում մարմնի արագության փոփոխության չափը։
Բանաձև — a=v/t, a=v0/t
11․Ո՞րնէարագացմանմիավորը,ևինչպեսէայնսահմանվում:
Միավորների ՄՀ -ում արագացման միավորը 1 մ/վ2-ն է: Դա այն մարմնի արագացումն է, որի արագությունը յուրաքանչյուր վայրկյանում փոխվում է 1 մ/վ -ով։
12.Հավասարաչափշարժմանճանապարհիևարագությանբանաձևը
Հավասարաչափ շարժման բանաձև՝ s=vt Շարժման արագության բանաձև՝ v=s/t
13․Ո՞ր շարժումն են անվանում ազատ անկում
Մարմինների անկումը վակուումում, միայն Երկրի ձգողության ազդեցությամբ, կոչվում է ազատ անկում։
14.Ի՞նչ է պտտման պարբերությունը:
Պտտման պարբերություն է կոչվում այն ժամանակամիջոցը, որի ընթացքում շրջանագծով հավասարաչափ շարժվող մարմինը կատարում է մեկ լրիվ պտույտ։
15.Ի՞նչ է պտտման հաճախությունը,և որն է նրա միավորը:
Պտտման հաճախություն են անվանում այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է միավոր ժամանակամիջոցում մարմնի կատարած պտույտների թվին։
16.Նյուտոնի առաջին օրենքի ձևակերպումը
Մարմնը պահպանում է իր դադարի կամ ուղղագիծ հավասարաչափ շարժման վիճակը, եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում կամ դրանց ազդեցությունները համակշռված են։
17.Նյուտոնի երկրորդ օրենքի ձևակերպումը,գրել բանաձևը
Մարմնի արագացումն ուղիղ համեմատական է մարմնի վրա ազդող ուժին և հակադարձ համեմատական մարմնի զանգվածին։
Բանաձևը՝ a=F/m
18.Նյուտոնի երրորդ օրենքի ձևակերպումը,գրել բանաձևը
Երկու մարմիններ միմյանց հետ փոխազդում են մոդուլով հավասար և հակառակ ուղղված ուժերով։
19.Ո՞ր մեծությունն է կոչվում մարմնի իմպուլս,ի՞նչ բանաձևով է որոշվում մարմնի իմպուլսը,ի՞՞նչ միավորով է չափվում իմպուլսը միավորների ՄՀ-ում
Մարմնի իմպուլս է կոչվում այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է նրա զանգվածի և արագության արտադրյալի:
Մարմնի իմպուլսի որոշման բանաձև․ p = mv
Միավորների ՄՀ-ում իմպուլսը չափվում է 1 կգ x մ/վ-ով։
20.Մարմինների ո՞ր համակարգն է կոչվում փակ
Փակ է կոչվում մարմինների այն համակարգը, որը կազմող մարմինները չեն փոխազդում արտաքին մարմինների հետ, կամ փոխազդոցությունը այնքան փոքր է, որ այն կարելի է անտեսել, կամ համակարգի վրա ազդող արտաքին ուժերը համակշռված են:
21.Ձևակերպել իմպուլսի պահպանման օրենքը
Փակ համակարգի մարմինների իմպուլսների գումարը, անկախ այդ մարմինների փոխազդեցությունից, չի փոխվում։
22.Ո՞ր շարժումն է կոչվում ռեակտիվ:
Ռեակտիվ անվանում են այն շարժումը, որն առաջանում է, երբ մարմնից անջատվում է նրա մի մասը՝ որոշակի արագությամբ, որի հետևանքով մնացած մասը ձեռք է բերում հակառակ ուղղված արագություն։
23.Ի՞նչ է ուսումնասիրում մեխանիկայի <<դինամիկա>> բաժինը։
Մեխանիկայի այն բաժինը, որն ուսումնասիրում է տարաբնույթ շարժումների առաջացման և փոփոխման պատճառները, կոչվում է դինամիկա։
25.Ի՞նչն է մարմնի արագության փոփոխության պատճառը:
Մարմնի արագության փոփոխության պատճառը, դա մարմնի վրա ազդող անհամակշիռ ուժերն են։
27.Ո՞ր դեպքում է մարմինը շարժվում արագացմամբ:
Մարմինը շարժվում է արագացմամբ եթե նրա վրա ազդող ուժերը չեն համակշռում:
28.Բերել մարմինների փոխազդեցության օրինակներ
Մեքենայի հրում:
36.Ի՞նչ կառուցվածք ունի հրթիռը
Հրթիռը բաղկացած է երկու հիմնական մասերից`պատյանից և վառելանյութերից։
37.Ո՞ր մեծություննէ կոչվում էներգիա
Էներգիան ֆիզիկական մեծություն է, որը բնութագրում է մարմնի աշխատանք կատարելու ունակությունը։
38.Որ էներգիան են անվանում պոտենցիալ,բանաձևը
Մարմինների փոխազդեցությամբ պայմանավորված էներգիան անվանում են պոտենցիալ էներգիա։
39.Ի՞նչ միավորներով է չափվում էներգիան միավորների ՄՀ-ում:
Էներգիան միավորների ՄՀ-ում չափվում է մեկ ջոուլով։
40.Մեխանիկական էներգիայի տեսակները
Մեխանիկական էներգիայի տեսակներն են՝ կիինետիկ էներգիա, պոտենցիալ էներգիա։
41.Ո՞ր էներգիան են անվանում կինետիկ,բանաձևը
Մարմինների շարժմամբ պայմանավորված էներգիան անվանում են կինետիկ էներգիա։
42..Երբ է մարմնի կինետիկ էներգիան զրո
Երբ այն գտնվում է դադարի վիճակում։
43Ինչ բանաձևով է որոշվում Երկրի մակերևույթից որոշակի բարձրությամբ մարմնի պոտենցիալ էներգիան
Eպ = mgh
44.Ո՞ր մեծություն է կոչվում մարմնի լրիվ մեխանիկական էներգիա:
Մարմնի կինետիկ և պոտենցիալ էներգիաների գումարը կոչվում է լրիվ մեխանիկական էներգիա։
45.Ձևակերպիր լրիվ մեխանիկական էներգիայի պահպանման օրենքը
Դիմադրության և շփման ուժերի բացակայությամբ մարմնի լրիվ մեխանիկական էներգիան շարժման ընթացքում մնում է հաստատուն, պահպանվում է։
46.Ի՞նչն է բնորոշ բոլոր տատանողական շարժումներին
Տատանողական շարժումներին բնորոշ են հերթականորեն կատարվող, հակադիր ուղղություններով շարժումները։
47.Ո՞ր տատանումներն են անվանում պարբերական
Այն տատանումները,որոնք որոշակի հավասար ժամանակից հետո նույնությամբ կրկնվում են,կոչվում են պարբերական։
48.Ո՞ր ֆիզիկական մեծությունն է կոչվում տատանումների պարբերություն
Այն ամենափոքր ժամանակամիջոցը, որից հետո տատանումները կրկնվում են, կոչվում է տատանումների պարբերություն։
49.ի՞նչ միավորներվ է արտահայտվում տատանումների պարբերությունը
Տատանումների պարբերությունը մեկ լրիվ տատանման տևողությունն է, որը արտահայտվում է, վայրկյանով, րոպեով, ժամով և այլ։
50.ի՞նչ է տատանումների լայնույթը:ինչ միավորներվ է այն արտահայտվում;
