Երկրաչափություն պարապմունք 21

Խառը խնդիրներ թեստերից
1)ABCD զուգահեռագծի մեջ AB = 18, AD = 20, <ABC = 150օ:
Գտե՛ք զուգահեռագծի պարագիծը։
Գտե՛ք զուգահեռագծի մակերեսը։
Գտե՛ք B գագաթից տարված մեծ բարձրությունը։

2)K կետը AB հատվածի կետ է, որում՝ AK : KB = 7/4 : Գտե՛ք AK և KB հատվածների երկարությունը, եթե AB = 33 :

3)O կենտրոնով շրջանագծի AB տրամագիծը և CD լարը հատվում են M կետում: AM = 2, MB = 16 , իսկ CM : MD = 1/2 : Գտե՛ք MD հատվածի երկարությունը։

4)ABC եռանկյունում AB = 8, BC = 11, AC = 14 : Գտե՛ք BK հատվածի երկարությունը, եթե AK-ն A անկյան կիսորդն է:

5)Գտե՛ք |a| = 6, |b| = 8 երկարությամբ վեկտորների սկալյար արտադրյալը, եթե դրանց կազմած անկյունը 60° է:

6)Ուղղանկյուն սեղանի փոքր հիմքի երկարությունը 4 է, մեծ սրունքի երկարությունը՝ 2, իսկ սուր անկյունը՝ 60°:
Գտե՛ք մեծ հիմքի երկարությունը։
Գտե՛ք միջին գծի երկարությունը։
Գտե՛ք սեղանի մեծ անկյան աստիճանային չափը:7)K կետը AB հատվածի կետ է, իսկ C կետը՝ KB հատվածի:
AK : KC : CB = 2 : 5 : 7: Գտե՛ք AK և CB հատվածների երկարությունը, եթե KC = 15:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *