Արևորդի 10-րդ միջազգային բնապահպանական փառատոն

Ես դիտել եմ Բակտերիաների աշխարհը ֆիլմը։ Այդ ֆիլմը հետաքրքիր ֆիլմ էր։ Այս ֆիլմը վիրուսների և բակտերիաների մասին էր։ Այս ֆիլմում ցույց էին տալիս, թե ինչպես են գիտնականները փորձում հայտնաբերել վիրուսների առաջացումը։ Նաև փորձում էին գտնել վիրուսները ինչպես են տարածվում։ Այստեղ նաև ասվում էր COVID-19-ի մասին։ Նրանք ասում էին որ COVID-19 նոր վարակ չէ։Նրանք ասում էին, որ մարդիկ վարակվում են կենդանիներից։ Այսքանը իմ դիտած ֆիլմի մասի։

Լեզվական աշխատանք

Հայոց լեզվի գրքից կատարի՛ր  հետևյալ առաջադրանքները՝ 91, 92, 94, 96։

Ամպոտ- ամպ-ոտ

քարոտ- քար-ոտ

օդային- օդ– ային

անշնորհք- ան- շնորհ-ք

դժգոհ- դժ- գոհ

հեռավոր- հեռու– ավոր

բարություն- բարի– ություն

գրավոր- գիր– ավոր

անորոշ- ան- որոշ

տհաճ- մասերի չի բաժանվում

թութ- թթենի- թթոտ

կարմիր- կարմրավուն

փուշ- փշենի, փշոտ

ոսկի- ոսկյա, ոսկեղեն

տուն- տնավոր

գույն- գունավոր

կաթ(ն)- կաթնեղեն

խորհուրդ- խորհրդավոր, խորհրդարան

Գետ- գետակ

կանչ- կանչել

լույս(լուս)- լուսավոր

գիր(գր)- գրավոր, գրել

սիրտ(սրտ)- անսիրտ

միտ- միտք, մտավոր

Աստղ – աստղիկ

արկղ- արկղիկ

թիթռ- թիթեռնիկ

թերթ- թերթիկ

գետ- գետակ

նավ- նավակ

դուռ(ն)-դռնակ

թռչուն- թռչնակ

խոզ- խոզուկ

գառ(ն)- գառնուկ

հայր- հայրիկ

մայր- մայրիկ

տատ- տատիկ

պապ- պապիկ

քաղցր- քաղցրիկ

անուշ- անուշիկ

որդի- որդյակ

տաք- տաքուկ

հարս(ն)- հարսիկ

Այդ ածանցները փոքրացնում են բառը։

Չափման միավորներ

Առաջադրանքներ.
1. Արտահայտիր մետրով

5 կմ=5000մ
23 կմ 235 մ=23235մ
400 կմ 4 մ=400004մ

2. Արտահայտիր դեցիմետրով
5 մ 4 դմ=54դմ
3 կմ=30000դմ
4 կմ 6 մ 7 դ=40067դմ

3. Արտահայտիր սանտիմետրով
5 մ=500սմ
4 մ 5 դմ 6 սմ=456սմ
35 դմ=350սմ

4. Արտահայտիր միլիմետրով
7 մ=7000մմ
5 սմ 6 մմ=56մմ
5 մ 4 դմ 7 սմ 6 մմ=5476մմ

5. Արտահայտիր նշված միավորներով․
5 ր 40 վ=340վ
5 օր 18 ժ=138ժ
7 տարի 11 ամիս=95ամիս
10 դար 54 տարի=1054տարի

6․ Արտահայտիր գրամներով
5 կգ=5000գ
7 կգ 250 գ=7250գ
5 ց=500000գ
5 ց 12 կգ 60 գ=512060գ

7․ Արտահայտիր ցենտներով
5 տ=50ց
12 տ 7 ց=127ց

8․ Արտահայտիր կիլոգրամով
12 տ=12000կգ
22 տ 5 ց=22500կգ
4 տ 5 ց 62 կգ=4562կգ

9․ Մեծ միավորներից մեկը արտահայտիր փոքր միավորով:
5 տ 3 ց= 53ց
30 կգ 60 գ=30060գ
6 օր 14 ժ=158ժ
30 ր 40 վ=1840վ
10 մ 9 սմ=1009սմ
20 կմ 70 մ=20070մ