Տատանվող մարմնի առավելագույն շեղումը հավասարակշռության դիրքից կոչվում է տատանումների լայնույթ։
Տատանումների լայնույթը չափվում է երկարության միավորներով` մետրով, սանտիմետրով և այլն։
51.ի՞նչ է տատանումների հաճախությունը;Ինչ միավորներով է այն արտահայտվում
Տատանումների հաճախություն է կոչվում 1վ-ում տատանումների թիվը։
52.Ո՞ր հաճախությունն է կոչվում 1Հց;
1Հց նշանակում է յուրաքանչյուր վայրկյանում տատանվող մարմինը կատարում է մեկ տատանում։
53.Որո՞նք են տատանումների մարման պատճառները
Տատանումների մարման պատճառը օդի առկայությունն է: Տատանումների ժամանակ օդը ազդում է տատանվող մարմնի վրա դիմադրության ուժով, որը միշտ ուղղված է մարմնի շարժման արագությանը հակառակ, այդ պատճառով խոչընդոտում է վերջինիս շարժումը:
54.Ինչու՞ են ճոճանակը համարում տատանողական համակարգ
Ճոճանակը համարվում է տատանողական համակարգ, քանի որ այն կախված է ոչ միայն թելից ու գնդիկից, այլ նաև՝ երկրագնդից:
55.Ո՞ր տատանումներն են անվանում ազատ:
Ազատ են այն տատանումները, որոնք տեղի են ունենում «ինքնուրույն», առանց արտաքին կամ պարբերաբար փոփոխվող ուժերի ազդեցության:
56.Ո՞ր տատանումներն են անվանում հարկադրական
Հարկադրական են այն տատանումները, որոնք կատարվում են արտաքին պարբերաբար փոփոխվող ուժի առկայությամբ:
57.Ի՞նչ է զսպանակավոր ճոճանակը
Զսպանակավոր ճոճանակը զսպանակ է, որի մի ծայրը ամրացված է անշարժ տեղից, իսկ մյուսից կախված է բեռ:
58. Ի՞նչ է մաթեմատիկական ճոճանակը
Մաթեմաթիկական են անվանում այն ճոճանակը, որի թելը թեթև է գնդիկից և երկար դրա տրամագծից:
59.Էներգիայի ինչ փոխակերպումներ են տեղի ունենում ճոճանակի սեփական տատանումների ժամանակ
Տատանումների ընթացքում գնդիկի պոտենցիալ էներգիան պարբերաբար փոխակերպվում է կինետիկ էներգիայի, իսկ կինետիկը` պոտենցիալի։
60․Ի՞նչ է ռեզոնանսը
Հարկադրական տատանումների լայնույթի շեշտակի աճը, երբ հարկադրող ուժի տատանումների հաճախականությունը համընկնում է տատանողական համակարգի սեփական հաճախությանը։
61.Որքան է սեփական տատանումներ կատարող ճոճանակի լրիվ մեխանիկական էներգիան:
Eլրիվ մեխանիկական = Eկ + Eպ
62.Ո՞ր ալիքներն են կոչվում պարբերական
Միջավայրի մասնիկների շարժումը, որի հետևանքով ալիք է տարածվում և կրկնվում , կոչվում է պարբերական ալիքներ։
63.Ինչպե՞ս է առաջանում և տարածվում սեղմման դեֆորմացիայի ալիքը
Ալիքի երկու հիմնական տիպ կա՝ մեխանիկական և էլեկտրամագնիսական։ Մեխանիկական ալիքները տարածվում են միջավայրում՝ փոխազդելով նրա մասնիկների հետ և առաջացնելով միջավայրի նյութի դեֆորմացիա։
64.Որ ալիքն են անվանում մենավոր:
Որևէ տեղամասով սեղմման դեֆորմացիայի ալիքն անցնելուց հետո այդ տեղամասի մասնիկների շարժումը դադարում է։Այդպիսի ալիքն անվանում են մենավոր ալիք։
65.Ինչ հատկանիշ է բնորոշ բոլոր մեխանիկական ալիքներին
Երբ անշարժ ջրի մեջ քարեր ենք նետում, ջրի մակերևույթին առաջանում են իրար հաջորդող կատարների և գոգավորությունների տեսքով շրջաններ: Առաջանալով մի տեղում՝ (ուր նետվել էր քարը) անմիջապես սկսում են տարածվել բոլոր կողմերով (տե՛ս նկար): Դրանք ալիքներն են:
66.Ո՞ր ալիքներն են կոչվում լայնական:Որ ալիքներն են կոչվում երկայնական
Այն ալիքները, որոնցում միջավայրի մասնիկները տատանվում են նրանց տարածման ուղղությանն ուղղահայաց` կոչվում են լայնական։
Այն ալիքները, որոնցում միջավայրի մասնիկները տատանվում են նրանց տարածման ուղղության երկայնքով, կոչվում են երկայնական։
67.Ի՞նչ է պարբերական ալիքի երկարություն:
Ալիքի երկարությունը ֆիզիկական մեծություն է, որը ցույց է տալիս միևնույն փուլով տատանվող երկու ամենամոտ կետերի միջև եղած հեռավորությունը։ Այլ կերպ ասած՝ դա այն հեռավորությունն է, որից հետո պարբերական ալիքի ձևը նույնությամբ կրկնվում է։
68.Ինչպե՞ս է ալիքի տարածման արագությունը կապված ալիքի երկարության և տատանումների պարբերության կամ հաճախության՝բանաձևը։
69.Ինչո՞վ է պայմանավորված ալիքի երկարությունը և տատանումների հաճախությունը
Ալիքի երկարությունը կախված է նրա վրա ազդող ուժից, իսկ տատանումների հաճախությունը այդ ալիքի երկարությունից։
70.Ի՞նչ է երկրաշարժի ուժգնությունը:Ի՞նչ է մագնիտուտը:Ո՞րն է դրանց տարբերությունը:
Երկրաշարժի ուժգնությունը՝ արտահայտված բալլերով, տվյալ վայրում արդեն տեղի ունեցած երկրաշարժերի գնահատման չափանիշն է։ Երկրաշարժի օջախում անջատված և սեյսմիկ ալիքներով տարածվող էներգիան բնութագրում են մի չափազուրկ մեծությամբ, որը կոչվում է մագնիտուդ։ Դրանց տարբերությունն այն է, որ՝ առաջինը ունի չափման միավոր, իսկ երկրորդը՝ ոչ։
71․Ի՞նչ է ձայնը;Որ հաճախություններով ալիքներն են կոչվում ձայնային
Ձայնը ֆիզիկական բարդ երևույթ է, որը ներառում է ձայնի աղբյուրի տատանումները և այդ տատանումների հետևանքով առաջացած միջավայրի ստեղծման դեֆորմացիայի տարածումը։ 16 Հց-20000 Հց հաճախություններով ալիքները կոչվում են ձայնային։
72․Ի՞նչ է պարզ ձայնը կամ երաժշտական տոնը:Ի՞նչ է ձայնի հնչերանգը
Եթե ձայնի աղբյուրը կատարում է մեկ հաճախությամբ բնութագրվող տատանումներ, ապա նրա արձակած ձայնը կոչվում է պարզ ձայն կամ երաժշտական տոն։ Տոների նմանօրինակ հավաքածուն անվանում են հնչերանգ, տեմբր։
73․ի՞նչ է արձագանքը,անդրաձայնը,:Ո՞ր առաձգական ալիքներն են անվանում ենթաձայն։