Մաթեմատիկայի օլիմպիադա

Տևողությունը – 150 րոպե

  1. Հաշվել 144 − 108 ∶ (17 − 11) ∙ 3 արտահայտության արժեք:

1) 18               2) 90               3) 138              4) այլ պատասխան

  • Հետևյալ թվերից ո՞րի վրա չի բաժանվում 728-ը։

1) 7             2) 28                           3)8                   4) 72

  • Մարիան պահարանում ունի 3 զույգ կոշիկ։ Առանց նայելու առնվազն քանի՞ հատ կոշիկ պետք է հանի նա, որպեսզի վստահ լինի, որ գոնե մեկ զույգ կոշիկ հանել է։

1) 2                  2) 3                 3) 4                 4)5

  • Գտնել օրինաչափությունը և լրացնել բաց թողնված թիվը. 45, 30, 18, 9, … , 0: 1) 4                        2) 6                  3) 5                 4) 3
  • Առաջին 50 զույգ թվերի գումարը որքանո՞վ է մեծ առաջին 50     կենտ թվերի գումարից։
    • 50-ով    2) 25-ով        3) 100-ով       4) այլ պատասխան
  • Ծառատունկի ժամանակ 5-րդ դասարանցիները ուղիղ ճանապարհի երկայնքով տնկեցին որոշակի քանակությամբ ծառեր՝ միմյանցից 10մ հեռավորության վրա։ Քանի՞ ծառ տնկեցին աշակերտները, եթե հայտնի է, որ առաջին և վերջին ծառերի միջև հեռավորությունը 250մ է։

1) 25                       2) 26               3) 24                4) 23

  • Արմենի սլաքավոր ժամացույցը ցույց է տալիս և՛ օրը, և՛ ժամը։ Փետրվարի 1-ին ժամը առավոտյան 9։00-ին Արմենը ժամացույցի րոպեի սլաքը պտտում է ժամսլաքի հակառակ ուղղությամբ ճիշտ 30 պտույտ։ Ի՞նչ ամսաթիվ և ժամ ցույց կտա ժամացույցը։
    • Հունվարի 30, առավոտյան 4։00                 2) Հունվարի 30, առավոտյան 3։00

3) Հունվարի 31, առավոտյան 3։00                 4) Հունվարի 31, երեկոյան 4։00

  • Հայրն իր ունեցած տետրերը բաժանեց երկու որդիների միջև հետևյալ կերպ։ Ավագ որդին ստացավ բոլոր տետրերի կեսը և էլի 1 տետր, իսկ կրտսերը՝ մնացածի կեսը և վերջին 2 տետրը։ Քանի՞ հատ տետր ստացավ ավագ որդին։
    • 10                       2) 6                 3)4                  4)այլ պատասխան
  • Քանի՞ հնգանիշ բնական թիվ կա, որոնց թվանշանների գումարը հավասար է 2-ի:
    • 4             2) 5                 3) այդպիսի թիվ չկա                      4) 3
  1. Հետևյալ թվերից ո՞րը չի կարող լինել երկու հաջորդական թվերի արտադրյալի վերջին թվանշան։

1) 4                  2) 0                             3) 6                 4) 2

  1. Երիտասարդ մասնագետը 1 տարվա աշխատանքի դիմաց պետք է վարձատրվեր 2600 դոլար և մեկ մեքենա։ Սակայն նա դուրս եկավ աշխատանքից 8 ամիս անց և ստացավ մեքենան և 1000 դոլար։ Որքա՞ն արժեր մեքենան։

1) 2400 դոլար                  2) հնարավոր չէ որոշել     3) 2000 դոլար           4) 2200 դոլար

Տևողությունը – 150 րոպե=

  1. Պույ-Պույ մկնիկը պետք է տեղափոխեր 15 գրամ բեռ A կետից B կետ, որոնց միջև հեռավորությունը 20մ է։ Մկնիկը կարող է միանգամից բարձրացնել 3 գրամ բեռ և շարժվում է 5մ/ր արագությամբ։ Նրա արագությունը չի փոխվում բեռով կամ առանց բեռի շարժվելիս։ Քանի՞ րոպեում Պույ-Պույն ամբողջ բեռը կտեղափոխի A կետից B:
    1. 25րոպե                  2) 32րոպե            3) 36րոպե       4) 40րոպե
  2. Սեղանին դրված են քարտեր, որոնցից 6 հատի վրա գրված է 8, իսկ մնացածի վրա գրված է 2: Խաչիկն իր մոտ վերցրեց բոլոր 8 գրած քարտերը, իսկ Վաչիկը վերցրեց 2 գրած քարտերը: Այն բանից հետո, երբ յուրաքանչյուրը հաշվեց իր մոտ եղած թվերի արտադրյալը պարզվեց, որ նրանք ստացել են միևնույն թիվը: Գտնել 2 գրված քարտերի քանակը:

1) 10                2) 12               3) 18               4) 24

  1. Ուղղի վրա նշված են մի քանի կետեր։ Արամը յուրաքանչյուր հարևան երկու կետերի միջև դրեց մեկական կետ և ստացավ ընդամենը 47 կետ։ Սկզբում քանի՞    էր նշված ուղղի վրա։

1)24                 2)23                3)25                4) այլ պատասխան

  1. Անահիտը հաշվեց, որ իր և իր 2 քույրերի տարիքների գումարը հավասար է 16։ Որքա՞ն կլինի նրանց տարիքների գումարը 4 տարի անց:

1) 20                2) 24               3) 26                 4) 28

  1. Վազքի մրցույթին մասնակցում էին 21 աշակերտ։ Մրցույթի ավարտից հետո Արսենը նկատեց, որ իրենից հետո տեղ հասած աշակերտների քանակը 3 անգամ ավելի է, քան իրենից առաջ տեղ հասածների քանակը։ Ո՞ր տեղն է զբաղեցրել Արսենը։

Լուծում

  1. 21-1=20
  2. 3+1=4
  3. 20:4=5
  4. 5+1=6

Պատ․՝ 6:

  1. Մեքենան 3րոպեում անցնում է 3կմ։ Որքա՞ն հեռավորություն կանցնի մեքենան 2 ժամ 45 րոպեում։

Լուծում

2ժ 45ր=165ր

  1. 3:3=1(կմ/ր)
  2. 165×1=165(կմ)

Պատ․՝ 165 կմ։

  1. Երեք հաջորդական կանգառներում ավտոբուսից իջնում է 3 ուղևոր, բարձրանում՝ 4-ը։ Քանի՞ ուղևոր կար ավտոբուսում ամենասկզբում, եթե երեք կանգառներից հետո դարձավ 15 ուղևոր։

Լուծում

  1. 3×3=9
  2. 3×4=12
  3. 15-12=3
  4. 9+3=12

Պատ․՝ 12:

  1. Քանի՞ եռանիշ թիվ կա, որոնց մեջտեղի թվանշանը 0 է։

Պատ․՝ 90:

  1. Վարորդը նկատեց, որ մեքենայի անցած ճանապարհ ցույց տվող հաշվիչի վրա  գրված է 15951 կմ, որը աջից և ձախից նույն կերպ է կարդացվում (սիմետրիկ թիվ)։ Ուղիղ երկու ժամ անց հաշվիչը կրկին սիմետրիկ թիվ ցույց տվեց։ Ինչքա՞ն է մեքենայի արագությունը, եթե հայտնի է,որ մեքենան չի կարող զարգացնել 90կմ/ժ-ից բարձր արագություն:

Լուծում

Սիմետրիկ թիվ- 16061

  1. 16061- 15951= 110
  2. 110:2=55

Պատ․՝ 55:

Գ և դ տառերի բառարան

Գաղթ- գաղթականներ

գեղջուկ- գյուղացի

գծուծ- խղճուկ

գմբեթ- երկրակամար

գույժ- վատ չար լուր

դիցուք- ենթադրենք

դժգույն- գույնը գցած, գունատ

Մարդիկ անհամբեր սպասում էին իմանալու թե այսօր գույժ լինելու է։

Գաղթերը շատ էին ցանկանում վերադառնալ իրենց հայրենի երկիր։

Գեղջուկները բերքահավաքի ժամանակ շատ մրգեր հավաքեցին։

Երեխաները անցան մեծ գմբեթի տակով։

Մարդը աշխատանքից տուն վերադարձավ դժգույն տեսքով։

Мхитар Себастаци и волшебная книга

Мхитар очень любил книги. Однажды когда он был в библиотеке, он взял книгу про волшебную сказку. Когда он открыл книгу оттуда вылетел один моленький человечек. Он сказал Мхитару – Пойдём со мной. Мхитар пашёл с ним. Они оказались в сказке. Там было большое чудовище. Чудовище хотело разрушить все дома, которые там были. Мхитар хотел помочь этому городу и спросил маленьково человечька. – Как я могу стать супергероем. – Нам нужно идти к ведьме. Они пошли к ведьме и она дала им одну жидкость и сказала, чтобы он это выпил. Мхитар выпил жидкость и стал супегероем. Они пошли к чудовищу и Мхитар ударил его. Они ночали сильно бороться. Внизу все кричали- Браво, браво, браво. Через некоторое время чудовище уже устало и Мхитар победил его. Все обрадовались и кричали – Ура, ура, ура. В это время Мхитар оказался в библиотеке. Но это историа осталась в его помиати очень долго. После этого он понял, что только с помощью книг можно оказаться в самом невероятном месте и стать самым невероятным героем.

Անդաստան

Դանիել Վարուժան

Առաջադրանքներ

1․ Այս բառերն էլ ի՛նքդ բառարանի օգնությամբ բացատրի՛ր․

Ակոս, կոչնակ, գյուղակ, բերրիություն, ցող, օրհներգություն, գերանդի, ամբար, բերկրություն, հորդել։

Ակոս- հողի մեջ փոս

կոչնակ- զանգ

գյուղակ- փոքրիկ գյուղ

բերրիություն- առատություն

ցող- ջրի կաթիլ, որ նստում է բույսի վրա

օրհներգություն- օրհներգ

գերանդի- երկար կոթի վրա ամրացվող սուր՝ խոտ և հացաբույսեր հնձելու համար

ամբար- զանազան մթերքներ պահելու շենք կամ դրա մի մասը, շտեմարան

բերկրություն- բերկրանք

հորդել- վարարել

2. Առանձնացրու մաղթանքները. դրանցից ո՞րն ես համարում ամենակարևորը. ինչո՞ւ:

Խաղաղություն, բերրիություն, առատություն, պտղաբերում։

Իմ կարծիքով ամենակարևորը խաղաղությունն է։

3. Վերնագրիր յուրաքանչյուր տունը:

<< Խաղաղություն>>, << Բերրիություն>>, << Առատություն>>, << Պտղաբերում>>։

Թեյշեբա

Թեյշեբա՝ հողմի և անձրևի աստվածը Վանի թագավորության դիցարանում։ Թեյշեբայի ծագումը կապված է Փոքր Ասիական Թեշուբ և Միջագետքի Ադադ աստվածների հետ։ Խալդիի և Շիվինիի հետ կազմել է դիցարանի գերագույն եռյակը։ Կինը աստվածուհի Խուբան էր։ Խուռիտները համարել են գերագույն աստված և անվանել Թեշուբ։ Նրա անունով են կոչվել քաղաքներ ու բնակատեղիներ, որոնցից նշանավոր է Թեյշեբանին (այժմ՝ Կարմիր բլուր)։ Կարմիր բլուրում հայտնաբերվել է Թեյշեբայի արձանիկը, այն մարդակերպ է, ձախ ձեռքում՝ մարտական կացին, աջում՝ գուրզ։ Պաշտամունքի գլխավոր կենտրոնը եղել է Կումենուն։