Արձագանքը ձայնային ալիք է, որն անդրադարձել է որևէ արգելքից և վերադարձել դեպի սկզբնաղբյուրը:
74.Ինչի՞ց են բաղկացած ֆիզիկական մարմինները
Ֆիզիկական մարմինները բաղկացած են մեկ կամ ավելի նյութերից։
75.Ինչպիսի՞ կառուցվածք ունի նյութը
Նյութը կազմված է առանձին մասնիկներից, որոնց միջև կան ազատ տարածութուններ:
76.Ինչպե՞ս են անվանում նյութի մասնիկները
Նյութի մասնիկները անվանում են ատոմներ, հունարեն <<ատոմոս>> բառից, որը նաշանակում է ՝անբաժանելի:
77.Ո՞ր նյութն են անվանում տարր
Միևնույն տեսակի ատոմներից կազմված նյութը անվանվում է ՝ տարր:
78.Ի՞նչ է մոլեկուլը
Մոլեկուլը մեկից ավելի ատոմների միցման դեպքում առաջացած մասնիկ է:
79.ի՞նչ է դիֆուզիան
Դիֆուզիա կոչվում այն ֆիզիկական երևույթը, որի ժամանակ նյութը ինքնաբերաբար խառնվում է:
80.Ինչպե՞ս է ընթանում դիֆուզիան գազերում, հեղուկներում և պինդ մարմիններում
Գազերում դիֆուզիան ավելի արագ է ընթանում քան հեղուկում, իսկ պինդ մարմիններում աավելի ավելի դանդաղ՝ քան հեղուկում։
81.Ինչպե՞ս է ջերմաստիճանի փոփոխությունը ազդում դիֆուզիայի արագության վրա:
Ջերմաստիճաանը բարձրացնելիս նյութի մասնիկները՝ մոլեկուլները արագացնում են իրենց անկանոն շարժումները, և դիֆուզիայի ընթացքը արագանում է:
82.Բացատրել,թե ինչպե՞ս է ջերմահաղորդումն իրականացվում մոլեկուլների քաոսայն շարժմամբ և փոխազդեցությամբ:
Գազերում մոլեկուլները իրարից ավելի հեռու են գտնվում, քան պինդ նյութերում, այսինքն ջերմահաղորդումը գազերում ավելի դանդաղ է, քան պինդ նյութերում: Նյութերի տաք և սառը մոլեկուլները իրար հպվելիս մեկը մյուսին է փոխանցում իր ներքին էներգիան, իր հետ էլ ջերմությունը:
83.Թվարկել լավ և վատ ջերմահաղորդիչ նյութեր
Լավ ջերմահաղորդիչ նյութեր-պղինձ, արծաթ, ոսկի, երկաթ
Վատ ջերմահաղորդիչ նյութեր-ջուր, օդ, բամբակ, գազեր, հեղուկներ։
84.Ինչու՞ է օդը վատ ջերմահաղորդիչ
Օդը վատ ջերմահաղորդիչ է, քանի որ գազային նյութ է, այսինքն նրա մոլեկուլները իրարից ավելի հեռու են, հետևաբար այնտեղ ջերմահաղորդականությունը տեղի է ունենում ավելի դանդաղ:
85.Ի՞նչ կիրառություններ ունեն վատ ջերմահաղորդիչները
Վատ ջերմահաղորդիչները օգտագործվում են որպես ջերմամեկուսիչներ՝ միջավայրը տաք կամ սառը պահելու համար:
86.Ջերմահաղորդման ո՞ր եղանակն են անվանում կոնվեկցիա
Կոնվեկցիա են անվանում հեղուկի կամ գազի հոսանքների միջոցով կատարվող ջերմահաղորդումը, որը հետևանք է հեղուկի կամ գազի շերտերի անհավասարաչափ տաքացմանը։
87.Ո՞րն է կոնվեկցիայի և ջերմահաղորդականության երևույթի հիմնական տարբերությունը:
Ջերմահաղորդականության ժամանակ հեղուկի կամ գազի շերտերը հավասարաչափ են տաքացվում, իսկ կոնվեկցիայի ժամանակ անհավասարաչափ:
88.Ինչպե՞ս է գոյանում ամպը:
Արևը տաքացնում է գետինը, միաժամանակ տաքացնելով մթնոլորտային շերտը: Այդ օդի զանգվածը բարձրանում է վեր, օդը սկսում է սառել և գոյանում է ամպ:
89.Ինչպե՞ս է առաջանում քամին:
Երբ տաք և սառը օդերը խառնվում են առաջանում է քամին:
90.Ինչու՞ են հեղուկները և գազերը տաքացնում ներքևից:
Հեղուկները և գազերը տաքացնում են ներքևից, որպեսզի արագացնեն կոնվեկցիան, և այն գոլորշանա դեպի վերև:
91.Հնարավո՞ր է արդյոք կոնվեկցիան պինդ մարմիններում:Ինչու՞
Ոչ, հնարավոր չէ, քանի որ պինդ մարմինները չունեն գոլորշանալու հատկություն:
92.Ի՞նչ է էլեկտրամագնիսական դաշտը:Ի՞նչ վիճակներում կարող է գոյություն ունենալ:
Էլեկտրամագնիսական դաշտը մատերիայի ձև է, որով իրականցվում է լիցքավորված մասնիկների փոխազդեցություն: Էլեկտրամագնիսական ալիքը կարող է գոյություն ունենալ նյութի հետ կամ նյութից դուրս։
93.Ի՞նչ է էլեկտրամագնիսական ալիքը:
Էլեկտրամագնիսական ալիքը ժամանակի ընթացքում էլեկտրական և մագնիսական դաշտերի տարածումն է տարածության մեջ:
94.Ջերմահաղորդման ո՞ր տեսակն են անվանում ճառագայթային ջերմափոխանակում:Բերել օրինակներ:
Ջերմահաղորդումը ջերմային ճառագայթմամբ արձակմամբ կամ կլանմամբ անվանում են ճառագայթային ջերմափոխանակում:
95.Ո՞ր մարմինն է ավելի լավ կլանում ջերմային ջառագայթումը՝սև,թե սպիտակ:Բերել մի քանի օրինակներ:
Ջերմային ճառագայթումը ավելի արագ կլանում են սև մարմինները: Օրինակ՝ ամռանը մուգ գույնի հագուստ խորհուրդ չի տրվում կրել, քանի որ այն ավելի արագ է տաքացնում, քան ավելի վառ գույները, և հատկապես սպիտակը:
96.Ո՞ր ֆիզիկական մեծությունն են անվանում ( նյութի) տեսակարար ջերմունակություն:
Այն ֆիզիկական մեծությունը, որը ցույց է տալիս, թե որքան ջերմաքանակ է անհրաժեշտ նյութի 1 կգ-ը 1°-ով տաքացնելու համար, կոչվում է այդ նյութի տեսակարար ջերմունակություն:
97.Ի՞նչ է ցույց տալիս տեսակարար ջերմունակությունը:
Տեսակարար ջերմունակությունը ցույց է տալիս, թե որքան ջերմաքանակ է անհրաժեշտ նյութի 1 կգ-ը 1°-ով տաքացնելու համար։
98.Ի՞նչ միավորով է չափվում տեսակարար ջերմունակությունը:
Տեսակարար ջերմունակության միավորը ՄՀ-ում չափվում է ջոուլը բաժանած կիլոգրամ անգամ աստիճանով։
100.Ի՞նչ ագրեգատային վիճակներում կարող է լինել նյութը:
Նյութը կարող է լինել՝ պինդ, հեղուկ, գազային վիճակներում։
101.Որո՞նք են ջրի ագրեգատային վիճակները:
Ջրի ագրեգատային վիճակներն են՝ պինդ, հեղուկ, գազային։
102.Ինչո՞վ են բնորոշվում նյութի այս կամ այն ագրեգատային վիճակները:
Նույն նյութը երեք ագրեգատային վիճակներում էլ բաղկացած է նույն մոլեկուլներից կամ ատոմներից: Այդ վիճակների տարբերությունը պայմանավորված է նյութի մասնիկների շարժման բնույթով և փոխազդեցությամբ:
103.Ինչպիս՞ի դիրքերում են մոլեկուլները գազերում,հեղուկներում և պինդ մարմիններում:
Գազերում մոլեկուլները անկանոն են և տեղակայված են իրարից մեծ հեռավորությունների վրա։ Հեղուկներում մոլեկուլները ավելի մոտիկ են և անընդհատ տեղաշարժվում են, իսկ պինդ մարմիններում կանոնավոր և իրար շատ մոտիկ են։
104.Ո՞ր պրոցեսն է կոչվում հալում:Գրել հալման ժամանակ պահանջվող ջերմաքանակի բանաձևը։
Բյուրեղային նյութի անցումը պինդ վիճակից հեղուկ վիճակի կոչվում է հալում:
105.Ո՞ր պրոցեսն է կոչվում պնդացում:Գրել բյուրեղացման ժամանակ անջատվող ջերմաքանակի բանաձևը
Պնդացում է կոչվում այն պրոցեսը, երբ նյութը հեղուկ վիճակից կարող է դառնալ պինդ:
106.Ի՞նչ է շոգեգոյացումը,և ինչ ձևով է այն արտահայտվում
Շոգեգոյացումը մարմնի պինդ կամ հեղուկ վիճակից գազային վիճակի վերածվելն է։ Այն արտահայտվում է գոլորշիացման և եռման միջոցով։
107․Ի՞նչ է գոլորշիացումը
Հեղուկի ազատ մակերևույթից շոգեգոյացումը կոչվում է գոլորշիացում։
108․Ինչո՞ւ է հեղուկը գոլորշիանում բոլոր ջերմաստիճաններում
Հեղուկը գոլորշիանում է բոլոր ջերմաստիճաններում, քանի որ գոլորշացման ժամանակ հեղուկից դուրս են թռչում առավել արագաշարժ մոլեկուլները, ապա հեղուկի մեջ մնացած մոլեկուլների ներքին կինետիկ էներգիան աստիճանաբար սկսում է նվազել։ Դրա հետևանքով գոլորշացող ջերմաստիճանն իջնում է, հեղուկը սառչում։
109.Ինչի՞ց է կախված հեղուկի գոլորշիացման արագությունը
Գոլորշիացման արագությունը կախված է ջերմությունից, հեղուկի տեսակից և հեղուկի ազատ մակերևույթի չափերից։
110.ի՞նչ է խտացում
Խտացումը գազային վիճակից հեղուկ վիճակի վերածվելն է։
111.Ո՞ր գոլորշին է կոչվում հագեցած
Այն գոլորշին, որը պահպանում է շարժուն հավասարակշռություն հեղուկի հետ, կոչվում է հագեցած։
112.Ո՞ր պրոցեսն են անվանում եռում
Եռում են անվանում այն պրոցեսը, որի ժամանակ հեղուկի ամբողջ ծավալում շոգեգոյացում է տեղի ունենում։
113.Ի՞նչն են անվանում հեղուկի եռման ջերմաստիճան
Այն ջերմաստիճանը, որի դեպքում հեղուկը եռում է, կոչվում է եռման ջերմաստիճան։
114.Ի՞նչն են անվանում շոգեգոյացման տեսակարար ջերմություն,Ո՞րն է միավորը միավորների ՄՀ-ում։Գրիր շոգեգոյացումից անջատված ջերմաքանակի բանաձևը։
Այն ջերմաքանակը, որն անհրաժեշտ է հաղորդել 1կգ զանգվածով հեղուկին այն նույն ջերմաստիճանի գոլորշու փոխարկելու համար, անվանում են շոգեգոյացման տեսակարար ջերմություն։
Միավորների ՄՀ-ում՝ 1Ջ/կգ։
Բանաձևը՝ Q = r * m։
115․Ի՞նչ է վառելիքը։Ի՞նչ է վառելիքի այրման տեսակարար ջերմություն