Urartu God Teshejba.jpg

Թվային արտահայտություններ

Առաջադրանքներ

Գրի՛ր թվային արտահայտությունը և հաշվի՛ր արժեքը․

ա) 5 և 3 թվերի արտադրյալը,

5×3=15


բ) 12 թվի կրկնապատիկը,

12×2=24


գ) 35 և 4 թվերի քանորդը,

35:4=8(3մն)


դ) 5 թվի եռապատիկը,

5×3=15


ե) 2 և 3 թվերի գումարի կրկնապատիկը,

2+3=5 5×2=10


զ) 6 և 4 թվերի արտադրյալը,

6×4=24


է) 7 և 2 թվերի արտադրյալի կրկնապատիկից 3-ով փոքր թիվը,

7×2=14

14×2=28

28-3=25


ը) 4 թվի և 6 թվի կրկնապատիկի արտադրյալը։

4×2=8

6×2=12

8×12=96

2. Հաշվի՛ր նշված թվերի կիսագումարը․
ա)  6   և 24;   բ) 13   և 49;   գ) 91   և 33;   դ) 101 և 9:

6+24=30 30:2=15

13+49=62 62:2=31

91+33=124 124:2=62

101+9=110 110:2=55

Երգի հրապույրը

Ավետիք Իսահակյան

Հարցեր և առաջադրանքներ՝

Բառային աշխատանք՝

1.Գրիր հետևյալ բառերի հոմանիշները՝ անգութ, տնանկ, հոտ, աղքատ, ամայի, պատսպարվել, անձավ, ծածուկ, զննել:

անգութ- անխիղճ

տնանկ-անտուն, անօթևան

հոտ- բույր

աղքատ- չունևոր

ամայի- անբնակ

պատսպարվել- թաքնվել

անձավ- քարանձավ

ծածուկ- գաղտնի, թաքուն

զննել- քննել, ուսումնասիրել

2. Պատմվածքից դու՛րս գրիր նաև այն բոլոր բառերը, որոնք, քո կարծիքով, «ուղղագրական են», և կարող ես երբևէ սխալ գրել:

առաջ, մյուս, աշխարհ, մարդիկ, որբ, աչքի, առջև, զննում, դարձավ, հոգեվարքի

3. քարեղեն, անբաժան, հոգեգրավ, անգթություն, սիրտ բառերի բաժանիր բաղադրիչների և նշիր տեսակը ըստ կազմության:

քարեղեն- քար-եղեն, ածանցավոր

անբաժան- ան-բաժան, ածանցավոր

հոգեգրավ- հոգե-գրավ, բարդ

անգթություն- ան- գութ- ություն, ածանցավոր

սիրտ- բաղադրիչների չի բաժանվում, պարզ

Տեքստային աշխատանք՝

  • Այս պատմվածքը քեզ ծանոթ ո՞ր ստեղծագործության հետ կհամեմատես: Մի քանի նմանություններ ու տարբերություններ նշի՛ր:

Այս պատմվածքը ինձ ծանոթ չէ։ Ես այս պատմվածքը ոչ մի պատմվածքի հետ չեմ համեմատի։

  • Եթե հրաշագործի հանդիպեիր, ի՞նչ ցանկություն կհայտնեիր, ինչո՞ւ:

Եթե ես որևէ հրաշագործի հանդիպեի կցանկանայի, որ նա աշխարհը այնպես դարձներ, որ ոչ մի երկիր իրար թշնամիներ չլինեին, որ ոչ մի երկրին վտանգ չսպառնար, և կցանկանայի, այնպես աներ, որ ոչ մի մարդ չմահանար։

  • Մի քանի նախադասությամբ գրիր պատմվածքի ասելիքը:

Պատմվածքի մեջ ասվում է, որ երգի շնորհիվ մարդիկ փոխվում են դեպի լավը։

  • Լսիր պատմվածքի ռադիոընթերցանությունը՝