Վառելիք են անվանում այն նյութերը, որոնք այրման ժամանակ ջերմություն են արտազատում։ Վառելիքի այրման տեսակարար ջերմությունը՝ 1 կգ վառելիքի այրումից ստացվող ջերմաքանակն է։
116․Ի՞նչ միավորներով է չափվում վառելիքի այրման տեսակարար ջերմությունը միավորների ՄՀ-ում։
Ջոուլ/կգ։
117․Իչպե՞ս են հաշվում վառելիքի այրման ժամանակ անջատված ջերմաքանակը։
Q = q * m
118։Ի՞նչ է ջերմաշարժիչը։
Ջերմաշարժիչը սարք է, որը ջերմային էներգիան փոխարկում է մեխանիկական աշխատանքի։
հնարավորին չափ համառոտ (10-15 նախադասությամբ) գրել սյուժեն,
Մի փոքրիկ գյուղում ծեր կինն արթնանում է մի տարօրինակ կանխազգացումով, որ ինչ-որ կարևոր բան է պատահելու։ Նա դրա մասին պատմում է իր երեխաներին, որոնք լուրջ չռն ընդունում և ծիծաղում են այդ մտքի վրա։ Որդին գնում է բիլիարդ խաղալու, բայց ձախողվում է՝ մտածելով մոր խոսքերի մասին։ Ներկաները սկսում են խոսել մոր կանխազգացման մասին։ Լուրը տարածվում է գյուղում, և մարդիկ սկսում են պատրաստվել ինչ-որ վտանգի։ Մի կին գնում է երկու ֆունտ միս՝ մտածելով, որ պետք է պահեստավորի։ Մսավաճառը նույնպես սկսում է խոսել վտանգից։ Շուտով ամբողջ գյուղը խուճապի է մատնվում։ Թռչունի ընկնելը իբրև թե դառնում է ապացույց, որ ինչ-որ բան է կատարվում։ Մարդիկ սկսում են լքել իրենց տները՝ մտածելով, որ իսկապես աղետ է գալիս։ Որպեսզի ոչինչ չմնա, որոշում են այրել տները։ Վերջում ամբողջ գյուղը դատարկվում է։ Այս ամենը սկսվել էր ընդամենը մի կնոջ անիմաստ կանխազգացումից։
հիմնավորված ներկայացնել կարծիքդ կարդացածդ գործի մասին,
Պատմվածքը հետքրքիր է, կարծում եմ այն ասում է, որ պետք չէ ցանկացած չհաստատված և անիմաստ կանխազգացումից վախենալ և աղետի սպասել, քանի որ դա է վերջում դառնում իրական աղետ։
գրել ստեղծագործության գաղափարը, գաղափարները (հեղինակի ասելիքը)։
Պատմվածքում տրված առաջադրանքները՝ 1․ Կարդացե՛ք պատմվածքը։ Դո՛ւրս գրեք անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրե՛ք։
Պեսո-փողի միավոր Մեքսիկայում, Կուբայում, Չիլիում և մի շարք այլ երկրներում
2․ Հիմնավորված գրե՛ք ձեր կարծիքը պատմվածքի մասին։
Իմ կարծիքով՝ այս պատմվածքը խորհրդանշական և մտածելու տեղիք տվող պատմվածք է։
3․ Ո՞րն է պատմվածքի գաղափար՝ հեղինակի ասելիքը։
Կարծում եմ հեղինակի ասելիքը այն է, որ՝ մարդիկ հաճախ իրենք են ստեղծում իրենց վախերն ու աղետները՝ հիմնվելով ինչ որ մեկի չհիմնավորված կասկածներին և չհաստատված լուրերին։ Հեղինակը ցույց է տալիս, թե ինչպես մեկ մարդու անհանգիստ զգացողությունը, որը նույնիսկ չունի հստակ պատճառ, կարող է աստիճանաբար վերածվել խուճապի և համայնքի ինքնաոչնչացման: